Անալիզի համար մեզ հանձնել
Երբ դու դեռեւս փափուկ եւ տաքուկ նորածին ես, բայց ուզում են հետազոտել քո ներքին աշխարհը, մեզ են վերցնում քեզնից: Իսկ դու դեռեւս անմեղ հրեշտակ ես եւ չես հասկանում բանկայի մեջ միզելու սրբազան իմաստը եւ չես կարող ուրախացնել նրանց եւ երգելով անել դա: Եվ եթե արական սեռի նորածնի դեպքում այդ գործընթացը տեղի է ունենում քիչ թե շատ բնական եղանակով, նորածին աղջիկը ստիպված է լինում գենդերային առաջին ցնցումն ապրել. նրան մինչեւ գոտկատեղը մտցնում են տոպրակի մեջ: Ինչպիսի ստորացում: Իսկ հետո ինչպես ուզում ես, ապրիր մանկական այդ տրավմայով:
Հետապնդել հակառակ սեռին
Տղան սիրահետել է աղջկան, վերջինիս դա դուր չի եկել, նա հարբել է, ինչից հետո գնացել է երախտագետ ունկնդիրներին պատմելու, թե աղջիկն ինչպես էր կախվում իր վզից, իսկ ինքը նրան հեռու է հրել: Կամ էլ բոլոր տղամարդկանց բացատրում է «կանանց ճիշտ էությունը»: Իսկ աղջիկը քնքշանքով մոտեցել է տղային, բայց տղան մի կողմ է քաշվել… Եվ կեցցե խորը ֆրուստրացիան, մտորումների օվկիանոսները եւ ինքնագնահատականի անվերջ նվազումը:
Վշտից խմել
Աղջիկը խմում է, խմում, եւ այնուամենայնիվ, վերահսկում է իրեն, զզվելի է: Երակներովդ արդեն լամբրուկսո է հոսում, իսկ դու դեռ ոչ մի բաժակ չես ջարդել (էլ չասած` մռութների մասին), եւ զուգարանում ձեռքերդ ես լվանում եւ դիմահարդարումդ ես կարգի բերում ամենավերջին լեդիի նման: Այդ պատճառով աղջիկները հարյուր անգամ ավելի շատ փող են ծախսում հոգեվերլուծողների վրա, քան տղաները: Վերջիններիս մոտ ենթագիտակցությունը բացվում է ամբողջ ծավալով եւ ուժով երկու-երեք սեանսի արդյունքում, իսկ մեզ մոտ` ութսուն սեանսի…
Ամուսնալուծվել
Ամուսնացել էիք, իսկ հիմա փոխադարձ համաձայնությամբ բաժանվում եք: Բայց ոչ: Տղամարդը, ինքդ ես հասկանում, արծիվ է: Իսկ դու` բաժանված կին, եւ այլն: Ու անվերջ լաց ես լինում պատուհանի մոտ: Պարտավոր ես: Այդ տատիկա-կրպակային հոգեբանությունը հանկարծ հայտնաբերվում է ոչ միայն կրպակների տատիկների մոտ: Այն հոսում է քո հարազատներից, ծորում է ընկերուհիներիցդ եւ երբեմն առկայծում է հայելում քո սեփական արտացոլման աչքերում:
Իմիջիայլոց, այստեղ, թվում է, որսացել ենք գլխավոր սկզբունքը. դժվար է աղջիկ լինելը, երբ դու քեզ հիպնոսացնում ես կյանքի «չէ որ դու աղջիկ ես» կանոններով:
Աղբյուրը` pics.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը