MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Թեստ, որը կորոշի ձեր բնավորության ուժեղ կողմերը

22:05, 17 հունիսի

Ձեզ ենք ներկայացնում երկրաչափական պատկերներով կազմված 8 նկար, որոնք կարող են հուշել ձեր բնավորության ուժեղ կողմերի մասին։ Պարզապես պետք է ընտրել այն նկարը, որն ավելի շատ եք ձեզ նմանեցնում։

Տիպ 1 – «ղեկավար»

Կազմակերպչական ջիղ եւ առաջատար լինելու մեծ ձգտում ունեցող մարդիկ, որոնք շատ շուտ կարող են հարմարվել եւ ընտելանալ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հետ՝ ղեկավարելով վերջիններիս։

Իհարկե, զարգացած եւ ուժեղ անհատականություն ունեցող մարդկանց դեպքում այս հատկանիշն ավելի վառ արտահայտված է։

Տիպ 2 – «պատասխանատու կատարող»

Շատ հատկանիշներով նման է առաջին տիպին, սակայն ի տարբերություն «ղեկավարին»՝ «պատասխանատու կատարողը» որոշումներ ընդունելիս կասկածում եւ երկմտում է։

Այս տիպն ընտրած մարդիկ պատասխանատու են եւ սիրում են Գործ անել՝ այսինք աշխատանքը կատարել բարձր պրոֆեսիոնալիզմով եւ մեծ պատասխանատվությամբ։

Տիպ 3 – «կասկածամիտ»

Այս տեսակ մարդիկ չեն բավարարվում մեկ մասնագիտությամբ եւ մշտապես նոր հետաքրքրություններ են փնտրում։ Նրանք ատում են կեղտոտ եւ թափթփված վիճակը եւ շատ հաճախ հենց մաքրության պատճառով կարող են վիճել մյուսների հետ։ Նրանք մշտապես կասկածում են իրենց ուժերին եւ աջակցության ու ոգեւորության կարիք են զգում։

Տիպ 4 – «գիտնական»

Յուրօրինակ ունակությունների տեր մարդիկ, որոնք միշտ հավասարակշռված են եւ կարողանում են խելամիտ ելք գտնել ցանկացած իրավիճակից։

Տիպ 5 – «գերզգայուն»

Գերզգայուն մարդիկ, որոնք հեշտությամբ կարող են մի գործից անցնել մյուսին, քանի որ զգում են իրենց սպասվող դժվարությունները։ Նրանք սովորաբար շատ հոգատար ու շնորհքով  են, ունեն վառ երեւակայություն եւ ստեղծագործելու ձիրք։

Տիպ 6 – «Նորարար, նկարիչ, ստեղծագործ»

Ինչպես նախորդ դեպքում, 6-րդ տիպի մարդիկ ստեղծագործելու մեծ շնորհ ունեն։ Նրանք ապրում են սեփական նորմերին համապատասխան եւ ենթարկվում են միայն իրենց սահմանած կարգերին։

Նրանք նույնպես զգայուն են, զուսպ եւ միշտ յուրահատուկ գաղափարներ ունեն։։

Տիպ 7 – «հուզական»

Այս տեսակն ընտրած մարդիկ անգամ կարող են ֆիլմերից հուզվել։ Նրանք շատ հեշտ են ազդվում այս կամ այն իրադարձությունից։ Սեփական անձից բացի, նման մարդիկ նաեւ մյուսների մասին են մտածում եւ մեծ էներգիա ու ուժ ծախսում նրանց համար։ Արդյունքում «հուզական» մարդիկ բավարար հնարավորություն չեն ունենում սեփական գործերն իրականացնելու համար։

Տիպ 8 – «Անտարբեր»

«Հուզական» տիպի հակապատկերը։ Նա անտարբեր ու անուշադիր է բոլորի նկատմամբ։ Նա անգամ կարող է ստիպել մյուսներին անել այն, ինչ իրեն է անհրաժեշտ։ Այս տեսակ մարդուց պետք չէ օգնություն ակնկալել, քանի որ նա ոչնչով չի աջակցի։

 

 

Աղբյուրը՝ libo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել