Ամերիկացի դերասանը հայտնի է «Սուպեր Մայք», «Սահարա», «Ինչպես 10 օրում ազատվել տղամարդուց», «Իմ նախկին ընկերուհիների հոգիները» և մի շարք այլ ֆիլմերից: 2014 թ-ից Մեթյու ՄաքՔոնահին նկարահանվում է հայտնի և սիրված «Իսկական խուզարկուն» հեռուստասերալում:
Ո՞վ կմտածեր, որ մանկուց իրավաբան դառնալ երազող տղան կդառնար Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: ՄաքՔոնահիին, իհարկե, չհաջողվեց ձեռք բերել իր երազանքների մասնագիտությունը, սակայն նա կարողացավ մարմնավորել իր համար այդքան ցանկալի կերպարը «Ժամանակն է սպանել» և «Լինքոլնի իրավաբանը» ֆիլմերում:
Առհասարակ, դերասանը կարծում է, որ մեծ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են հասնել հաջողության. «Ցանկանո՞ւմ ես դառնալ գրող: Սկսի՛ր գրել: Ցանկանո՞ւմ ես դառնալ ռեժիսոր: Վերցրո՛ւ հեռախոսդ և սկսիր տեսանկարել քեզ հետաքրքրող ամեն ինչ»,-ասում է դերասանը:
Երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում, թե «Տիտանիկ» ֆիլմում Ջեք Դոսոնի դերը մինչև Լեոնարդո ԴիԿապրիոյին «հասնելը» սկզբում առաջարկվել էր Մեթյու ՄաքՔոնահիին: Դերասանը Լարի Քինգի հետ հարցազրույցի ժամանակ ասել է. «Այն խոսակցությունները, թե իբր ինձ առաջարկել են ԴիԿապրիոյի փոխարեն նկարահանվել «Տիտանիկ» ֆիլմում, սուտ են: Դա ընդամենը բամասանք է»:
2006 թ-ին ՄաքՔոնահին հանդիպեց բրազիլացի մոդել և հեռուստաաստղ Կամիլա Ալվեսին: Այդ հանդիպումը ճակատագրական եղավ դերասանի կյանքում:
Մի քանի տարվա մտերմիկ հարաբերություններից հետո զույգը նշանադրվեց 2011 թ-ին, իսկ 2012 թ-ին դերասանն ու մոդելն ամուսնացան: Միասին նրանք ունեն երեք երեխա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան