Մինչ միասին ապրելու որոշում կայացնելը, մտածեք այս կետերի մասին։
1. Կիսեք տնային գործերը
Ժամանակները փոխվել են: Տան հոգսը եւ հարմարավետության ստեղծումը եւ կնոջ, եւ տղամարդու պարտականություններն են: Եթե երկուսդ էլ աշխատում եք, պարզ է. գործերը հավասար կիսվում են: Իսկ եթե ձեզանից մեկն ավելի շատ է աշխատում, քան մյուսը, գուցե արժե, որ վերջինս ավելի շատ պարտականություններ ստանձնի կենցաղային հարցերի վերաբերյալ: Այսօրվա դրությամբ այլեւս չի գործում հին «օրենքը», որի համաձայն, կանայք պիտի ամբողջությամբ վարեին տնային տնտեսությունը: Անհրաժեշտ է օպտիմալ պայմաններ ստեղծել, որոնք կարող են կախված լինել աշխատավայրում ձեր ծանրաբեռնվածությունից:
2. Համաձայնեցրեք բյուջեն
Դուք պիտի այնպիսի բանաձեւ գտնեք, որի օգնությամբ երկու աշխատող զուգընկերն էլ միասին կիսեն ընդհանուր ծախսերը եւ որոշեն անձնական ծախսերի գումարը: Չնայած առաջին հայացքից այս թեման բոլորովին ռոմանտիկ չէ, բայց հենց այդ հարցը երկար տարիներ կպահպանի խաղաղությունը Ձեր ընտանիքում: Դուք պիտի գիտակցեք, որ եթե մարդը պատրաստ է ֆինանսական հարցերում թափանցիկության, եթե նա համաձայն է Ձեզ տեղյակ պահել իր պլաններին, դա միայն կամրապնդի ձեր հարաբերությունները` չխախտելով որեւէ մեկի ազատությունը:
3. Կյանքը ընտանիքում
Ամուր հարաբերությունները տանում են դեպի «սեփական» ընտանիքի ստեղծում: Դա նշանակում է պահպանել նորմալ եւ լավ հարաբերությունները ամուսիններից յուրաքանչյուրի ընտանիքի հետ: Սակայն ազգականների միջեւ ինտրիգներ եւ տարաձայնություններ են հնարավոր, եթե ընտանիքի կարծիքով, Ձեր զուգընկերն այնքան էլ չի «համապատասխանում» Ձեզ: Դա ընդամենը փչացնում է հարաբերությունները ինչպես Ձեր «սեփական» ընտանիքում, այնպես էլ սիրելի ազգականների հետ: Եթե ինչ-որ մեկը որոշում է ամուսնանալ կամ միասին ապրել, դա նշանակում է, որ ուզում եք ավելի շատ ուշադրություն հատկացնել այն մարդուն, որին անձամբ Դուք եք ընտրել: Հավասար ուշադրություն հատկացրեք Ձեր բոլոր սիրելի մարդկանց: Չէ որ նրանք ուղղակի վախենում են կորցնել Ձեզ:
4. Երեխաներ. ունենա՞լ, թե՞ ոչ
Այդ հարցի վերաբերյալ պետք է հստակորեն պայմանավորվել հարաբերությունների հենց սկզբում: Կարեւոր է հասկանալ, որ անկախ նրանից` ուզում եք երեխա, թե ոչ, այդ որոշումը պետք է երկկողմանի լինի:
5. Երեխաների կրթությունը
Երբ որոշեք` ուզում եք արդյոք երեխա ունենալ, մեկ այլ հարց է ծագում, որը վճռորոշ նշանակություն է ձեռք բերում եւ կարող է լուրջ տարաձայնություններ առաջ բերել. նրանց կրթությունը: Զույգը պիտի գիտակցի, որ կրթությունն էականորեն կախված է ծնողների անձնական կարիերայի աճից:
6. Որոշումներ կայացնելու մոդելը
Դուք ի սկզբանե պիտի հասկանաք, թե ինչպես են ընդունվելու լուրջ որոշումները Ձեր ընտանիքում. կամ մեկը պիտի ստանձնի ամբողջ պատասխանատվությունը, կամ էլ դա պիտի երկկողմանի որոշում լինի: Յուրաքանչյուր զույգ պիտի ստեղծի այն մոդելը, որն ամենից ավելի է համապատասխանում հենց իրեն:
7. Կարիերա
Երկու զուգընկերոջ կարիերան էլ շատ կարեւոր է, ինչպես նաեւ` նրանց անհատական ցանկությունները: Անհրաժեշտ է քննարկել իրար ցանկությունները եւ ձգտումները, որովհետեւ դա անմիջականորեն ազդում է հարաբերությունների վրա: Կարիերայի սանդուղքով առաջընթացն իր հետ մի շարք փոփոխություններ է բերում, օրինակ` տեղափոխությունը քաղաքի կամ նույնիսկ երկրի այլ շրջան: Այդ «թույլատրելի» փոփոխությունների սահմանները պիտի նախապես համաձայնեցվեն: Բայց երբեք մի մոռացեք, որ միշտ պետք է ազատ ժամանակ թողնել ընտանիքի համար: Եթե ուզում եք լավ հարաբերություններ ունենալ, պիտի հավասարակշռեք ձեր գրաֆիկը:
8. Կրոն, մշակույթ, արժեքներ
Անհրաժեշտ է գնահատել եւ հարգել զուգընկերներից յուրաքանչյուրի հավատը:
9. Բնակարանային հարց
Տո՞ւն թե բնակարան: Ա՞յս շրջանում: Ո՞ւմ կողքին: Այս հարցերը հասարակ են թվում, բայց շատ են ազդում զույգի հարաբերությունների եւ կյանքի որակի վրա: Դուք պիտի հասկանաք, որ բոլորի համար եւ միշտ պիտի հարմարավետ լինի:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը