Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կոտրելով տաբուներ. բլոգերը ցուցադրել է, թե ինչպես կանայք կարող են սափրել դեմքը

20:44, 15 ապրիլի

Instagram-ում հայտնի բլոգեր Հուդա Հայդի Կատանն արդեն հասցրել է կառուցել մի մեծ բյութի կայսրություն։ Գեղեցկուհին իր էջին բաժանորդագրված 12.8 միլիոն օգտատեր ունի եւ մշտապես նոր հոլովակներ, նոր սելֆիներ, լուսանկարներ է հրապարակում, խորհուրդներ տալիս, ներկայացնում բյութի թրենդները եւ այլն։ Այս անգամ Հուդան որոշել է կոտրել այն տաբուն, իբրեւ թե կանայք չեն սափրվում։ Հոլովակում բլոգերը նշում է, որ այս մեթոդով են իրենց հմայքն ու գեղեցկությունը ցուցադրել Մերլին Մոնրոն եւ Էլիզաբեթ Թեյլորը։ Ավելին, նա պատմում է, որ սովորաբար այդ գործողությունը ծածուկ է անում, ինչպես շատ այլ կանայք, բայց այսօր նա կբացահայտի իր գաղտնիքը։

Այսպիսով, 32-ամյա Հուդան նկարահանել է հոլովակ եւ ցուցադրել, թե ինչպես է սափրում իր երեսը։ Շատ կանանց եւ աղջիկների այն հարցին, թե արդյոք դրանից հետո մազերն ավելի կոշտ ու կոպիտ չեն աճելու, բլոգերը պատասխանել է, որ եթե սափրելիս մաշկը չոր է եւ առանց դիմահարդարման, ապա նման խնդիր չի առաջանում։

Բլոգերը նշել է, որ պետք է օգտագործել ոչ թե սովորական ածելիներ կամ տղամարդկանց համար նախատեսվածները, այլ հատուկ, ուղիղ սայրով ածելիներ։

«Դե ինչ, դեմքս մաքուր է, ածելին՝ ձեռքիս, մնում է միայն վերցնել հայելին եւ նուրբ շարժումներով սկսել սափրել»,- ասում է Հուդան եւ ցուցադրում։

Նշենք, որ այս հոլովակին արդեն հազարավոր օգտատերեր են արձագանքել։ Ոմանք այդպես էլ չեն համոզվել՝ նշելով, որ երբեք չեն գնա այդ քայլին, իսկ մյուսները շնորհակալություն են հայտնել այդ փոքրիկ «խորամանկությունը» բացահայտելու համար։ Ավելին, եղել են մարդիկ, որոնք կիսվել են իրենց փորձով՝ հաստատելով Կատանի խոսքերը։

Հավատալ Հուդային եւ փորձե՞լ, թե՞ ոչ... ձեր ընտրությունն է!!!

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ DailyMail 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել