Խնձորի սննդակարգն օգնում է կարգավորել նյութափոխանակության խանգարումները, ազատվել ավելորդ քաշից: Խնձորի մոնոդիետան, ինչպես ցանկացած այլ դիետա, լավ է որպես լրացում այլ սննդակարգերի համար: Խնձորը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, հարուստ է երկաթով, ֆոլաթթվով եւ պեկտիններով: Ավելի լավ է շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպել: Օրինակ` հանգստյան օրերից հետո կամ արձակուրդից առաջ:
Գոյություն ունի խնձորի մոնոսննդակարգի մի քանի տարբերակ.
1. Օրվա ընթացքում կարելի է անսահմանափակ խնձոր ուտել: Բացի այդ, կարելի է խմել կալորիաներ չպարունակող հեղուկ, ցանկալի է` հանքային ջուր եւ խոտաբույսերով թեյեր:
2. Օրվա ընթացքում 1,5 կգ խնձոր ուտել: Խնձորը կարելի է խորովել ջեռոցում, քերել քերիչով կամ էլ կտրատել: Բայց այդ օրը ոչինչ խմել չի կարելի:
3. Կարելի է խնձորները մածունով լրացնել: Օրվա ընթացքում 5-6 խնձոր կերեք՝ ամեն անգամ հետ կես բաժակ մածուն խմելով:
4. Ամենադիմացկունների համար խնձորի սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթվա համար: Ամեն օր կարելի է խնձոր ուտել հետեւյալ սխեմայով. օր 1` 1 կգ, օր 2` 1,5 կգ, օր 3` 2 կգ, օր 4` 2 կգ, օր 5` 1,5 կգ, օր 6` 1 կգ: Խնձորից բացի, կարելի է թեյ խմել, ավելի լավ է` կանաչ: Եթե դժվար լինի, կարելի է մի քանի չորահաց ուտել:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ