Նարգիլեն լիցքաթափվելու ընդունված եւ շատ մատչելի միջոց է։ Բայց արդյոք դա անվնա՞ս է։ Պարզենք, թե նարգիլե ծխելն ինչով է վտանգավոր։
Շատերը կարծում են, որ նարգիլեն ոչ մի կերպ չի կարող համեմատվել ծխախոտի հետ։ Շատ առումներով նման կարծիք է ձեւավորվել այն պատճառով, որ հոտավետ նյութերը ծխախոտը «համեղ» են դարձնում՝ առաջացնելով թեթեւ, լիցքաթափող եւ հաճելի զգացմունքներ։ Արդյո՞ք իրոք այդպես է։
Նարգիլեն վտանգավո՞ր է առողջության համար։
Նարգիլե արտադրողները դա հակադրում են սովորական ծխախոտին, իսկ գնորդները ուրախությամբ հավատում են, որ այդ ծխախոտը ոչ թե վնասակար է, այլ հաճելի, արեւելյան եւ գեղեցիկ մի բան։ Այնինչ ծխելը ծխել է մնում եւ տեւական ժամանակ ծխելու հետեւանքով թոքերը ծուխ է լցվում։
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ինչո՞վ է նարգիլեն վտանգավոր առողջության համար։ Ցավոք սրտի, նույնիսկ ջրային ֆիլտրը չի կարող ամբողջությամբ նվազեցնել ծխախոտի վնասը։ Եթե դա հնարավոր լիներ անել, ծխախոտից ստացվող բավականության եւ լիցքաթափման զգացողությունը ամբողջութւյամբ կվերանար։ Հետազոտողները համարում են, որ մեկ նարգիլե ծխելը համեմատելի է ծխախոտի հինգ տուփ ծխելուց ստացվող նիկոտինի հետ։ Բացի այդ, մեկ սեանսի ընթացքում թոքերն այնքան ծխախոտի ծուխ է լցվում, որքան կլիներ 100 ծխախոտ ծխելու հետեւանքով։ Բացասական հետեւանքը ուժգնանում է նրանով, որ նարգիլեն միշտ փակ տարածքում են ծխում, որտեղ կուտակվում է ածխաթթվային գազը, որը օդափոխության համակարգը չի կարող վերացնել։
Բացի այդ, ծխելը, ինչպիսին էլ լինի, կախվածություն է առաջացնում։ Եթե դու սովոր ես դա անել ամեն ուրբաթ, դժվար կլինի լիցքաթափվելու այդ սովորությանն այլընտրանք գտնել։
Նարգիլեն իրենից մի վտանգ էլ է ներկայացնում։ Այն կարող է վարակիչ այնպիսի հիվանդություններ փոխանցել, ինչպիսիք են հեպատիտ В-ն կամ թոքաբորբը, ինչպես նաեւ շնչառական հիվանդությունները եւ գրիպը։ Դրա համար էլ պետք է համոզվել, որ ծխելու քո «գործընկերները» առողջ են։
Ինչո՞վ է նարգիլեն վտանգավոր կանանց համար։
Կանանց համար այդ զվարճությունը հստակ վտանգ չի ներկայացնում։ Բայց եւս մեկ վտանգ գոյություն ունի բոլորի համար՝ ուռուցքային հիվանդությունների ռիսկի աճը։ Խոսքն առաջին հերթին թոքերի քաղցկեղի մասին է, չէ՞ որ նիկոտինից բացի, դու ներշնչում ես փայտածուխի այրումից առաջացող նյութեր եւ ածխաթթու գազ ու ծանր մետաղների աղեր։ Վնասը նվազեցնելու համար պետք է նախապատվությունը տալ անվտանգ ֆիլտրերին, որոնք ստեղծված են բամբակից եւ ակտիվացված ածուխից։
Հիմա գիտես, թե նարգիլեն ինչով է վտանգավոր առողջության համար։ Արժե շարունակել ծխելը, թե փոխարինող մի բան գտնել, յուրաքանչյուրի ընտրությունն է։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ