Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Բելգիացի հեղինակ Կլաաս Վերպլանկը Երևանում ներկայացրեց «Խնձորապուր» գիրքը՝ նվիրված հայրիկներին (ֆոտոռեպորտաժ)

14:23, 31 հոկտեմբերի

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայացել է բելգիացի հեղինակ Կլաաս Վերպլանկի «Խնձորապուր» (Applemoes) գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։

«Սա իմ առաջին գիրքն է՝ թարգմանված հայերեն։ «Խնձորպուրը» պատմում է հոր և որդու հարաբերությունների մասին։ Սա հետաքրքիր երկ է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով և տարբեր երկրներում վաճառվել է։ Հուսով եմ՝ Հայաստանում ևս այն սիրով կընդունվի։ Յուրաքանչյուր հայրիկ իրեն կարող է տեսնել այս պատմվածքում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց հեղինակը։

Խոսելով գրքի հայերեն տարբերակի կարևորության մասին՝ ԳԱԿ կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը NEWS.am STYLE-ին ասաց․ «Սա մեր առաջին համագործակցությունն է նման հայտնի հեղինակի հետ։ Այս իրադարձությունը ևս մեկ կարևոր կրթական ծրագիր է մեր երեխաների համար։ Մեր իրականության մեջ ես դեռ չեմ հանդիպել մի գիրք, որը հայր և որդի հարաբերությունների մասին լինի, ինչը, իհարկե, պետք է մեր հասարակությանը»։

Հայ ընթերցողներին Վերպլանկի գիրքը հասանելի դարձավ «Ես կարող եմ» ստուդիայի հիմնադիր Արևիկ Աստաբացյանի, գործարար Արմեն Կարապետյանի և թարգմանիչ Սամվել Ղռաթյանի շնորհիվ։

«Քանի որ ունեմ չորս տարեկան որդի, ցանկացա, որ ինքն էլ ունենա հնարավորություն հասկանալու այս ստեղծագործությունը։ Առաջին հերթին հենց նրան եմ շնորհակալություն հայտնում, որ դարձավ դրդապատճառ որպեսզի թարգմանեմ այս գիրքը»,-նշեց Ղռաթյանը։

Շնորհանդեսը վարում էր Հրանտ Թոխատյանը․ «Մենք հաճախ ենք լսում երգեր, պատմվածքներ, բանաստեղծություններ՝ նվիրված մայրիկներին և դա, իհարկե, ճիշտ է։ Իսկ այս գիքը նվիրված է հայրիկներին, ինչը շատ կարևոր է, որովհետև քիչ ստեղծագործություններ կան նվիրված մեր հայրիկներին»,-ասաց դերասանը, որը քիչ ուշ ընթերցեց գիրքը երեխաների համար։

2010-ին լույս տեսած «Խնձորապուր» գիրքը դրական արձագանքներ է ստացել մի շարք միջազգային գրաքննադատների կողմից և հաջողություն է վայելել տարբեր երկրներում։ Կորեայում այն նույնիսկ վաճառվել է 100 000 տպաքանակով։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել