«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Զինվորիս հետ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը Կասկադում (ֆոտոռեպորտաժ)

21:20, 9 ապրիլի

Ապրիլի 9-ին «Կասկադ» համալիրում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը, որը կրում էր «Զինվորիս հետ» խորագիրը: Համերգն ուներ բարեգործական բնույթ. բեմահարթակի մոտ տեղադրված արկղերում հավաքված ողջ գումարը փոխանցվելու է Լեռնային Ղարաբաղի սահմանին հանուն հայրենիքի զոհված զինվորների ընտանիքներին.

«Մենք ուզում ենք մեր աջակցությունը ցուցաբերել այժմյան այս ծանր իրավիճակում: Ֆիլհարմոնիկի երաժիշտներով եւ անձնակազմով բավական գումար ենք հավաքել: Որոշեցինք՝ կնվագենք մեր ժողովրդի համար եւ զոհվածների հիշատակին կնվիրենք ստեղծագործություններ, ժողովրդին էլ կխնդրենք, որ մասնակցեն եւ իրենց ներդրումն ունենան այս ամենի մեջ: Այդ հանգանակությունները վերջում պատրաստվում ենք փոխանցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգին ներկա էր նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որի կարծիքով մեր երկրում տիրող վերջին իրադարձությունները մեզանից պահանջում են ոչ միայն հոգու ամրություն եւ մտքի սթափություն, այլեւ գործողությունների հստակ գիտակցություն.

«Այս  ծանր իրադարձություները ցնցեցին բոլորիս: Մենք տեսանք, որ մեր զինվորականները դրսեւորեցին ծայրահեղ գեղեցիկ, մարդկայնորեն արտահայտված վարքագիծ: Այստեղ հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս նրանց անչափ երախտապարտ ենք: Այսօր Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնամուխ է եղել մի ծրագրի, որով կանգնած է զինվորի կողքին: Այս պահին չեն հնչում միայն Արամ Խաչատրյանի կամ Կոմիտասի ստեղծագործությունները, այս պահին նաեւ մեծ գործունեություն է ծավալվում դրամահավաքի տեսքով, որով փորձ է արվում օգտակար լինել հայ զինվորին»,-նշեց մաեստրոն:

Համերգի ընթացքում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունեցան նաեւ Ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները, որոնք հնչեցրեցին բացառապես հայ երաժիշտների ստեղծագործություններ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել