Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Երգչուհի Շպրոտ. «Ես հայ տղամարդկանց ասելիք ունեմ…» (ֆոտո)

19:51, 1 փետրվարի

Հայկական էստրադայի Շպրոտ կեղծանունով ամենաէպատաժային ու տարօրինակ երգչուհին շատ կարճ ժամանակում երկրպագուների մի ամբողջ բանակ հավաքեց։ Դրանում հսկայական դեր ունեցան բացառիկ, առանց բարդույթների տեսանյութն ու հայկականը ժամանակակից կատարմամբ համատեղելու ունակությունը։ Սակայն շատ հանկածակի, իր կարիերայի գագաթնակետին Շպրոտը լքեց բեմն ու մեկնեց ԱՄՆ, ինչը ծնեց բազմաթիվ լուրեր, օրինակ, իբր թե «երգչուհին հիասթափել է հայրենիքից, հայկական շոու բիզնեսից ու մեկնել է Ամերիկա՝ կարիերան փոխելու նպատակով»։ Խոսում էին, որ Անի Թովմասյանը (Շպրոտի իսկական անունը) կոմպակտ-դիսկերի խանութում վաճառողուհի է աշխատում… NEWS.am STYLE –ը որոշեց զրուցել երգչուհու հետ ու պարզել, թե ինչով է այժմ նա զբաղվում։

Պատմեք ձեր նոր կյանքի մասին։

Ապրում եմ ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում։ Կարիերաս չեմ թողել. երգում եմ քաղաքի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկում՝ Bouvardia-ում։ Նկարահանվում եմ USArmenia հեռուստաալիքի հետ համատեղ արվող ռեալիթի շոուում, որը կոչվում է «Իմ կյանքը Լոս Անջելեսում»։ Սակայն չգիտեմ, կցուցադրե՞ն այն Երեւանում։

Նոր երգերի սպասե՞նք։

Այժմ աշխատում եմ DJ Ամուրայի հետ համատեղ երգի վրա, հուսով եմ, կլինի նաեւ տեսահոլովակ։ Մանրամասներ չեմ ասի՝ ինքներդ կտեսնեք։

Ո՞րն է Հայաստանից ձեր հեռանալու պատճառը եւ պատրաստվում եք արդյո՞ք վերադառնալ։

Հայրենիքս լքելու պատճառների մասին խոսել չեմ ցանկանում։ Մոտ ժամանակներս էլ չեմ պատրաստվում վերադառնալ։ Սակայն մի բան կարող եմ ասել. ես մեռնում եմ իմ երկրի կարոտից…

Ձեր հաջողության երաշխիքներից մեկն արտասովոր իմիջն էր։ Ինքնե՞րդ էիք այն մտածել։

Այո, իմ ոճը ես ինքս եմ հորինել։ Ինչպես նաեւ իմ բեմական կեղծանունը։ Թեեւ երբեմն աշխատել եմ իմիջմեյքեր Վահան Խաչատրյանի հետ, ով այսօրվա դրությամբ ամենահաջողակ արտասահմանյան մասնագետներից մեկն է։ Դրանից բացի, ինձ օգնել է իմ լավ ընկեր Ժորա Հարությունյանը։

Ի դեպ՝ բեմական կեղծանվան մասին։ «Շպրոտն» օրիգինալ է հնչում…

Ես այդ անունը վերցրի, որպեսզի հերթական Անին չլինեմ բեմում։ Եվ չսխալվեցի. անունս իմ փոխարեն հսկայական գործ արեց։ Իսկ պատճառն այն է, որ կյանքում շպրոտ չեմ կերել, ինձ դուր չէր գալիս դրա հոտը։ Իսկ այն ժամանակ, երբ մտորում էի կեղծանվանս շուրջ, հանկարծ սկսեցի շատ ուտել ձկան այդ տեսակը։

Բավական հետաքրքիր է, քանի որ ձեր առօրյա կյանքից շատ քիչ բան է հայտնի։ Օրինակ, հագուստի ի՞նչ ոճ եք նախընտրում։

Կյանքում սիրում եմ կրել հարմարավետ ու փափուկ հագուստ։

Իսկ ի՞նչ բրենդեր եք նախընտրում։

Գիտեք՝ բրենդը որակի նշան է։ Երբ թույլ են ատալիս ֆինանսները, ես սիրում եմ գնել որակյալ հագուստ։ Ինչ վերաբերում է աքսեսուարներին… ակնոցս Fendi է, դրամապանակս՝ Gucci. Սակայն մեքենաս՝ հին ու  հնամաշ Saturn է։

Իսկ ունե՞ք որեւէ խորհուրդ հայ աղջիկներին։

Իհարկե։ Ցանկանում եմ, որ բոլոր հայ աղջիկներն իրենց անդավաճան մնան։ Նրանք շատ բացառիկ են ու ճաշակով են հագնվում, ի տարբերություն հայ տղաների։ Ի դեպ, ես ասելիք ունեմ նաեւ նրանց. «Ի՞նչ կլինի, մի կրեք վարդագույնը, այն ձեզ չի սազում»։

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել