Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Անձնական փորձ. նիհարել առանց տանջանքների

20:11, 21 ապրիլի

Կատարյալ կազմվածք ունենալու համար ես մշակել եմ նիհարելու եւ անձնական քաշը պահպանելու իմ մեթոդը։ Իհարկե, ես մասնագետ չեմ, բայց երկար տարիներ տարբեր դիետաներ եւ նիհարեցնող միջոցներ փորձելուց, սլացիկ կազմվածք ու գեղեցիկ մարմին ունենալու համար պայքարելուց հետո ես կազմեցի իմ մեթոդը, որը միգուցե օգտակար կլինի նաեւ ձեզ համար։

Այսպիսով, մեթոդը ներառում է «5+2» դիետան եւ Էլիզաբեթ Թեյլորի մեթոդը։ Ինչպես հայտնի է, «5+2» դիետան ենթադրում է շաբաթական 5 օր սովորական սնունդ, իսկ 2 օր՝ բեռնաթափում (կանանց համար սնունդը չպետք է գերազանցի 500 կալորիան, իսկ տղամարդկանց համար՝  600 կալորիան)։ Հայտնի է նաեւ, որ Էլիզաբեթ Թեյլորը օրվա ընթացքում վերջին անգամ սնվում էր ժամը 16։00-ին։ Ես միախառնեցի այս երկու մեթոդը։ Շաբաթվա 5 օրը ես բավականին զուսպ ու չափավոր եմ սնվում։ Առաջին հերթին միշտ նախաճաշում եմ եւ կարող եմ կալերիաներով հարուստ սնունդ օգտագործել՝ տորթ, բլիթներ, տապակած կարտոֆիլ եւ այլն։ Ճաշին հիմնականում ուտում եմ միս եւ բանջարեղեն (բացառությամբ՝ կարտոֆիլի) կամ միայն կարտոֆիլ։ Բայց քանի որ ես աշխատում եմ եւ միշտ չէ, որ ստացվում է այսպես ճաշել, ուստի, երբեմն ստիպված եմ խաչապուրի կամ բուտերբրոդ ուտել։ Սովորաբար ճաշում եմ 14։00-13։00 ընթացքում, իսկ դրանից հետո ոչինչ չեմ ուտում, բացի խնձորից եւ մածունից։ Նշեմ, որ մինչեւ կեսօր ես 2 լիտր ջուր եմ խմում, ինչը շատ օգտակար է եւ մարսողությա,ն եւ մաշկի համար։

Ուրբաթ եւ շաբաթ օրերին ես մոռանում եմ իմ սննդակարգի մասին եւ օրվա ընթացքում ուտում եմ ամեն ինչ։ Երկու շաբաթը մեկ անգամ կիրակի ինձ մոտ բեռնաթափման օր է՝ միայն հնդկաձավար եւ կաթնաշոռ։ Արդյունքում ես ոչ միայն ավելորդ քաշ չեմ հավաքում, այլեւ նիհարում եմ։ Ի դեպ, այն օրերին, երբ ես կարող եմ ուտել ամեն ինչ, կրկին շատ քիչ եմ սնվում, քանի որ չեմ կարողանում շատ ուտել։

Մեկ ամիս առաջ համացանցում տեսա հոլովակ՝ «Կատարյալ որովայնի մկաններ 8 րոպեում»։ Շաբաթական 4-5 անգամ 15-20 րոպե ես կատարում եմ հոլովակում առաջարկվող վարժությունները, բայց իմ դեպքում արդյունքը նկատելի էր 3 օր անց։ Կարեւորը պետք է ստիպես ինքդ քեզ անել այս ամենը։ Սկզբում բավականին դժվար էր, բայց երբ տեսնում ես արդյունքը, սկսում ես հաճույքով անել ամեն ինչ։ Նշեմ, որ իմ պարագայում մարզվելը օգնում է նաեւ նվազեցնել ախորժակը։ Պարզապես պետք է հիշել, որ մարզվելուց մեկ ժամ առաջ եւ հետո չի կարելի սնվել։

Նիհարելու իմ մեթոդը օգնեց ինձ հասկանալ, որ ոչ մի դիետա չի կարող օգնել քեզ նիհարելու հարցում, եթե դու ինքդ չփոխես քո սննդկարագը։ Ուստի, եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, պետք չէ պահել այս կամ այն դիետան, պարզապես մշակեք ձեր անհատական սննդակարգը եւ հետեւեք դրան։

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել