Անձնական եւ քաղաքական բողոք`սա էր նկարիչ Սամվել Սաղաթելյանի (Սամա Սագա) «ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ» (ENTER THROUGH THE SMOKE SHOP) ցուցահանդեսի հիմնական ուղղվածությունը։ Ցուցահանդեսի բացումը կայացավ երեկ` նոյեմբերի 6-ին, էլեկտրոնիկ սիգարետների խանութ սրահում:
Նկարինչն աշխատանքներում տառերի եւ թվերի տեսքով անդրադարձել է Երեւանում վերջին շրջանում կատարված իրադարձություններին` էլեկտրիկ Երեւանին, Քարդաշյանների այցին եւ այլն:
Աշխատանքները նկարված են ստվարաթղթերի վրա, ինչը Սամվելը բացատրում է հետեւյալ կերպ. «Ստվարաթուղթը փողոցային պրոտեստն արտահայտելու լավագույն միջոցն է»:
Նկարչից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է ցուցահանդեսն իրականցնելու համար ընտրել սիգարետների խանութ սրահը. «Եկա, տեսա եւ հավանեցի այս վայրը, իսկ էլեկտրոնիկ սիգարետը ինչ-որ տեղ առնչվում է էլեկտրիկ Երևան թեմային: Բացի այդ, սա ալտերնատիվ վայր է մեր քաղաքում»:
Ցուցահանդեսը կազմակերպել է HAYP Pop Up պատկերասրահի հիմնադիր Աննա Գարգարյանը:
«Սամվելի գործը շատ եմ սիրում: Նրա աշխատանքներն ունեն շատ հզոր գրաֆիկական լուծումներ: Նա ասում է այն, ինչ մտածում են բոլորը, սակայն վախենում են բարձրաձայնել: Ինձ դուր է գալիս այն, որ Սամվելը մարդկանց մեջ փնտրում է սեր եւ նույնիսկ քննադատությունն է կատարում սիրով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Աննան:
Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16-ը: Հաշվի առնելով աշխատանքների բնույթը` այն նախատեսված է հասուն տարիքի հանդիսատեսի համար:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:44, 2 հուլիսի
Գեղեցիկ կազմվածք․ Յանա Դանիելյանը՝ լողազգեստով17:07, 2 հուլիսի
Imagine Dragons-ի մենակատար Դեն Ռեյնոլդսը բեմից աջակցել է Ուկրաինային16:50, 2 հուլիսի
«Առանց ֆիլտրի»․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը16:11, 2 հուլիսի
Էզրա Միլերին կրկին մեղադրում են բռնության մեջ15:40, 2 հուլիսի
Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (ֆոտո/վիդեո)15:07, 2 հուլիսի
«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար, վայելել իրար միմյանց ներկայությունը»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձին14:41, 2 հուլիսի
Ծնվել է երգչուհի Լենա Ղազարյանի առաջնեկը․ ի՞նչ անուն են ընտրել ծնողները փոքրիկի համար (ֆոտո)14:07, 2 հուլիսի
Մահացել է «Փայլատակում» եւ «Սայրով վազողը» ֆիլմերի դերասան Ջո Թըրքլը13:47, 2 հուլիսի
«Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով…մի՜շտ երազում…»․ Գնել Ուլիխանյան13:01, 2 հուլիսի
Universal Pictures-ը կփակի Ռուսատանում գտնվող իր գրասենյակը12:47, 2 հուլիսի
«Լեգենդի հետ»․ Լիլուն Հարութ Փամբուկչյանի հետ լուսանկար է հրապարակել12:08, 2 հուլիսի
Ընթրիք Իբիցայում, պար Միկոնոսում. ինչպես է Նիկոլ Շերզինգերը նշել 44-ամյակը