Քանի որ պատրաստվում ենք թեստ անցկացնել, առաջարկում ենք վերցնել թուղթն ու գրիչը եւ կարդալ հարցերը։ Վերջիններիս պետք է պատասխանել առանց երկար մտածելու, իսկ պատասխանը հարկավոր է անմիջապես գրի առնել։ Գրեք կամ նկարեք այն, ինչ առաջինն է ծագում ձեր մտքում։
1. Պատկերացրեք, ինչ-որ մեկի հետ անտառում շրջում եք։ Ո՞վ կարող է ձեզ հետ լինել։
2. Դուք քայլում եք, եւ հանկարծ հեռվում մի կենդանի եք տեսում։ Ի՞նչ կենդանի է դա։
3. Ի՞նչ պատահեց այդ «հանդիպումից» հետո։
4. Շարունակում եք քայլել եւ տեսնում եք ձեր երազանքների տունը։ Ի՞նչ մեծություն ունի այն։
5. Ձեր երազանքների տունը պարսպապա՞տ է։
6. Դուք ներս եք մտնում եւ տեսնում, որ այնտեղ սեղան է բացված։ Ի՞նչ կա սեղանի վրա։
7. Տան ետնամուտքից դուրս գալիս հանկարծ գետնին ընկած բաժակ եք տեսնում։ Ի՞նչ նյութից է այն պատրաստված։
8. Ի՞նչ կանեիք այն տեսնելուց հետո։
9. Տան բակում ջրավազան եք տեսնում։ Ինչպիսի՞ ջրավազան է դա։
10. Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ջրավազանը շրջանցեք եւ շարունակեք ճանապարհը։
Այժմ ամփոփենք արդյունքները։
1. Ձեր կողքին կանգնած մարդն ամենակարեւոր էակն է ձեր կյանքում։
2. Ձեր պատկերացրած կենդանու մեծությունը հուշում է ձեր խնդիրների մասին։ Որքան մեծ է այդ կենդանին, այնքան շատ են ձեր դժվարությունները։
3. Կենդանուն տեսնելուց հետո ձեր ցուցաբերած վարքագիծը հուշում է, թե ինչպես եք լուծում խնդիրները (ագրեսիվ, խաղաղ, խուսափելով եւ այլն)։
4. Տան մեծությունը ձեր սկբունքների եւ նպատակների քանակն է։ Որքան մեծ է ձեր երազանքների տունը, այնքան մեծ են ձեր ակնկալիքներն այս կյանքից։
5. Եթե տունը պարիսպ չունի, ուրեմն դուք ազատ եւ անկեղծ անձնավորություն եք։ Իսկ եթե պարիսպ կա, ուրեմն դուք բարձր եք գնահատում ձեր անձնական կյանքը եւ երբեք չեք միջամտի մեկ ուրիշի կյանքին։
6. Եթե սենյակում մտովի պատկերացրել եք մթերք, ծաղիկ կամ այլ մարդկանց, ուրեմն դուք երջանկության պակաս եք զգում։
7. Բաժակի նյութը հուշում է ձեր եւ ձեր ընտանիքի հարաբերությունների մասին։ Որքան ամուր նյութից է այն պատրաստված, այնքան ավելի կայուն են ձեր ընտանեկան հարաբերությունները։
8. Ձեր արարքը վկայում է ձեր եւ ձեզ համար ամենակարեւոր անձնավորության (հարց 1) միջեւ առկա հարաբերությունների մասին։
9. Ջրավազանի մեծությունը համապատասխանում է ձեր սեռական ցանկությանը։
10. Որքան «թաց» ճանապարհ եք ընտրում ջրվազանն անցնելու համար, այնքան սեքսը կարեւոր է ձեզ համար։
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ