Առաջիկա կինո-ուրբաթ հիանալի հնարավորություն կա դիտելու «Լրտեսը» կատակերգական մարտաֆիլմը։ Զվարճալի պատմություն թմբլիկ կազմվածքով Սյուզան Կուպերի (Մելիսա ՄաքՔարթի) մասին, որը պատահաբար հայտնվում է լրտեսական գործողությունների կենտրոնում՝ ավելին, հմայիչ եւ գրավիչ Ջուդ Լոուիի եւ Ջեյսոն Սթեթհեմի ընկերակցությամբ։ Համաձայնեք, որ կարելի է ժամանակ հատկացնել եւ դիտել, թե ինչպես է այս, առաջին հայացքից, ոչնչով աչքի չընկնող կինը քաջաբար պայքարում չարագործների դեմ։ Ծիծաղաշարժ ֆիլմ՝ լի աքշն ժանրին բնորոշ ակտիվ գործողությունների տեսարաններով։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ ԿՀՎ-ի վերլուծաբան Սյուզանը ցանկանում է վրեժ լուծել իր մտերիմ գործակալներից մեկի (Ջուդ Լոուի) մահվան համար։ Սյուզանը համաձայնում է աշխատել որպես լրտես եւ թափանցել զենքի առք ու վաճառքով զբաղվող գործարարի շրջապատ ու փրկել աշխարհը վերահաս աղետից։
«Լրտեսը» կինոնկարում օգտագործված են լրտեսական ֆիլմերին բնորոշ բոլոր կաղապարները, հատկապես շեշտված է Սյուզանի մարմնի կազմվածքը, որն ընդհանրապես չի համապատասխանում լրտեսի կերպարին։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են փորձել իրենց նյարդերը եւ ճանապարհորդել անդրշիրիմյան աշխարհ, ուրեմն կարող են դիտել «Աստրալ 3» ֆիլմը։ Նշեմ, որ այս տեսակ ֆիլմերի սիրահարները հիասթափություն կապրեն, քանի որ ֆիլմի հանգուցալուծումը կանխատեսելի է։ Ֆիլմի ստեղծողները օգտագործել են նաեւ նման ֆիլմերին բնորոշ ձայներ, կենդանիների ձայնարկություններ եւ երաժշտություն։ Ընդհանուր առմամբ ֆիլմը շատ պարզ ու հասկանալի է՝ հատկապես այն մարդկանց համար, որոնք դիտել են «Աստրալ» ֆիլմաշարի առաջին երկու մասերը։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ մայրիկին կորցրած դեռատի աղջնակ Քուին Բրենանը փորձում է իր ուժերով կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ, բայց դա նրան չի հաջողվում։ Այնուամենայնիվ աղջկա կյանքում սկսում են տարօրինակ իրադարձություններ կատարվել, եւ նա դիմում է մեդիում Էլիսի օգնությանը...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով