Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայաստանն իմ հայրենիքն է, իմ արյունը, իմ ընտանիքն ու իմ էությունը․ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում հայտնի երգչուհի EGINE

12:05, 3 դեկտեմբերի

Գեղեցիկ ձայն, աչքի ընկնող արտաքին․ նրան անվանում են նոր սերնդի փոփ-երգչուհի, սակայն քչերին է հայտնի, որ ԱՄՆ-ում և ՌԴ-ում հայտնի երգչուհի Egine-ը (Հեղինե Գրիգորյան) հայուհի է։

Egine-ը ծնվել է Երեւանում՝ կիթառահարի եւ պրոֆեսիոնալ երգչուհու ընտանիքում։ Փոքրիկ Հեղինեն ընդամենը երեք տարեկան էր, երբ 90-ականներին Գրիգորյան ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Սակայն, որոշ ժամանակ անց, այս ընտանիքը Մոսկվայից տեղափոխվեց նաեւ Նովոռոսիյսկ, որտեղ էլ ապագա երգչուհին հաճախեց դպրոց։ Կյանքի այս ժամանակահատվածը չի կարելի համարել Հեղինեի լավագույն տարիները, քանզի դպրոցում հասակակիցները նրան համարում էին «անճոռնի ճուտիկ», ծաղրում, որովհետեւ նա նման չէր մյուսներին։

Հեղինեն շատ էր ընկճվում այս ամենից, դժվար էր հաղթահարում միայնությունը, սակայն արվեստագետների ընտանիքում մշտապես հնչող բարձրաճաշակ երաժշտությունը դարձավ Հեղինեի սփոփանքն ու ընկերը։

Տարիներ անց՝ 2012-ին, Հեղինեն պետք է ապացուցեր բոլորին, որ հենց ինքն է արժանի «Տարվա հայտնություն» կոչմանը ARMENIAN MUSIC AWARDS –ում։

Egine-ը «Ռուսաստանի երիտասարդ գանձեր» («Молодые дарования России») համառուսական երաժշտական մրցույթի դափնեկիր է: Նա նաեւ Լոս Անջելեսում տեղի ունեցող ամենամյա «Կատարողական արվեստ» աշխարհի առաջնության մրցանակակիր է հինգ անվանակարգերում․ «Ժամանակակից երաժշտություն» եւ «Ժողովրդական երաժշտություն» անվանակարգերում ոսկե, եւս երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալ այլ անվանակարգերում։

Egine-ի տեսահոլովակները YouTub-ում, ընդհանուր առմամբ, գրանցել են 6 միլիոն դիտում միայն ԱՄՆ-ում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու բացառիկ հարցազրույցը NEWS.am Style-ին։

- Egine, եթե չլինի քո ազգանունը, որը քչերին է հայտնի, դժվար կլինի գուշակել, որ դու հայուհի ես։ Ինչու՞ Egine եւ ոչ Հեղինե Գրիգորյան կամ որեւէ այլ բեմական անուն:

-Եթե ուշադրություն դարձնեք Egine անվանը, կնկատեք, որ այն մեր հայկական Հեղինեն է։ Իմ բեմական անունը նույն իմ անունն է, ես այն չեմ փոփոխել, ուղղակի քանի որ ստեղծագործում էի ԱՄՆ-ում, այնտեղ այսպես սկսեցին ինձ դիմել ու ես մնացի որպես Egine։

-Ինչպես նշեցիր աշխատել ես ԱՄՆ-ում, համագործակցել ես ամերիկյան հանրահայտ երգիչների հետ։ Ինչու՞ փոխեցիր ամերիկյան փոփ երաժշտության աշխարհը ռուսական փոփ երաժշտությամբ

-Ես մեկը մյուսով չեմ փոխարինել։ Այժմ միաժամանակ զբաղվում եմ անգլալեզու եւ ռուսալեզու ալբոմներիս աշխատանքներով։ Միակ տարբերությունն այն է, որ առաջնահերթությունը այժմ տվել եմ ռուսալեզու ալբոմիս ստեղծմանը, որն ամենայն հանվանականությամբ, արդեն մյուս տարի կթողարկվի։

-Եթե ուշադիր լսենք քո երգերը, ապա այտեղ կգտնենք էթնիկ մոտիվներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Դրանով աշխարհին ուզում ես ծանոթացնել հայկական երաժշտությա՞նը կամ գուցե արտահայտե՞լ սերդ հայրենիքի հանդեպ։

-Ունենալ հայկական արմատներ ու չներկայացնել դա իմ երաժշտության մեջ՝ իմ կողմից ազնիվ քայլ չէր լինի։ Չէ որ դա իմ մասնիկն է։ Էթնիկ մոտիվները արյանս մեջ են։

-Իսկ ի՞նչ է քեզ համար Հայաստանն ու հայկական երաժշտությունը։ Ունե՞ս հայերեն լեզվով երգեր։

-Հայաստանն իմ հայրենիքն է, իմ արյունը, իմ ընտանիքն ու իմ էությունը։ Հայերեն լեզվով, ցավոք, դեռ երգեր չունեմ, քանզի ինքս եմ գրում իմ երգերի բառերն ու երաժտությունը ու ինձ համար, հասկանալի պատճառներով, դժվար է ստեղծագործել հայերենով, բայց երբ հանդիպեմ տաղանդավոր մեկին, ով իմ երաժշտության համար հայերենով բառեր կգրի, ու ես կհավանեմ, մեծ սիրով կներկայացնեմ այս լեզվով մի քանի երգ։

-«Moon of Dreams» երգը, որը հայտնի ռեփեր T-Pain-ի հետ ես կատարում բավականին մեծ արձագանք գտավ։ Այն MTV-ի Թոփ 50 ամենադիտված հիթերի շաքում էր: Պատմիր այս համագործակցության մասին։

-Պրոդյուսերական ընկերությունը, որի հետ ԱՄՆ-ում աշխատում եմ, ինձ առաջարկեց դուետ կատարել T-Pain-ի հետ։ Վերջինիս հետ արդեն սինգլի ձայնագրման ժամանակ ծանոթացա եւ ինչպես տեսնում եք, համագործակցությունն իսկապես հաջողված է։ Անմոռանալի էմոցիաներ ստացա այս աշխատանքից։ T-Pain-ը ուղղակի աննկարագրելի բարի ու դրական անձնավորություն է՝ իր գործի մեծ վարպետ։

-Հետևու՞մ ես հայկական շոուբիզնիսի ներկայացուցիչների գործունեությանը։ Եթե այո, ու՞մ արվեստն ես հավանում եւ ունե՞ս արդյոք որևէ մեկի հետ համագործակցելու ծրագրեր։

-Ես «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի մեծ երկրպագուն եմ։ Ի դեպ, նրա հետ համագործակցելու պատիվ ունեցել եմ։

-Օրեր առաջ տեղի ունեցավ քո նոր՝ «Սեր-սխալմունք» («Любовь – ошибка») տեսահոլովակի պրեմիերան։ Պատմիր այս տեսահոլովակի ստեղծման մասին։

-Հոլովակի ստեղծման գաղափարն իմն է ու այն ծնվեց հերթական անքուն գիշերվա ընթացքում՝ ժամը չորսին։ Սա մի սիրո պատմություն է՝ ճակատագրի փիլիսոփայական ընկալմամբ․ քեզ համար թանկ մարդկանց կյանքի հանդեպ ունեցած անպատասխանատվություն ու կատարած սխալների հետևանքների գիտակցում։

Այս ամենը ներկայացրինք մեր փոքրիկ ֆիլմում, որի ռեժիսորը Օլեգ Տարավկովն է։ Համագործակցել եմ Inner-Vision պրոդյուսերական ընկերության հետ։ Առաջին անգամ չեմ համագործակցում այս մարդկանց հետ եւ ուրախ եմ, որ ունենք նման աշխատակազմ։

- Egine, կարելի է ասել, որ դու արդեն ծանոթ ես թե՛ ամերիկյան եւ թե՛ ռուսական շոուբիզնեսին։ Հնարավո՞ր է քեզ մի օր տեսնենք նաեւ հայկական շոուբիզնեսում։

- Իհարկե հնարավոր է։ Ես հավակնոտ անձնավորություն եմ՝ ինձ համար աշխարհն էլ է քիչ։

-Շուտով Ամանոր է։ Եթե հետ հայացք գցենք՝ որո՞նք են այս տարվա ընթացքում քո ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ կորուստը։

-Այս տարին ինձ անթիվ երջանիկ օրեր է պարգևել, ու սա արդեն հաղթանակ է… Բայց ես այն մարդկանցից չեմ, ովքեր բավարարվում են ունեցածով, կարծում եմ իմ լավագույն նվաճումները դեռ առջեւում են։

Մեղք կգործեմ՝ եթե բողոքեմ․ հարազատներս կողքիս են, առողջ են ու երջանիկ, իսկ մյուս դժվարությունները, հավատացեք, ինձ համար էական նշանակություն չունեն։

-Քո ամանորյա մաղթանքը մեր ընթերցողներին։

-Արե՛ք այն, ինչը ձեզ երջանկացնում է։ Թող եկող 2016 թվականին իրականան ձեր բոլոր նախաձեռնություններն ու երազանքները։ Ցանկանում եմ, որ ձեզ միշտ ուղեկցի ամենալավը, ամենալուսավորն ու ամենաբարին։ Հոգ տարեք ձեր ու ձեր հարազատների մասին։ Սիրե՛ք ու գնահատե՛ք ամեն վայրկյանը։ Բարին ընդ ձեզ։

 

 

Շուշան Պողոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել