Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Պատանեկության հինգ սխալները

22:13, 11 դեկտեմբերի

Մենք ընտրել ենք վատագույն սխալները, որոնք անում են մարդիկ 20-30 տարեկանում: Այդ սխալները կարող են ազդել մասնագիտական աճի ու անձնական կյանքի վրա՝ այնպես որ փորձեք խուսափել դրանցից:

1. Կարծել, թե հաջողության համար կրթությունն ու տաղանդը բավական է

Լավ է եթե խելացի եք, տաղանդավոր ու կիրթ, բայց առանց աշխատասիրության այդ ամենը մեծ բարձունքներ չի խոստանում: Executive Consulting Image-ի հիմնադիր Սիլվի դի Ջուսթոն ասում է:

«Ես պատանեկությունս անցկացրել եմ կորպորատիվ միջավայրում ու հիշում եմ, թե ինչպես էինք աշխատում օրուգիշեր, նաեւ հանգստյան օրեին: Այդ ժամանակ իմ կարիերան որոշվում էր իմ թափած քրտինքով, աշխատասիրությամբ ու համառությամբ: Ես հասկացա, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում: Երբեք»։

2. Անտեսել առողջությունը

Մեծանալով մենք աստիճանաբար հասկանում ենք, որ ուսանողական կյանքով ապրել արդեն չի ստացվում: Մեգգի Սազերլենդ Ռեզակը գրում է.

«28 տարեկանում կարթնանաք այնքան վատ ինքնազգացողությամբ, որ կխոստանաք, որ այլեւս երբեք մինչեւ առավոտ չեք խմի»:

Եվ որքան շատ տարիներ են անցնում ուսանողական կյանքից, այդքան շատ է հավանականությունը, որ ոգելիցի օգտագործումը, ծխելն ու անառողջ սնունդը ընդունելի վարքագծից կվերածվեն վտանգավոր սովորությունների:

Պրոֆեսոր Մայքլ Ուեսթոնն ասում է, որ երիտասարդները նույնպես պետք է ուշադրություն դարձնեն հոգեկան վիճակին, քանի որ շատ հաճախ հոգեբանական խնդիրները հենց 20-30 տարեկանից են սկսվում:

3.Փող չտնտեսել

Ֆինանսական ծառայություններ մատուցող Bankrate ընկերությունը վերջերս հազար մարդու շրջանում հարցում էր արել, որի արդյունքներով պարզվել է, որ 18-29 տարեկան մարդկանց 69 տոկոսն առհասարակ ոչ մի կենսաթոշակային խնայողություն չունի:

Կենսաթոշակը այնքան հեռավոր է թվում, բայց եթե հնարավորինս շուտ չսկսեք դրա համար գումար տնտեսել, ապա հետո կարող եք ուժեղ զղջալ դրա համար:

Ձեռներեց Ադիտյա Տաթնամը ասում է, որ կարելի է ներդրումներ անել քիչ –քիչ, այս հարցում կարեւորը հետեւողականությունն է:

4. Համարել, որ երջանկությունն ու փողը նույն բաներն են

Ջո Չոյը նկատում է, որ բարձր աշխատավարձը ու լավ աշխատանքը իհարկե կարող են ձեզ դարձնել ավելի գոհունակ, բայց իրական երջանկության համար ավելի շատ բան է պետք:

Եթե հիմա դուք փողի հետեւից եք վազում սիրելի գործով զբաղվելու փոխարեն, հետո հաստատ կզղջաք դրա համար:

5. Հանձնվել առաջին իսկ խնդիրների դեպքում

Լուրջ հարաբերություններն ավարտվում են, աշխատանքից հեռացնում են, նոր սկիզբը վախեցնում է ձեզ՝ այդ ամենը ձեզ շատ սարսափելի է թվում, երբ առաջին անգամ է կատարվում:

Անհաջողությունը պետք է օգտագործել որպես ինքնակատարելագործման խթան, այլ ոչ թե հաջորդ անգամ ավելի պարզ նպատակներ դնելու առիթ: Կարոլին Չոն գրում է.

«Երբ ես արթնացա աշխատանքից զրկվելու հաջորդ օրը, ես հասկացա, որ դա աշխարհի վերջը չէ: Իսկ երբ ինձ լքեցին, ես սովորեցի տարբերել լավ ու վատ հարաբերությունները, ես գիտակցեցի, որ ես դա մինչ այդ էլ էի հասկանում, բայց չէի կարողանում ինքս ինձ բացատրել, քանի դեռ այդ հարաբերությունները չէին ավարտվել:

Աղբյուրը՝ Elle.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել