Կոպտուկների դեմ
Քեզ կփրկի կարտոֆիլի խյուսը։ Հում կարտոֆիլը քերեք, եւ ստացված զանգվածը դրեք կոպտուկի վրա, փաթաթեք սննդի թաղանթով։ Որքան երկար պահես թրջոցը, այդքան լավ, իսկ եթե կոպտուկն արդեն շատ կոշտացած է, 2-3 օր շարունակ կրկնեք բուժակարգը, որպեսզի այն փափկի։ Այդ դեպքում կոպտուկը հեռացնելն ավելի հեշտ կլինի։
Կոպտուկների ու կոշտացած մաշկի հարցում հոյակապ միջոց է հալվեն (ալոեն)։ Այն պետք է տրորել ու քսել հիվանդ տեղին։ Որոշ ժամանակ անց թրջոցը հանեք եւ վնասված մաշկը հեռացրեք, ախտահանեք ու տալկ քսեք։
Ճաքերի դեմ
Ճաքերի դեմ պայքարում անփոխարինելի է կարտոֆիլից պատրաստված եփուկը։ Պարզապես ոտքերը 20 րոպեով դրեք տաք, բայց ոչ եռման ջրի մեջ, որի մեջ եփվել է կարտոֆիլը, որից հետո մաշկի վրա ձիթապտղի յուղ կամ գերչակի յուղ քսեք։ Մեկ շաբաթ շարունակ երեկոյան կրկնեք այդ բուժակարգը ու ոտքերի մաշկը նորից նուրբ ու հարթ կդառնա։
Հացահատիկային թեփից ու կաթից շատ արդյունավետ քսուք կարելի է պատրաստել։ Պետք է դրանք իրար խառնել 1։ 1 հարաբերակցությամբ, եռացնել ու խառնել մինչեւ թթվասերի կոնստիստենցիա ստանալը։ Երբ խառնուրդը մի քիչ սառչի, քսեք այն ներբանների վրա, ծածկեք սրբիչով ու թողեք կես ժամով։
Կոշտացած մաշկի դեմ
Գերչակի յուղով թրջոցը հրաշքներ է գործում։ Ներբանների վրա առատ յուղ քսեք, միանգամից վրայից բամբակյա գուլպաներ հագեք, վրայից սննդի թաղանթ փաթաթեք ու եւս մեկ գուլպա հագեք։ Առավոտյան լավ մաքրեք յուղը ու կոպտացած մաշկը մշակեք խառտոցով. այն կփափկի ու հեշտությամբ կմաքրվի։
Ավելի հին (կարծրացած) կոպտացած մաշկի դեմ արդյունավետ է պրոպոլիսից պատրաստված թրջոցը։ Այն պետք է դնել ախտահարված մաշկի վրա, փաթաթել թանզիֆով, հագնել տաք գուլպաներ ու թողնել գիշերը կամ ցերեկը, եթե տանը մնալու հնարավորություն կա։ 12 ժամ հետո թրջոցը պետք է հանել, գոլորշու վրա պահել ոտքերը, ախտահարված մասի վրա մի քանի անգամ պեմզա քսել ՝ փափկած մասերը հեռացնելու համար։ Եթե կոպտացած մաշկը շատ մեծ է՝ պրոպոլիսով բուժակարգը պետք է կրկնել։
Անհավանական է, բայց կոպտացած մաշկը շատ լավ մաքրում է տոմատի մածուկը։ Այն քսեք ախտահարված մասին, փաթաթեք սննդի թաղանթով ու թողեք մնա գիշերը։ Տոմատի մեջ պարունակվող թթուն գործում է որպես հզոր պիլինգ, իսկ առավոտյան կոշտ մաշկը կարելի է հեշտությամբ հեռացնել խառտոցի օգնությամբ։
Աղբյուրը՝Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին