Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Շվեդական դիետա

19:09, 2 մայիսի

Սա բավականին հաշվեկշռված, ցածր կալորիական դիետա է, որը սպիտակուցային մթերքներն ավելացնում է ճարպերի նվազման հաշվին: Ուշադրությունը կենտրոնանում է պարզ, բնական մթերքների վրա. հնդկաձավար, կաթ, բանջարեղեն եւ մրգեր, ինչպես նաեւ միս եւ ձու: Իսկ շվեդների սիրած թխվածքաբլիթների եւ այլ խմորեղենի մասին  պետք է մոռանալ: 

Երկուշաբթի

Նախաճաշ: Մի բաժակ կաթ, հնդկաձավար:

Ճաշ: 100 գ պանիր, բանջարեղենի աղցան (լոլիկ, կանաչ պղպեղ, գլուխ սոխ), մի բաժակ տաք կաթ:

Ընթրիք: 3 խաշած կարտոֆիլ,  200 գ քերած, խաշած բազուկ թթվասերով, մի կտոր հաց: 

Երեքշաբթի

Նախաճաշ: Մի բաժակ կաթ, հնդկաձավար:

Ճաշ: 250 գ խաշած ձուկ, 2 կճեպով եփած կարտոֆիլ, մի բաժին կանաչ հազար բուսական յուղով:

Ընթրիք: 200 գ կաղամբով աղցան գլուխ սոխով եւ բուսայուղով,  2 պինդ եփած ձու, մի բաժակ կաթ:  

Չորեքշաբթի

Նախաճաշ: Մի բաժակ կաթ, 60 գ պանիր, հացի մի փոքրիկ կտոր: 

Ճաշ: 250 գ տապակած հավ, 100 գ բանջարեղենով աղցան, մի բաժակ խնձորի հյութ: 

Ընթրիք: 150 գ կարտոֆիլի խյուս, 80 գ պանիր, հացի փոքրիկ կտոր, մի բաժակ կաթ: 

Հինգշաբթի 

Նախաճաշ: Մի բաժակ խնձորի հյութ, 2 կտոր առանց յուղի տապակած հաց:  

Ճաշ: 100 գ հնդկաձավար, խաշած մսի փոքրիկ կտոր,  200 գ խնձոր եւ նարինջ:

Ընթրիք: 100 գ բրինձ, 150 գ լոլիկով եւ սոխով աղցան բուսայուղով, մի բաժակ կաթ: 

Ուրբաթ 

Նախաճաշ: Մի բաժակ յոգուրտ, նարինջ կամ մանդարին: 

Ճաշ: Կոտլետ, 100 գ խաշած կարտոֆիլ, մի բաժակ թեյ: 

Ընթրիք: 150 գ ելակ կամ նարինջ, 200 գ ցանկացած միրգ, մի բաժակ խնձորի հյութ: 

Շաբաթ

Նախաճաշ: Մի բաժակ կաթ, 200 գ հնդկաձավար: 

Ճաշ: 150 գ կճեպով կարտոֆիլ, 150 գ առանց յուղի պատրաստված միս, խնձոր, նարինջ:  Ընթրիք: 100 գ բրինձ, 200 գ բանջարեղենի աղցան (կաղամբ, վարունգ, կանաչ բուլղարական պղպեղ, գլուխ սոխ, բուսական յուղ):

Կիրակի

Նախաճաշ: Մի բաժակ կաթ, 150 գ բրինձ:

Ճաշ: 200 գ ձուկ, 100 գ խաշած կարտոֆիլ, խնձոր եւ նարինջ, մի բաժակ նարնջի հյութ:  Ընթրիք: Մի քիչ թակած միս, հում բանջարեղենից աղցան, մի կտոր սեւ հաց, խնձոր, մի բաժակ խնձորի հյութ: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել