Քո քիթն ունակ է շատ բան պատմել քո բնավորության մասին, այս մասին են վկայում իսրայելցի գիտնական Աբրահամ Թամիրի հետազոտությունները:
Քթի բազմաթիվ ձեւեր կան, բայց հիմնական ութ ձեւերը սրանք են.
1. Նուբիական քիթ
Նուբիական քիթը առանձնահատկությունը դրա երկարությունն է: Նման քիթը գրեթե ուղիղ է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Այս ձեւի քիթ ունեցողները հետաքրքրասեր ու լավատես մարդիկ են: «Նուբիացիները» միշտ փորձում են օգնել ուրիշներին, շրջապատի համար իդեալական պայմաններ ստեղծել: Նուբիական քթով մարդիկ շատերին են համակրելի թվում, նրանք միշտ կարողանում են գտնել ցանկացած խնդրի լուծում:
2. Հունական քիթ
Այս անվանումը առաջացել է հին հունական քանդակների ուսումնասիրությունից: Հունական քիթը շատ նեղ է, երկար ու ուղիղ: «Հույները» ոչ միշտ են սիրում ուշադրության կենտրոնում գտնվել: Նրանք շատ գործնական են ու հավատարիմ իրենք իրենց: Նման մարդկանց համար շատ բարդ է իրենց զգացմունքների մասին խոսելը, ինչի հետեւանքով էլ նրանց բավականին փակ ու մեկուսացած են թվում:
3. Կեռ քիթ
Քթի նման ձեւը շատերն են համեմատում թռչնի կտուցի հետ: Այն մի քիչ կորացած է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Նման մարդիկ շատ ստեղծագործող են, ինքնամոռաց: Նրանք պատրաստ են կրքոտ պաշտպանել իրենց սկզբունքները՝ վտանգելով ամեն ինչ հանուն իրենց սեփական նպատակների:
4. Կամարաձեւ քիթ
Այս քիթը շատ նման է կեռաձեւին, բայց դրա ծայրը ավելի սուր է: Նման քթով մարդիկ կազմակերպչական փայլուն ունակություններ ունեն: Նրանք միշտ ազնիվ են ու պատասխանատու իրենց աշխատանքում, միշտ հասնում են իրենց նպատակներին:
5. «Կոճակ»
Այդ քիթը շատ փոքրիկ է ու նրբագեղ: Այս ձեւն ամենատարածվածն է: Նման քիթ ունեցողները շատ հախուռն որոշումներ են կայացնում, ինչով էլ հենց երբեմն դուր չեն գալիս շրջապատին: Այդ մարդիկ ուժեղ բնավորություն ունեն, խոսակցություններից միանգամից գործի են անցնում: Գրեթե միշտ ստանում են այն, ինչ ուզում են:
6. Ուղիղ քիթ
Նման քիթը շատ տարածված է Ասիայում: Դրա ձեւը գրեթե իդեալական ուղիղ է, մի քիչ հարթ: Ծայրը կլորացած է, իսկ քթանցքները՝ բավականին լայն: Նման մարդիկ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք շատ կրքոտ են ու եռանդուն: Ուղիղ քթով մարդկանց շատ հեշտ է բարկացնելը:
7. Գոգավոր քիթ
Նման քիթը փոքրիկ գոգավորություն ունի: Դրա ձեւն այդքան էլ տարածված չէ, այն միանգամից մյուսներից տարբերելը բավականին դժվար է: Նման քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ, մյուսների խնդիրները լուծելու պատրաստակամությամբ: Նման քթի տերերը շատ զգայուն են, նրանց հեշտ է վիրավորելն ու նեղացնելը:
8. Ծուռ քիթ
Անվանումն այդքան էլ հաճելի չէ: Սակայն ծուռ քիթ ունեցողների բնավորությունը հաճախ շատ մեղմ ու հոգատար է: Նման քթի պատը ծուռ է, իսկ ծայրը՝ կլորացած: Ծուռքիթ մարդիկ շատ կենտրոնացած են իրենց զբաղմունքի վրա: Նրանք հրաշալի ունկնդիրներ են, լավագույն ընկերներ ու գործընկերներ:
Գտա՞ք ձեր քթի ձեւը: Համընկա՞վ նկարագրությունը: Ուրեմն այս մասին պատմեք նաեւ ձեր ընկերներին: Թող նրանք էլ իրենց մասին նոր բաներ բացահայտեն:
Աղբյուրը՝ g8ozd.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Ոճային հագուստ, սլացիկ կազմվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը23:11, 25 մայիսի
Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է22:42, 25 մայիսի
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր... Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին22:08, 25 մայիսի
Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում21:45, 25 մայիսի
«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար21:12, 25 մայիսի
Հոգեբանական հոգնածության յոթ նշան20:45, 25 մայիսի
Մարի Ավանեսյանի ոճային լուքն Իտալիայից20:15, 25 մայիսի
2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)19:45, 25 մայիսի
Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը19:01, 25 մայիսի
Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան18:38, 25 մայիսի
Երեկոյան Երեւան․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:01, 25 մայիսի
Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»