Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը կանոն, որոնք թույլ չեն տալիս թեյը դարձնել վնասակար եւ անհամ ըմպելիք։
1. Չի կարելի թեյ խմել քաղցած ժամանակ։ Չինացիներն այդ ամենը համեմատում են գայլին տուն թողնելու հետ։ Քաղցած ժամանակ թեյ խմելը հանգեցնում է ստամոքսի եւ փայծաղի էներգետիկ դիսբալանսի։
2. Շատ տաք թեյը կարող է վնասել բերանի խոռոչի, կերակրափողի եւ ստամոքսի լորձաթաղանթը։ Մշտապես շատ տաք թեյ խմող մարդկանց մոտ կարող են վերոհիշյալ օրգանների հիվանդություններ առաջանալ։ Սովորաբար թեյի ջերմաստիճանը պետք է 56 աստիճան լինի։
3. Շատ սառը թեյը նույնպես վնասակար է։ Այն նպաստում է օրգանիզմում լորձի եւ խորխի կուտակման գործընթացին։
4. Շատ թունդ թեյ․ Տանինով հարուստ տաք թեյը կարող է գլխացավ եւ միգրենի «զգացում» առաջացնել։
5. Չպետք է երկար թմրեցնել թեյը․ Որքան երկար եք նույն թուրմն օգտագործում, այնքան ավելի է մեծանում մանրէների զարգացման եւ տարածման հավանականությունը։
6․Պետք է օգտագործել միայն նոր թրմեցված թեյ։ Եթե թեյի տերեւները մի քանի անգամ եք թմրեցում, դրանք կորցնում են իրենց օգտակար հատկանիշները։ Փորձը ցույց է տվել, որ առաջին թմրեցման ժամանակ թեյը պարունակում է տերեւների օգտակարության 50%-ը, երկրորդի դեպքում՝ 30%-ը, երրորդի դեպքում՝ 10%-ը, իսկ հաջորդ թմրեցումների ժամանակ պահպանվում է միայն 1-3%-ը։
7. Չի կարելի թեյ խմել սնվելուց առաջ, քանի որ դրանից հետո սնունդը անհամ ու տհաճ է թվում։ Ավելին, այս պարագայում դանդաղում է սպիտակուցների յուրացումը օրգանիզմի կողմից։ Ուստի, թեյը պետք է խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
8․ Չի կարելի թեյ խմել սնվելուց հետո։ Սա բացասաբար է ազդում ստամոքսահյութի վրա, ինչն էլ հանգեցնում է մարսողության գործընթացի խանգարման եւ հետագա խմորման։
9․ Չի կարելի թեյով դեղահաբ խմել։ Այն դժվարացնում է դեղահաբի յուրացումն ու նվազեցնում դրա ազդեցությունը։
10. Չի կարելի նախորդ օրվա թեյ խմել․ Թեյը մեկ օր անց ոչ միայն կորցնում է իր օգտակար հատկությունները, այլեւ իդեալական վայր է դառում բակտերիաների համար։ Իսկ եթե թեյը չի փչացել, այն կարելի է օգտագործել որպես բուժիչ միջոց, քանի որ այս դեպքում թեյը հարուստ է թթուներով եւ ֆտորով։ Դրանով կարելի է ողողել բերանի խոռոչը․ այն կօգնի լնդերի արյունահոսության եւ լեզվի վնասվածքների դեպքում։ Ի դեպ, առավոտյան մինչեւ ատամները լվանալը, կարելի է թեյով ողողումներ անել։ Սա ոչ միայն կօգնի պահպանել բերանի խոռոչի թարմությունը, այլեւ ամրացնում է ատամները։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները