Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ հետաքրքիր ու նույնիսկ մի քիչ արտասովոր «բյութի» խորհուրդներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Նոր տարուն:
Գլիթեր (փայլ) մազերի սպիտակ արմատների համար
Եթե դուք չեք հասցրել հերթագրվել գեղեցկության սրահներում, որպեսզի ամանորյա տոների համար մազերը ներկեք, ուրեմն կարող եք օգտվել Մայլի Սայրուսի գաղտնիքից: Էպատաժային երգչուհին իր մազարմատները ներկում է ....գլիթերով: Ձեզ պետք կգա մեկ սրվակ գլիթերով, նաեւ մազերի մոմաքսուք: Մազերը փունջ առ փունջ բաժանում ենք իրարից ու հետ սանրում: Հիմա մազերի երկայնքով փայլեր ենք քսում՝ արմատներին մոմաքսուք ենք քսում, վրայից գլիթեր (փայլ): Հուսալիության համար կարելի է սանրվածքը ամրացնել լաքով: Իսկ ներդաշնակ տեսքի համար կարելի է եղունգներին կամ աչքերին նույն երանգի փայլ քսել: Հրաշալի տոնական սանրվածք երիտասարդ աղջիկների համար: Դե ինչ, էպատաժայի՞ն է: Այո, բայց ամենաբարդը տոներից հետո մազերի վրայի փայլերից ազատվելը կլինի:
Ապակյա մանիկյուր
Կորեական բյութի գուրուներից մեկը ապակե մանիկյուր է հորինել. այս մտահղացման համար նրան ոգեշնչել է աբալոն կոչվող ծովային կակղամորթը, ավելի ճիշտ նրա պատյանը: Հիմա Կորեայում թողարկում են պատրաստի հայենանման սթիքեր՝ մատնահարդարման համար: Դրանցով կարելի է զարդարել մեկ կամ բոլոր մատերը տոնական հավաքույթի համար: Ապակու փշուրները շատ անսովոր ու թարմ տեսք են ունենում:
Գույզգույն մազեր
Տոնական տեսքի համար հրաշալի տարբերակ է նաեւ մազերը գույնզգույն ներկելը: Մազերը հավասար փնջերի են բաժանում ու լայն վրձինով տարբեր գույների ներկ քսում: Ստացվում է շատ մեղմ գրադիենթ: Այս մեթոդը շատ տարածված է ու հարմար է թե տոնական, թե ամենօրյա կերպարի համար:
Արհեստական պեպեն
Այս անսովոր գյուտի շնորհիվ հնարավոր է կերպարը թարմացնել ընդամենը 48 ժամվա կյանք ունեցող համակրելի պեպեններով: Այս բյութի հավաքածուի մեջ կան հատուկ տրաֆարետներ ու մեկ սրվակ արհեստական արեւայրուքի քսուք: Պապենները իրոք շատ բնական տեսք են ունենում:
Ժամանակավոր դաջվածք
Լոս Անջելեսում սկսել են արտադրել սառցանախշեր՝ մաշկը զարդարելու համար դաջվածքներ: Դրանք մարմնի վրա պահպանվում են մինչեւ 4 օր, որից հետո հեշտությամբ մաքրվում են ձեթով: Ձեռքերին կամ էլ դեմքին արված նման նախշերը ձեզ անկրկնելի կդարձնեն, իսկ ամանորյա հավաքույթի համար սա կատարյալ տարբերակ է: Կարելի է վերածվել սառցե գեղեցկուհու կամ էլ «Սառցե սիրտը» մուլտֆիլմի Էլզային նմանվել:
Աղբյուր՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը