Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մշակութային իրադարձությունների տոմսերի առցանց գնումն արդեն իրականություն է

12:18, 23 մարտի

Թատրոնի, կինոյի եւ մշակութային այլ իրադարձությունների սիրահարներն այսուհետեւ իրենց նախընտած միջոցառման տոմսերը կարող են ձեռք բերել ոչ թե տոմսարկղերի մոտ հերթ կանգնելով, այլ առցանց տարբերակով:

Երեկ` մարտի 22-ին, կայացավ Cult.am եւ EasyPay կազմակերպությունների մշակած ծրագրի շնորհանդեսը: Այս նախագծի շնորհիվ մշակույթի սիրահարները հնարավորություն ունեն առցանց ընտրել իրենց հետաքրքրող մշակութային միջոցառման օրը, ժամը, ինչպես նաև նախընտրած տեղերը դահլիճում , այնուհետև առցանց վճարման եղանակով վճարել և ստանալ էլեկտրոնային տոմսը էլեկտրոնային փոստի վրա:

Հեղինակների խոսքով` էլեկտրոնային տոմսերը, ի տարբերություն ավանդական թղթային տոմսերի, գնորդին ընձեռում են ընտրելու հնարավորություն, հուսալի են եւ խնայում են ժամանակը:

«Այսօր կինոն եւ, առհասարակ, մշկութային արվեստը մեր առօրյայում ավելի քիչ տեղ են զբաղեցնում, քան ցանկալի կլիներ: Համոզված ենք, որ էլեկտրոնային տարբերակով տոմս ձեռք բերելու այս եղանակը կխթանի մշակութային միջոցառումների այցելությունների աճին, քանի որ այս նախագծի շնորհիվ դուք կարող եք խնայել ձեր ժամանակն ու ավելի հեշտացնել տոմս ձեռք բերելու գործընթացը»,-ասում են նախագծի կազմակերպիչները` վստահեցնելով որ մարդիկ կարող են լիովին հավատալ ծրագրի ազնվությանը:

Կա նաեւ հետեւյալ տարբերակը. եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի ներկայացման օրը գնալ տվյալ իրադարձությանը, ապա ներկայացումից երկու ժամ առաջ պատվիրատուն պետք է զանգահարի կամ էլեկտրոնային նամակի միջոցով տեղյակ պահի, որպեսզի իր տոմսն անվավեր ճանաչեն, իսկ գումարը նստեցնեն իր հաշվեհամարին:

Նախագծի հեղինակների խոսքով, սա նաեւ հեշտ եւ հարմար է մարզերում բնակվող մշակութասերների համար.

«Այլեւս պետք չէ նախորոք գալ Երեւան տոմս ձեռք բերելու համար: Մարզերի բնակիչները եւս կարող են իրենց մարզից կատարել առցանց պատվիրում եւ ներկայացման օրը ավելի հանգիստ գալ Երեւան»:

Էլեկտրոնային տոմսերը հնարավոր կլինի գնել նաեւ EasyPay վճարային տերմինալներից՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել