Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար

19:11, 12 հունիսի

Եթե աշխատանքից հետո կարող եք ժամանակ գտնել եւ գնալ ֆիլմ դիտելու, ուրեմն շտապեք. այս կինոուրբաթը լի է արկածներով եւ հումորով։

«Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմի երկրպագուները ցնծություն են ապրում, քանի որ արդեն կարելի է դիտել լեգենդար այս ֆիլմի շարունակությունը։ Հանդիսատեսը կհայտնվի դինոզավրերով լի մի գեղեցիկ աշխարհում եւ կհետեւի գլխավոր հերոսների արկածներին։ Դինոզավրերի այգին ստեղծել է Քլեր Դիերինգը (Բրայս Դալաս Հովարդ), որը հազվադեպ է տեսնում իր ընտանիքի անդամներին եւ կարոտում է նրանց։ Մի անգամ այգի են գալիս նրա զարմիկները՝ Զակը (Նիկ Ջ. Ռոբինսոն) եւ Գրեյը (Զակ Սիմփկինսը)։ Սակայն հենց այդ ժամանակ այգու ցուցանմուշներից մեկը՝ տարբեր կենդանիների ԴՆԹ տարրերից կազմված Indominus Rex-ը փորձում է փախչել։ Այգին քաոսի է վերածվում։ Փաստորեն, Քլերը պետք է փրկի ոչ միայն իրեն, այլեւ զարմիկներին...

Ռիզ Ուիզերսփունի եւ Սոֆիա Վերգարայի մասնակցությամբ «Գեղեցկուհիները փախուստի մեջ»  ֆիլմը մեկ շնչով է դիտվում։ Չնայած ֆիլմը բավականին կանխատեսելի է, բայց դրանում առկա ֆարսի շնորհիվ այն տարբերվում է հոլիվուդյան մյուս կատակերգություններից։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ ոստիկան Ռոուզ Կուպերին ուղարկում են օգնելու դաշնային գործակալին, որը պետք է Դալաս բերի շատ կարեւոր մի վկայի։ Սակայն ֆիլմի մաֆիոզի տուն ներխուժում են մարդասպաններ եւ սպանում բոլորին, այդ թվում՝ վկային եւ գործակալին։ Միայն մաֆիոզի գեղեցկուհի կինն է ողջ մնում։ Կուպերը՝ որպես իսկական ոստիկան, իր ուսերին է վերցնում այդ կնոջ՝ միակ վկայի, անվտանգության ապահովման  պատասխանատվությունը։ Սակայն շուտով պարզվում է, որ ոստիկանի կոռումպացված  գործընկերները նրանց երկուսն էլ հետախուզում են եւ փորձում են ամեն կերպ ազատվել այդ գործից։ 

«Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը ընտանիքով ֆիլմ դիտելու հիանալի տարբերակ է։ Այն միաժամանակ եւ ուրախ, եւ տխուր ֆիլմ է, որը մեծերին հնարվորություն կտա վերադառնալ մանկություն եւ վերհիշել այդ հիանալի տարիները եւ ինչու ոչ՝ ավելի լավ հասկանալ երեխաների հոգեբանությունը։

Ըստ ֆիլմի՝ 11-ամյա Ռայլի Անդերսոնը երջանիկ ապրում է իր ծնողների հետ։ Սակայն մի օր հայրիկը հայտարարում է, որ իր աշխատանքի բերումով ընտանիքը պետք է տեղափոխվի Սան Ֆրանցիսկո։ Մեծ քաղաք տեղափոխվելը բավականին դժվար է փոքրիկ Ռայլիի համար, եւ նա հիասթափված է։ Հակասական զգացումները ազդում են Ռայլիի նյարդային համակարգի վրա, եւ աղջիկը հայտնվում է դեպրեսիայի մեջ...

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան