Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ուղեղի աշխատանքը խթանող տասնչորս գործողություն

23:22, 15 մայիսի

Ներկայացնում ենք այն տասնչորս գործողությունները, որոնք կարող են խթանել ուղեղի աշխատանքը:

Ցատկեք

High Point Chiropractic Wellness-ի հիմնադիր Իրում Թահիրը խոստովանել է, որ ուղեղի աշխատանքը խթանելու լավագույն միջոցը ցատկելն է։ Այն ակտիվացնում է լիմֆատիկ համակարգը, որն էլ իր հերթին նպաստում է տոքսինների հեռացմանն ու էնդորֆինների մակարդակի բարձրացմանը։ Իրումը առաջարկում է ամեն առավոտ 10 րոպե ցատկել։ Նա նաեւ այդ ընթացքում բղավում է. «Ես ուժեղ եմ», «Ես երջանիկ եմ», «Ես հաջողակ եմ», «Ես առողջ եմ»։

Բարի գործ արեք

ZinePak-ի համահիմնադիր Քիմ Քոուփը ուղեղը մարզելու եւ դրա աշխատանքը խթանելու մի յուրօրինակ մեթոդ է մշակել։ Նա օրական 15 րոպե նվիրում է մարդկանց օգնելուն։ Նա փորձում է մի բարի գործ անել ուրիշների համար՝ թեկուզ դուռ բացել գործընկերների համար։

Մեդիտացիա արեք

Sequoia Lab-ի հիմնադիր Գիլոմա Գուտրոն ամեն օր փորձում է 20 րոպե մեդիտացիա անել։ Նա ամեն առավոտ անջատում է բոլոր սարքերը եւ մեդիտացիայով զբաղվում։ Այն օգնում է նվազեցնել անհանգստությունը, սթրեսը եւ վերականգնել քնի պակասը։

Գլխի վրա կանգնեք

Popup Archive համահիմնադիր Աննա Վութոնը եւ Բեյլի Սմիթը օրվա ընթացքում գոնե մեկ անգամ նախընտրում են կանգնել գլխի վրա։ Այս վարժությունը օգնում է նրանց օրվա ընթացքում ավելի առույգ ու աշխույժ լինել։

Շատ ջուր խմեք

Greatist-ի հիմնադիր Դերեք Ֆլայնցրայխը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջուրը նպաստում է ուղեղի ակտիվ աշխատանքին, բարձրացնում է նրա աշխատունակությունը, տրամադրությունը եւ արդյունքում մարդն ավելի առույգ է դառնում։

Ճիշտ ոտքից արթնացեք

RAIN հիմնադիր Սքայլեր Սաթոն հասկացել է, որ օրվա ընթացքում ակտիվ լինելու համար նա առավոտյան բարձր տրամադրությամբ է արթնանում։ Եթե նա առավոտյան արթնանում է դրականորեն եւ լավատեսորեն տրամադրված, ուրեմն օրը հաջողված է։

Մարզվեք

Women 2.0 հիմնադիր Շեյխռոուզ Չարանիան բարձր աշխատողականություն ապահովելու համար առավոտյան տանը կատարում է որովայնի մկանները մարզող վարժություններ։ Մոտ 20 րոպե վարժություններ անելուց հետո նա արդեն պատրաստ է դիմակայել աշխատանքային ծանր օրվա բոլոր դժվարություններին։

Քաղաքակիրթ հարաբերություններ՝ հիմնված դրական էներգիայի վրա

Yodle հիմնադիր Բեն Ռուբինշտեյնը կարծում է, որ պետք է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել՝ շփվելով միայն դրական էներգիա ունեցող մարդկանց հետ։    

Նիրհեք

Bloomboard-ի հիմնադիր Ջեյսոն Լանգը նշում է, որ ամենաակտիվ մարդիկ նրանք են, ովքեր օրվա ընթացքում 30 րոպե կարողանում են նիրհել։ Այս կարճատեւ քունը նպաստում է ուղեղի աշխատանքի ակտիվացմանը մինչեւ ուշ երեկո։  

30 րոպե զբոսանք

REP Interactive-ի հիմնադիր Սթիվ Գոթենդան ամեն օր 30 րոպե զբոսնում է։ Երկու տարի անց նա նկատել է, որ օրական 9.5 կմ. քայլում է։ Ավելին, նա 30 րոպե զբոսանքի շնորհիվ նիհարել է 20 կգ., ընդլայնել իր բիզնեսը եւ ամուսնացել է։ Արդյունքում, նա եւ ավելի առողջ, եւ ավելի հաջողակ, եւ ավելի երջանիկ է դարձել։

Սովորեք շնորհակալ լինել

One Month-ի համահիմնադիր Քրիս Կաստիլիոն ամեն երեկո քնելուց առաջ գրում է այն երեք երեւույթները, որոնց համար նա շնորհակալ է։ Նա նշում է իր հաջողությունների, փոքրիկ ուրախությունների, հաղթանակների, դրական հուշերի մասին։

Շնչառական վարժություններ արեք

Circa Ventures-ի հիմնադիր Ռոհիթ Անաբհերին օրական 15 րոպե հատկացնում է շնչառական վարժություններ կատարելուն։ Վարժությունները պետք է կատարել տասն անգամ ձախ քթածակով եւ տասն անգամ աջ քթածակով։ Այս վարժությունները կօգնեն կարգավորել զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը, սրտի աշխատանքը եւ այլն։

Կանգնած աշխատեք

Myriad Mobile-ի հիմնադիր Ռագուզի աշխատունակությունը մեծապես պայմանավորված է մեկ կարեւոր հանգամանքով՝ նա կանգնած է աշխատում։ Ըստ բրիտանացի գիտնականների՝ եթե շաբաթական երեք ժամ կանգնած աշխատեք, ապա կնվազի ճարպակալման, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային համակարգի խնդիրների եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Երազների օրագիր պահեք

20/20 Productions-ի հիմնադիր Օտեսա Գադարը արթնանալուն պես գրում է իր երազները։ Երբ Գադարի ուղեղը արթնանում է, նա միանգամից գրում է այն տեղեկատվությունը, որը տեսել է երազի մեջ։ Սա օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը եւ հիշողությունը։ Ի դեպ, այս մարդիկ ավելի հեշտությամբ են լուծում ճանաչողական խնդիրները։

 

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել