«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ խորամանկ քայլ՝ ձեր ամուսնուն ռոմանտիկ դարձնելու համար

22:19, 14 հուլիսի

Ցանկանու՞մ եք, որ ձեր ամուսինն ավելի ռոմանտիկ լինի, ծաղիկներ նվիրի, անակնկալներ մատուցի ձեզ, միասին գնաք զբոսնելու եւ այլն։ Ներկայացնում ենք հինգ խորամանկ քայլ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

1. Սկսեք ավելի իրատեսական քայլերից

Իհարկե, ձեր ամուսինը սիրային նովելի հերոս չէ։ Ավելին, նա միգուցե իրեն ռոմանտիկ զգա, սակայն չլինի այն տղամարդը, որի մասին դուք իսկապես երազում եք։ Ուստի, պետք է սկսել ամենատարրական եւ իրատեսական քայլերից։ Կարելի է խնդրել, որ նա աղբը թափի, օգնի կրել ծանր պայուսակները։ Իհարկե, եթե տղամարդը անում է այս ամենը, ուրեմն կինը պետք է երախտապարտ լինի տղամարդուն։

2. Նախաձեռնությունը վեցրեք ձեր ձեռքը

Սիրային նամակ գրեք ձեր ամուսնուն եւ փոքր-ինչ օծանելիք շաղ տվեք թղթի վրա։ Փոքրիկ նվեր գնեք ամուսնու համար եւ դրեք այն նրա ավտոմեքենայի մեջ։ Նրա էլեկտրոնային փոստին սիրային նամակ ուղարկեք եւ ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք ձեզ համար։ Զանգեք նրան եւ ասեք․ «Ես քեզ սիրում եմ»։ Հիշեք, որ այս ամենը դուք անում եք հանուն ձեր սիրելի անձնավորության։ Իսկ եթե այս ամենից հետո ձեր ամուսինը կրկին ոչինչ չի անում, ուրեմն կարելի է մեղմ ու հանգիստ ասել կամ ակնարկել ձեր ցանկությունների մասին։

3. Նշեք, թե ինչ եք ցանկանում

Ցանկացած պարագայում նշեք, որ նա իսկական ջենթլմեն է, եւ դուք իսկապես շատ եք սիրում ու գնահատում նրան։ Եվ երբ նա կնշի, որ դուք հիանալի տեսք ունեք եւ հաճելի օծանելիք եք օգտագործում, ուրեմն կարելի է համբուրել նրան եւ «շնորհակալություն» ասել։ Երբ արդեն զգայական կապը կմեծանա, արդեն կարելի է ասել, թե ինչ եք իրականում ցանկանում։ Հիշեք, մի սպասեք, որ տղամարդը կարդա ձեր մտքերը․ նա այդ ունակությունները չունի։

4. Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծեք

Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծեք, հատուկ ուշադրություն դարձրեք նրան։ Թույլ մի տվեք, որ հեռուստացույցը, հեռախոսը կամ համակարգիչը «գողանան» նրան ձեզանից։ Անպայման հարցրեք, թե ինչպես է անցել նրա օրը, մերսեք ձեր սիրելիին, երեկոյան զբոսնեք, ձեռք ձեռքի բռնեք եւ այլն։ Միայնակ մի թողեք նրան ֆուտբոլ նայելիս, անպայման ընկերակցեք ու գրկեք նրան։ Միշտ ռոմանտիկ միջավայր ստեղծեք ձեր շուրջը։

5. Խոստովանեք, որ ռոմանտիկ հարաբերությւոնները հենց այսպիսինն են լինում

Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ռոմանտիկ հարաբերությունները վարդերն են, շոկոլադը, մոմերի լույսի ներքո ընթրիքը, սիրո խոստումները եւ այլն։ Սակայն տղամարդուն միշտ պետք է ասել, որ նա է ձեզ ուժ տալիս, նա է ձեզ աջակցում, նա է ձեր լավագույն ընկերը։ Տղամարդը ցանկանում է լսել, որ դուք երջանիկ եք նրա կողքին ու գնահատում եք նրան։

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել