Օրեր առաջ ձեր խոնարհ ծառան գնացել էր մայրաքաղաքի կինոթատրոններից մեկը՝ դիտելու գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը՝ «007 սպեկտրը»։ Ֆիլմը դիտեցի գրեթե դատարկ դահլիճում եւ եթե սկզբում մտածում էի՝ «տեսնես ինչու՞ են «Բոնդին» արհամարհում», ապա վերջում հասկացա։
Չնայած ֆիլմը մեծ աղմուկ եւ իրարանցում է առաջացրել իր անհամար ֆոտոշարքերով, ահռելի բյուջեով, պրեմիերայի ժամանակ հավաքված գումարով՝ այն չարդարացրեց իմ սպասելիքները։
Առաջին հերթին նշեմ, որ ընդհանրապես տպավորված չեմ երգի սաունդթրեքով։ Սեմ Սմիթի ստեղծագործությունն, ասես, ոռնոց լինի։ Եվ ակամայից հիշեցի Ադելի հիթը՝ նախորդ ֆիլմից. պարզ է, որ Սեմ Սմիթը դեռ շատ հեռու է Ադելին հասնելու համար։
Մոնիկա Բելուչիի խաղը տեւում է ընդամենը երեք րոպե, իսկ Տարանտինոյի հերոսներին հիանալիորեն մարմնավորած Քրիստոֆեր Վալցն այս անգամ, ասես, կոմիքսների հակահերոս լիներ։ Որքան էլ, որ ֆիլմի ստեղծողները փորձում էին ինձ ստիպել մտածել, որ Բոնդը պայքարում է համաշխարհային մակարդակի չարագործի դեմ, միեւնույնն է, նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Վստահ կարող եմ ասել, որ չարագործի կերպարը Վալցի համար չէր, հատկապես այդ դեպքում, երբ ըստ սցենարի՝ ֆիլմի վերջում պարզվում է, որ նա Բոնդի եղբայրն է։
Վալցի «չար» ծառայողներից մեկը՝ ռեսթլեր Դեյվ Բատիստան, որքան էլ հարվածում էր եւ փորձում սպանել Բոնդին, վերջինս ոչ մի կերպ չէր մահանում, ինչը ժպիտ էր առաջացնում՝ հաշվի առնելով ռեսթլերի եւ Քրեյգի մարմնի կազմվածքները։
Ֆիլմում կային նաեւ անհամապատասխանություններ. պատկերացրեք տեսարան, որում Քրեյգն ու իր նոր ընկերուհին (Լեա Սեյդու) կեղտոտված հագուստով, փոշոտ, քերծվածքներով դուրս են գալիս անհասկանալի մի վայրից, մեկ րոպե անց նստում են ՀԱՀ տանող գնացք, իսկ երեք րոպե հետո նրանք արդեն բավականին թարմ տեսք ունեն՝ առանց սպիների, գեղեցիկ կոստյումներով, իսկ Լեան՝ բարձրակրունկ կոշիկով։
Սակայն ազնվության համար պետք է նշեմ, որ ֆիլմում օգտագործված են հատուկ էֆեկտներ, Բոնդը հայտնվում է Մեքսիկայում, Մարոկկոյում, Ավստրիայում, Անգլիայում։ Եվ եթե նախորդ «Սքայֆոլ» եւ «Ռոյալ խաղատուն» ֆիլմերում Բոնդն ուներ իր անձնական պատմությունը, նա կենդանի եւ գործող հերոս էր, ապա Սեմ Մենդեսի նոր ֆիլմում Բոնդն ասես «փայտի կտոր» լինի, որին Սեյդուն անընդհատ փորձում է գայթակղել։ Ամենասարսափելին այն էր, որ ֆիլմում կային պահեր, երբ ես ուղղակի ձանձրանում էի եւ ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ֆիլմը հապճեպ է նկարահանվել. շատ հաճախ էի անհամապատասխանություններ նկատում։
Ամեն դեպքում ֆիլմը պետք է դիտել մեծ էկրաններին, այլապես ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի է։
Միշտ ձեր՝ Վուդի Ալեն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին