Հեղինակավոր The British Journal of Psychology-ն վերջերս հետազոտություն է հրապարակել, որը կենտրոնացել է սոցիալիզացիայի հմտությունների, միջանձնային հարաբերություններում իրեն պահել կարողանալու եւ մարդու ինտելեկտի միջեւ կապի վրա:
Այլ խոսքով` նպատակը մեկն էր. պարզել, թե խելացի եւ ոչ այնքան խելացի մարդկանց ընկերներն ինչպես են ազդում նրանց երջանկության վրա:
Գիտնականների տեսությունը ենթադրում էր, որ այն մարդիկ, որոնք ապրում են քաղաքային խիտ կառուցապատմամբ խիտ բնակեցված շրջաններում ընդհանուր առմամբ ավելի բավարարված են կյանքից, քան գյուղի եւ քաղաքային ծայրամասերի բնակիչները:
Տրամաբանությունը պարզ է. որքան ավելի է մարդը շփվում իր հարազատների եւ ընկերների հետ, այնքան երջանիկ պիտի լինի: Իսկ հանդիպելն ավելի հեշտ է, երբ քաղաքներում տների միջեւ հեռավորությունն ավելի փոքր է եւ «բոլորը կողքիդ են»:
«Ինչպես կանխատեսում էր մեր տեսությունը, տվյալները հաստատել են, որ սոցիալական շփումների հաճախությունը կարեւոր նշանակություն ունի կյանքից բավարարված լինելու համար: Եվ այո, քաղաքների կենտրոնում եւ խիտ կառուցապատմամբ շրջաններում, ընդհանուր առմամբ, մարդիկ մյուսներից ավելի երջանիկ են: Բայց ավելի կարեւոր է ինտելեկտի ազդեցությունը: Մենք հանկարծ պարզել ենք, որ չափազանց խելացի մարդիկ իրենց ամենից ավելի երջանիկ են զգում, երբ միայնակ են: Իսկ երբ ստիպված են լինում հաճախ շփվել ընկերների եւ ծանոթների հետ, սկսում են տխրել կամ կորցնել իրենց»,- ասված է հետազոտության մեջ:
Պարադոքսալ եզրահանգումներով այս սքանչելի աշխատանքի հեղինակներն են պրոֆեսորներ Նորման Լին եւ Սատոսի Կանաձավան: Նրանք արդեն երկար տարիներ զբաղվում են տարբեր քաղաքներում մարդկանց կյանքի ուսումնասիրմամբ: Բայց վերջերս են բախվել այս անոմալիային:
Նրանց հետազոտություններին 18-ից 28 տարեկան 15 000 մարդ է մասնակցել: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ մեզանից նույնիսկ ամենախելացիները գնահատում են այն ժամանակը, որն անցկացնում են ընտանիքի եւ ընկերների հետ:
Կյանքը կարճ է, եւ ամեն վայրկյանը նվեր է: Այդ պատճառով որքան մեր շրջապատի հետ շփվելու ավելի մեծ փորձ ենք ձեռք բերում, այնքան ավելի հարուստ է մեզ թվում կյանքը: Բայց ինչո՞ւ խելացի մարդիկ դա գլխի չեն ընկնում:
Մեկ ուրիշ հետազոտող` Քերոլ Գրեմը բացատրություն է առաջարկում.
«Մեծ ինտելեկտով մարդիկ այն անհամեմատ ավելի ակտիվորեն են օգտագործում եւ ավելի երկար ժամանակ: Նրանց համար հաճախ դժվար է լինում կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է ասում զրուցակիցը, որովհետեւ մշտապես մտորում են երկարաժամկետ նպատակների մասին»:
Մեր բանականությունը էվոլյուցիա է ապրել, այդ պատճառով մեզանից ամենախելացիները, այսպես կոչված` «նոր մարդիկ», առավելագույն հաճույք են ստանում լուրջ խնդիրների լուծումից: Տարեկիցների հետ շփումը նրանց ստիպում է ձանձրանալ, դժբախտ է դարձնում, չնայած մարդկանց մեծամասնության համար ճիշտ հակառակն է:
Ինչո՞ւ են այդ օժտված մարդկանց «նոր» կոչում: Որովհետեւ նրանց ի հայտ գալն ինքնին անոմալիա է:
Ահա թե ինչ բացատրություն են տալիս իրենք` Լին եւ Կանաձավան.
«Առավել խելացի մարդիկ, որոնք հզոր ինտելեկտ ունեն, կարողանում են եւ սիրում են մեծ խնդիրներ լուծել, բայց միաժամանակ շփման դժվարությունների են բախվում: Նրանց չեն հասկանում: Այդ պատճառով նրանց համար ավելի լավ է նեղացնել շփման շրջանակը, քան ընդլայնել»:
Գիտնականները նաեւ պարզել են, որ ինտելեկտուալ առումով զարգացած մարդիկ ուրիշներից ավելի հեշտորեն են հրաժարվում ընդունված սոցիալական շրջապատից եւ բնակության նախկին վայրից:
Նրանք այնքան ուժգնորեն չեն կապվում ընկերներին եւ մտերիմներին, որքան մյուսները: Հատկապես եթե դա նրանց անհրաժեշտ է իրենց համար կարեւոր նպատակի հասնելու համար:
Մենք ի՞նչ պիտի անենք այս եզրահանգումները: Հավանաբար` համակերպվենք դրանց:
Եթե ձեր խելացի ընկերը խուսափում է ձեզ հետ շփումից, գուցե արժե պակաս ագրեսիվ եղանակով ինքներդ ձեզ պարտադրել նրան:
Իսկ ի՞նչ պիտի անի նա, ով խելացի է եւ միայնակ: Վերջ տվեք վշտանալ այդ առիթով: Ի վերջո, գուցե բնությունն այդպես էր ուզում. դուք պետք է միայնակ լինեք…
Աղբյուրը՝ Lifter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը