Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

20:10, 4 հունիսի

Առաջիկա կինո-ուրբաթ հիանալի հնարավորություն կա դիտելու «Լրտեսը» կատակերգական մարտաֆիլմը։ Զվարճալի պատմություն թմբլիկ կազմվածքով Սյուզան Կուպերի (Մելիսա ՄաքՔարթի) մասին, որը պատահաբար հայտնվում է լրտեսական գործողությունների կենտրոնում՝ ավելին, հմայիչ եւ գրավիչ Ջուդ Լոուիի եւ Ջեյսոն Սթեթհեմի ընկերակցությամբ։ Համաձայնեք, որ կարելի է ժամանակ հատկացնել եւ դիտել, թե ինչպես է այս, առաջին հայացքից, ոչնչով աչքի չընկնող կինը քաջաբար պայքարում չարագործների դեմ։ Ծիծաղաշարժ ֆիլմ՝ լի աքշն ժանրին բնորոշ ակտիվ գործողությունների տեսարաններով։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ ԿՀՎ-ի վերլուծաբան Սյուզանը ցանկանում է վրեժ լուծել իր մտերիմ գործակալներից մեկի (Ջուդ Լոուի) մահվան համար։ Սյուզանը համաձայնում է աշխատել որպես լրտես եւ թափանցել զենքի առք ու վաճառքով զբաղվող գործարարի շրջապատ ու փրկել աշխարհը վերահաս աղետից։

«Լրտեսը» կինոնկարում օգտագործված են լրտեսական ֆիլմերին բնորոշ բոլոր կաղապարները, հատկապես շեշտված է Սյուզանի մարմնի կազմվածքը, որն ընդհանրապես չի համապատասխանում լրտեսի կերպարին։ 

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են փորձել իրենց նյարդերը եւ ճանապարհորդել անդրշիրիմյան աշխարհ, ուրեմն կարող են դիտել «Աստրալ 3» ֆիլմը։ Նշեմ, որ այս տեսակ ֆիլմերի սիրահարները հիասթափություն կապրեն, քանի որ ֆիլմի հանգուցալուծումը կանխատեսելի է։ Ֆիլմի ստեղծողները օգտագործել են նաեւ նման ֆիլմերին բնորոշ  ձայներ, կենդանիների ձայնարկություններ եւ երաժշտություն։ Ընդհանուր առմամբ ֆիլմը շատ պարզ ու հասկանալի է՝ հատկապես այն մարդկանց համար, որոնք դիտել են «Աստրալ» ֆիլմաշարի առաջին երկու մասերը։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ մայրիկին կորցրած դեռատի աղջնակ Քուին Բրենանը փորձում է իր ուժերով կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ, բայց դա նրան չի հաջողվում։ Այնուամենայնիվ աղջկա կյանքում սկսում են տարօրինակ իրադարձություններ կատարվել, եւ նա դիմում է մեդիում Էլիսի օգնությանը...

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել