MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

NEWS.am STYLE-ի վերլուծությունը. «Ջեյմս Բոնդ»՝ ձանձրույթ եւ էքշն

22:10, 11 նոյեմբերի

Օրեր առաջ ձեր խոնարհ ծառան գնացել էր մայրաքաղաքի կինոթատրոններից մեկը՝ դիտելու գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը՝ «007 սպեկտրը»։ Ֆիլմը դիտեցի գրեթե դատարկ դահլիճում եւ եթե սկզբում մտածում էի՝ «տեսնես ինչու՞ են «Բոնդին» արհամարհում», ապա վերջում հասկացա։

Չնայած ֆիլմը մեծ աղմուկ եւ իրարանցում է առաջացրել իր անհամար ֆոտոշարքերով, ահռելի բյուջեով, պրեմիերայի ժամանակ հավաքված գումարով՝ այն չարդարացրեց իմ սպասելիքները։

Առաջին հերթին նշեմ, որ ընդհանրապես տպավորված չեմ երգի սաունդթրեքով։ Սեմ Սմիթի ստեղծագործությունն, ասես, ոռնոց լինի։ Եվ ակամայից հիշեցի Ադելի հիթը՝ նախորդ ֆիլմից. պարզ է, որ Սեմ Սմիթը դեռ շատ հեռու է Ադելին հասնելու համար։

Մոնիկա Բելուչիի խաղը տեւում է ընդամենը երեք րոպե, իսկ Տարանտինոյի հերոսներին հիանալիորեն մարմնավորած Քրիստոֆեր Վալցն այս անգամ, ասես, կոմիքսների հակահերոս լիներ։ Որքան էլ, որ ֆիլմի ստեղծողները փորձում էին ինձ ստիպել մտածել, որ Բոնդը պայքարում է համաշխարհային մակարդակի չարագործի դեմ, միեւնույնն է, նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Վստահ կարող եմ ասել, որ չարագործի կերպարը Վալցի համար չէր, հատկապես այդ դեպքում, երբ ըստ սցենարի՝ ֆիլմի վերջում պարզվում է, որ նա Բոնդի եղբայրն է։

Վալցի «չար» ծառայողներից մեկը՝ ռեսթլեր Դեյվ Բատիստան, որքան էլ հարվածում էր եւ փորձում սպանել Բոնդին, վերջինս ոչ մի կերպ չէր մահանում, ինչը ժպիտ էր առաջացնում՝ հաշվի առնելով ռեսթլերի եւ Քրեյգի մարմնի կազմվածքները։

Ֆիլմում կային նաեւ անհամապատասխանություններ. պատկերացրեք  տեսարան, որում Քրեյգն ու իր նոր ընկերուհին (Լեա Սեյդու) կեղտոտված հագուստով, փոշոտ, քերծվածքներով դուրս են գալիս անհասկանալի մի վայրից, մեկ րոպե անց նստում են ՀԱՀ տանող գնացք, իսկ երեք րոպե հետո նրանք արդեն բավականին թարմ տեսք ունեն՝ առանց սպիների, գեղեցիկ կոստյումներով, իսկ Լեան՝ բարձրակրունկ կոշիկով։

Սակայն ազնվության համար պետք է նշեմ, որ ֆիլմում օգտագործված են հատուկ էֆեկտներ, Բոնդը հայտնվում է Մեքսիկայում, Մարոկկոյում, Ավստրիայում, Անգլիայում։ Եվ եթե նախորդ «Սքայֆոլ» եւ «Ռոյալ խաղատուն» ֆիլմերում Բոնդն ուներ իր անձնական պատմությունը, նա կենդանի եւ գործող հերոս էր, ապա Սեմ Մենդեսի նոր ֆիլմում Բոնդն ասես «փայտի կտոր» լինի, որին Սեյդուն անընդհատ փորձում է գայթակղել։ Ամենասարսափելին այն էր, որ ֆիլմում կային պահեր, երբ ես ուղղակի ձանձրանում էի եւ ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ֆիլմը հապճեպ է նկարահանվել. շատ հաճախ էի անհամապատասխանություններ նկատում։

Ամեն դեպքում ֆիլմը պետք է դիտել մեծ էկրաններին, այլապես ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի է։

 

Միշտ ձեր՝ Վուդի Ալեն


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել