Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սովորական իրերի գաղտնի հնարավորությունները

20:19, 1 մայիսի

1. Աղ

Այն մասին, որ աղը հրաշալիորեն օգնում է գինու հետքը հեռացնելուն (այդ փաստը տհաճ պահերից ազատել է տասնյակ ռոմանտիկ ժամադրություններ) վաղուց է հայտնի: Իսկ գիտեի՞ք արդյոք, որ աղի օգնությամբ հնարավոր է մոմ պատրաստել, որի մոմանյութը չի հալվի` փչացնելով ձեր սեղանը կամ գորգը: Դրա համար անհրաժեշտ է նոր մոմը մի քանի ժամով թրջել աղաջրում,  իսկ հետո ուղղակի թողնել, որ չորանա:

2.  Քացախաթթու

Բացի այն, որ ջրի մեջ լավ բացված քացախաթթուն կարելի է կիրառել խոհարարության մեջ, այն նաեւ բազմաթիվ այլ հատկանիշներ ունի: Օրինակ, եթե ձեր բանջարեղենը թոշնել է, կարելի է դրան նորից ծաղկուն տեսք տալ` 10 րոպե դնելով ամանի մեջ, որտեղ երկու բաժակ ջրին մեկ ճաշի գդալ քացախաթթու է ավելացվել: Այդ հեղուկի կիրառության եւս մի տարբերակ է լվացքի մեքենայի մեջ մի բաժակ քացախաթթու լցնելը. դա կօգնի ամրապնդել սրբիչների եւ այլ գունավոր գործվածքների գույները: Վերջապես, քացախաթթուն լայնորեն կիրառվում է հոտերը վերացնելու գործում. բանկան հոտից ազատելու համար հերիք է դրանք մտցնել ջրի եւ քացախաթթվի խառնուրդի մեջ (50-ը 50-ի): Իսկ որպեսզի տհաճ հոտից ազատեք լվացարանը կամ աղբարկղը անհրաժեշտ է մի բաժակ չբացված թթու լցնել եւ թողնել    1 ժամ, հետո ջրով լվալ մաքրված մակերեւույթը: 

3. Վազելին

Իրականում վազելինը  նավթի արտադրության կողմնակի արդյունք է, այդ պատճառով այն մաշկին քսել խորհուրդ չի տրվում: Փոխարենը կան մի քանի կենցաղային բաղադրատոմսեր, որոնցում այդ քսուքը շատ օգտակար կլինի: Նման բաղադրատոմսերից մեկը լայնորեն հայտնի է օդուժում. եթե քսուքի նուրբ շերտ քսեք մեքենայի դռան այն հատվածներին, որոնք իրար են կպնում փակվելիս, ընդմիշտ կմոռանաք այնպիսի խնդրի մասին, որպիսին սառած դուռն է, որն անհնար է բացել: Իսկ աղջիկների համար այլ բաղադրատոմս կա. կարելի է քսուքով խնամքով փայլեցնել եղունգների տանը քսած լաքը եւ այդ դեպքում այն նույն տեսքը կունենա, ինչի եթե սրահում քսեին:

4. Մեղր

Իհարկե, չի կարելի նախ եւ առաջ չհիշատակել այն մասին, որ մեղրը շատ համեղ է եւ օգտակար. ընդամենը մի ճաշի գդալ մեղրը կարող է ազատել խումհարի հետեւանքներից, նույնիսկ եթե դուք այն ուղղակի բացեք թեյի մեջ կամ քսեք տոստին. Չէ որ մեղրն արագացնում է օրգանիզմից թունանյութերի դուրս բերումը: Բայց այն մի կարեւոր հատկություն էլ ունի. դրանում չեն կարող զարգանալ վնասակար միկրոօրգանիզմներ: Դա մեղրը հրաշալի քսուք է դարձնում փոքր վերքերի բուժման համար` այրվածքների, կտրվածքների, քերծվածքների:   Մեղրը նման եղանակով կիրառելիս` հիշեք, որ կարեւոր է վերքը կապել, որպեսզի   պատահաբար չլիզեք կամ մեղրով փչացնեք հագուստը եւ կահույքը:

5. Խնձորի քացախ

Խնձորի քացախը, ինչպես նախ քացախաթթուն շատ կիրառություններ կարող են ունենալ: Օրինակ` նրանք, ովքեր տառապում են պզուկներից, արժե, որ տոնիկ պատրաստեն` ջրին  մի քիչ խնձորի քացախ ավելացնելով: Իմիջիայլոց, այդ բաղադրատոմսը կփրկի նաեւ կարմրությունից, որը կարող է ի հայտ գալ արեւի լոգանքից հետո: Քացախն օգտակար է նաեւ մազերի համար. այն հեռացնում է լվալուց հետո շամպունի փոքրիկ մնացորդները:   Սակայն այդ միջոցը համապատասխանում է միայն նրանց, ովքեր մազերի բնական գույն ունեն, որովհետեւ քացախը, մազերի ներկի հետ ռեակցիայի մեջ մտնելով, արդյունքն անկանխատեսելի է դարձնում:  Վերջապես,  խնձորի քացախի օգնությամբ հնարավոր է էականորեն թեթեւացնել ձկան մաքրման գործընթացը: Հերիք է ձուկն առատորեն ողողել քացախով եւ դուք կրկնակի արդյունք կունենաք. թեփուկներն ավելի հեշտորեն կմաքրվեն եւ ձեր ձեռքից ավելի քիչ ձկան հոտ կգա: 

6. Ասպիրին

Եթե այս հրաշալի հաբն այնուամենայնիվ չփրկի Ձեզ գլխացավից, պետք չէ տուփը աղբարկղը նետել. դեղի համար կարելի է այլ կիրառություն գտնել: Օրինակ, ասպիրինը հրաշալիորեն փափկեցնում է ոտքերի մաշկը: Դրա համար անհրաժեշտ է հետեւյալ մածուկը պատրաստել.   6-8 դեղահաբը բացել 1-2 ճաշի գդալ ջրում: Ստացված խառնուրդը պետք է քսել ոտքերին, դրանք սրբիչով փաթաթել եւ մտցնել տոպրակի մեջ` կանխելու ջերմության կորուստը: Նման թրջոցի  10-15 րոպե, եւ հերիք է բոլորին հայտնի չեչաքարով տրորել փափուկ մաշկը: Բացի այդ, ասպիրինն օգտակար է սենյակային բույսերի համար. մեկ լ-ի մեջ բացած ասպիրինի մեկ հաբը լավ օգնում է վնասված բույսերին արմատային համակարգն ամրապնդելու գործում:

7. Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը, խոհարարության մեջ անվիճելի առավելություններից բացի, մի քանի գաղտնի կարողություն ունի: Նախ, այն հրաշալիորեն հեռացնում է ներկը: Հերիք է մի քիչ յուղ քսել մաշկին, իսկ հետո վրան աղ կամ շաքար լցնել եւ տրորել, եւ ներկն ինքն իրեն կանցնի, առանց որեւէ քիմիական նյութի: Երկրորդ՝ մի կաթիլ ձիթապտղի յուղը հրաշալիորեն հարմար է կաշվե ճտքակոշիկների փայլեցման համար, որոնք այդ պրոցեդուրայից հետո   ավելի վատ տեսք չեն ունենում, քան կոշիկի թանկարժեք քսուքից հետո:  Ձիթապտղի յուղը կօգնի նաեւ մի շատ տհաճ իրավիճակում. եթե մազերին ծամոն է կպել (երեխաներին դա հատկապես հաճախ է պատահում): Ծամոնը հեռացնելու համար  հերիք է վարսերն առատորեն ցողել ձիթապտղի յուղով եւ թողնել, որ ներծծվի: Դրանից հետո անհրաժեշտ է խնամքով սանրել ծամոնը եւ լվալ գլուխը:  

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել