1. Հիլը նիհարելու համար
Հիլը շատ օգտակար համեմունք է. բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է ինքնազգացողությունը ՆԴՀ-ի ժամանակ, օգնում է նվազեցնել քաշը: Եթե ուզում ես նիհարել, 1/4 թ.գ. հիլ ավելացրու թեյին կամ սուրճին:
2. Վանիլինը տրամադրության համար
Վանիլինն ամենաարժեքավոր համեմունքներից է համարվում: Դրա բույրը բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, խթանում է ուրախության հորմոնների արտադրությունը: Լարվածությունը հանելու համար, արոմալամպին 1–2 կաթիլ վանիլի յուղ ավելացրեք եւ վայելեք հոտը:
3. Անիսոնը հացի եւ անքնության դեմ
Անիսոնը լավ է կոկորդի ցավի դեմ եւ որպես խորխաբեր միջոց: Իզուր չէ, որ այն հաճախ օգտագործում են հազի դեմ օշարակներում: Կերակրող մայրերի մոտ անիսոնը մեծացնում է կաթնարտադրությունը: Անքնության դեպքում այս համեմունքով թեյ խմեք (0,5 թ. գ. 200 մլ ջրին): Իսկ եթե հազը տանջում է, ինհալացիա արեք: 1 ճ.գ. անիսոնը եռացրու եւ շնչիր:
4. Հոտավետ պղպեղը մրսածության դեմ
Հոտավետ պղպեղն ի վիճակի է էներգիա հաղորդել, ուժերի եւ առույգության լիցք: Իսկ դրա յուղը լավ հականեխիչ միջոց է: Հոտավետ պղպեղը նաեւ օգտակար է ստամոքսի ցավի, ստամոքսի փքվածության եւ մետեորիզմի դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում է ռեւմատիզմի բուժման մեջ: Ցրտահարության եւ մրսածության առաջին նշանների դեպքում համեղ տաքացնող ըմպելիք պատրաստիր: Թեյին հոտավետ պղպեղի մի քանի հատիկ ավելացրու, 1 թ.գ. կոճապղպեղ եւ 1 թ.գ. մեղր: Անմիջապես քեզ ավելի լավ կզգաս:
5. Մեխակ ատամնացավի դեմ
Մեխակն ուժեղ հականեխիչ է: ՍՇՎ-ի համաճարակի շրջանում մեխակի յուղը խորհուրդ են տալիս օգտագործել արոմաթերապիայի համար: Այն լավ է նաեւ ինհալացիաների եւ մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում: Բացի այդ, մեխակն օգնում է թեթեւացնել ատամնացավը եւ թարմացնում է շնչառությունը: Բերանի տհաճ հոտը (հալիտոզ) վերացնելու համար խորհուրդ է տրվում մեխակի կոկոն ծամել: Կամ էլ մեխակի մի քանի ծաղիկ եռացնել եւ ողողել բերանը:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով