Առավոտյան վաղ արթնանալը բավականին դժվար փորձություն է, սակայն առաջարկում ենք մի քանի պատճառ, որոնք «կստիպեն» ձեզ արթնանալ առավոտյան 6-ին։
Սա այն ժամն է, երբ դուք հիշում եք ձեր կյանքի նպատակների եւ ձգտումների մասին
Շատ հաճախ մարդիկ դժգոհում են, որ ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչ են ցանկանում ստանալ այս կյանքից եւ որն է իրենց գերնպատակը։ Բայց եթե դուք առավոտյան 6-ին արթնանաք եւ փոքրի-ինչ խորհեք սեփական կյանքի մասին, ամփոփեք անցյալը եւ մտածեք ապագա անելիքների մասին, ուրեմն դուք այսպես կհասկանաք եւ կկողմնորոշվեք ձեր հետագա քայլերի հարցում։
Հիանալի ժամանակ՝ աշխատանքի գնալուց առաջ մարզվելու համար
Եթե ցանկացած աշխատակցի հարցնեք, թե ինչու նա առավոտյան մարզանք չի ասում, նա ձեզ կպատասխանի, որ ժամանակ չունի, ուստի մարզասրահ գնալու մասին նույնպես խոսք չի կարող լինել։ Սակայն եթե արթնանաք առավոտյան ժամը 6-ին, ո՞վ կարող է խանգարել ձեզ մարզանք անել։
Հիանալի ժամանակ նախաճաշելու համար
Բոլորը լսել են, որ նախաճաշը մարդու սննդակարգի ամենակարեւոր մասն է կազմում։ Սա իսկապես այդպես է։ Եվ եթե դուք առավոտյան 6-ին արթնանաք, ուրեմն դուք հաստատ ժամանակ կգնեք նախաճաշելու եւ մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմելու համար։
Մի շարք հաջողակ մարդիկ հենց այս ռիթմով են ապրում
New York Magazine-ի հրապարակած նյութերից մեկում Թվիթթերի հիմնադիր Ջեք Դորսին պատմել է, որ նա ամեն առավոտ արթնանում է ուղիղ ժամը 5:30-ին։ Վաղ առավոտյան նա մեդիտացիայով է զբաղվում եւ վազում։ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը իր աշխատանքային օրը սկսում է 4:30-ի։ Այսպիսի օրինակները շատ-շատ են։
Դուք միշտ մյուսներից մեկ քայլ առաջ կլինեք
Օրը շուտ սկսելով՝ դուք ավելի վստահ ու ստեղծագործ կլինեք։ Մինչ բոլորը դեռ քնած են, դուք կատարում եք օրվա կարեւոր գործերից մի քանիսը՝ ծրագրում եք օրվա ընթացքում կատարվելիք գործերը, դրականորեն տրամադրվում եք օրվան, նվազեցնում եք սթրեսի ու տագնապի մակարդակը։
Նշենք, որ առավոտյան 6-ին արթնանալով դուք շաբաթական 17,5 ժամ, ամսական՝ 70 ժամ, տարեկան՝ 840 ժամ ավելի ակտիվ կյանք եք վարում։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը