«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պարուհի Աննա Պիպոյան. ես համադրել եմ «Քոչարին» ու պորտապարը (լուսանկար, տեսանյութ)

21:48, 24 հունվարի

Պարուհի Աննա Պիպոյանը համաշխարհային փառք ունի: «Սկսել եմ պարել 5 տարեկանից դեռ Երեւանում:  Նախ պարել եմ բալետի դպրոցում, ապա ընդունվել եմ Երեւանի պարի ուսումնարան: Հետո մեկնեցի Նյու Յորք: Սովորել եմ հայտնի «Սերենա» պորտապարի դպրոցում, ինչպես նաեւ հաճախել եմ ֆլամենկոյի, բալետի եւ ջազի դասեր Բրոդվեյի դպրոցում: Պորտապարի մասին իմացել եմ շատ պատահական` ընկերներիցս: Նաեւ մայրս է իմ մեջ հասունացրել այդ գաղափարը», - NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Աննան:

 Ի՞նչ ես զգում, երբ պարում ես: Ի՞նչ ես ցանկանում արտահայտել քո պարով:

 Պարն ինձ համար միշտ ինքնաարտահայտման միջոց է եղել: Չնայած որ պորտապարն իմ հիմնական մասնագիտությունն է, ես շատ ունիվերսալ եմ: Հայկական ազգային պարերն ու դասական բալետն ինչ-որ նոր բան սովորելու հիմք են տալիս: Սակայն պարն ինձ համար մնում է որպես միջազգային լեզու, որի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվում եմ շարժումներով: Այն հնարավորություն է տալիս դառնալ այն, ինչ երազել ես: Պարն ինձ համար մարմնի եւ հոգու միջեւ կապ է, ինչ-որ բանի խորը արտահայտման միջոց, որի համար դժվար է բառեր գտնել:

Ինչպե՞ս է ընտանիքդ վերաբերվում մասնագիտությանդ:

 Դրական: Մայրս ինքն է ինձ դրդել պորտապարի: Ես դերասանների եւ երաժիշտների ընտանիքից եմ: Հայրս` Միքայել Պիպոյանը, երգիչ է եղել: Հորաքույրը` Լիլիթ Պիպոյանը` երգչուհի է: Այնպես որ նրանք բոլորն էլ աջակցել են ինձ մասնագիտության հարցում:

Ո՞վ է ստեղծում քո բեմական հագուստներն ու աքսեսուարները:

 Հիմնականում ինքս, քանի որ սիրում եմ նորաձեւությունը եւ իրարից տարբեր կերպարների ստեղծումը։ Նյու Յորքում հեշտությամբ կարելի է ոգեշնչվել: Այնպես որ, ես ինքս եմ իմ հագուստների դիզայները:

Ֆեյսբուքի քո էջում հայկական ազգային տարազով նկար ունես ու գրել ես, որ այն նախատեսված է հայկական պարերի համար: Ի՞նչ պար է դա: Հաջողվե՞լ է քեզ համատեղել հայկական պարը պորտապարի հետ: 

 Ես հայկական պարերով զբաղվել եմ դպրոցում վեց տարի շարուակ։ Այո, համադրել եմ «Քոչարին» ու պորտապարը։ Հանդիսատեսին դուր է եկել։ Մի տեսկի պարից անցնում եմ մյուսին մի քանի վայրկյանի ընթացքում։ Ես պետք է պահեմ հանդիսատեսի հետաքրքրությունը։ Հապա ինչո՞ւ չխառնեմ այս բոլոր տարրերը։ 

Հարցազրույցներից մեկում կարդացել եմ, որ աշխատել ես Բեյոնսեի հետ։ Ի՞նչ տպավորություն։ Աշխատել ես նրա պարային խմբի հետ, թե՞ նրան որոշ տարրեր ես սովորացրել։ 

 Ինձ հրավիրել էին պարելու մի երեկույթին, որը կազմակերպվել էր Նյու Յորքում։ Միջոցառմանը հրավիրված էին շատ հաչտնի դեմքե, այդ թվում նաեւ Բեյոնսեն։ Իմ խմբի հետ պարտապար պարեցի։ Բեյոնսեն այդ օրն ինձ հրավիրեց պարելու եւս մեկ միջոցառմանը։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է եւ չափազանց հաճելի։ Նա ինձ մի քանի շարժում ցույց տվեց, ես էլ՝ իրեն։ 

Ծրարգրո՞ւմ ես արդյոք պարի դպրոց բացել։

 Իհարկե, դա իմ հիմնական նպատակն է եկող տարվա համար։ Ես դասավանդում եմ պարային դպրոցում արդեն յոթ տարի։ Ներկայումս աշխատում եմ երկու ուսումնական սկավառակի վրա։ Դրանք կթողարկվեն ապրիլին եւ կվաճառվեն Amazon ու Ebay կայքերում։

Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է պարը դառնալ մասնագիտություն Հայաստանում։ 

Ես հույս ունեմ։ Առաջ այդպես չէի կարծում, սակայն այժմ տեսնում եմ, որ Հայաստանը շատ առաջատար է դարձել, կարծում եմ դա հնարավոր է։ 

Ե՞րբ ես եղել Հայաստանում վերջին անգամ։ Ծրագրել ես արյդո՞ք ելութ ունենալ հայրենիքում։ 

Հայաստանում եղել եմ չորս տարի առաջ, 12-տարի բացակայելուց հետո, եւ պարզապես ցնցված էի փոփոխություններով։ Ինչ վերաբերում է նախագծին, ապա մտածել եմ այդ մասին։ Հավանաբար կլինի համատեղ շոու հորաքրոջս հետ։ Ներկայումս նկարահանվում եմ ռեժիսոր Անգելինա Նիկոնովայի «Բարի գալուստ տուն» ֆիլմում»։ Այս ֆիլմը հայկական ընտանիքի մասին է։ Պետք է մարմնավորեմ երեք երեխա ունեցող տնային տնտեսուհու։ Շատ բարդ դեր է։ Խորհուրդ եմ տալիս դիտել սեւ հումորի ու դրամայի այս խառնուրդ ֆիլմը, երբ այն էկրան կբարձրանա։

 

 

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել