Գաղտնիք չէ, որ ամերիկյան հայտնի աստղերի զարդերը, թանկարժեք իրերը, ինչպես նաեւ հագուստները աճուրդի են դրվում եւ վաճառվում բավականին մեծ գնով։ Օրինակ՝ օրեր առաջ «Քամուց քշվածները» ֆիլմում Վիվիեն Լիի հայտնի զգեստն աճուրդում վաճառվել է 137000 դոլարով։ Բայց հեռավոր 80-ականներին զգեստն արժեցել է ընդամենը 20 դոլար։
Եկեք պարզենք, թե որոնք են ամերիկյան ֆիլմերի հինգ ամենաթանկարժեք զգեստները։
Մերիլին Մոնրոյի «Յոթերորդ տարվա մարմաջը» ֆիլմից հայտնի սպիտակ զգեստը 2011-ին վաճառվել է 4.6 միլիոն դոլարով։
1964-ին թողարկված «Իմ չքնաղ լեդին» ֆիլմից Օդրի Հեփբերնի զգեստը 2011-ին վաճառվել է 3.7 միլիոն դոլարով։
Զգեստը, որը Ջուլի Էնդրյուսը հագել է «Երաժշտության հնչյունները» ֆիլմում, 2013-ին կազմակերպված աճուրդում վաճառվել է 1.56 միլիոն դոլարով։
Այս ցուցակի չորրորդ տեղում կրկին Մերիլին Մոնրոն է։ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում նրա շլացնող կարմիր, մինչեւ հատակը հասնող զգեստը վաճառվել է 1.2 միլիոն դոլարով։
Կրկին Օդրի... Հ. Ջիվանշիի զգեստը, որը Օդրի Հեփբերնը հագել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում (այն, ասես, դարձել էր նրա այցեքարտը), աճուրդում վաճառվել է 900000 դոլարով։
Աղբյուրը՝ Vogue
Պատարաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 30 մարտի
Levi's-ը ծրագրում է աշխատանքի մեջ ներգրավել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդելներին13:43, 30 մարտի
Balenciaga-ն 925 դոլարով առաջարկում է տղամարդկանց բալետկաներ12:31, 30 մարտի
Լանա Դել Ռեյը նշանադրվել է11:22, 30 մարտի
10:50, 30 մարտի
Հայ մոդելը՝ Befree-ի գարուն/ամառ 2023 գովազդային արշավում10:30, 30 մարտի
Հայկականը՝ միջազգային մատուցմամբ․ Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի շրջանավարտներից եւ ուսանողներից ձեւավորված VEM լարային քառյակը ելույթ ունեցավ Երեւանում (ֆոտո)09:00, 30 մարտի
ՄԱՐՏԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:27, 29 մարտի
39-ամյա մոդելը պնդում է, որ կարող է օրգազմի հասնել «մտքի ուժով»22:20, 29 մարտի
Լայոնել Ռիչին խոստովանել է, որ իր հետ սեքսն այժմ ավելի շատ հիշեցնում է սպրինտի, քան մարաթոնի21:45, 29 մարտի
Երեւանը նկարիչ Միխայիլ Ծատուրյանի աչքերով21:09, 29 մարտի
Օրվա look-եր. Աննա Թովմասյան, Տաթեւիկ Ադումյան, Աննա Մանուչարյան, Անիտա Ավետիսյան, Մերի Երեմյան20:29, 29 մարտի
Հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին մտադիր է սառեցնել իր ձվաբջիջները