Ինչով է տղամարդկանց համար դիետան տարբերվում «կանացի» սննդակարգերից: Հիմնականում կալորիականությամբ: Արական սեռն ավելի շատ կալորիաներ է ծախսում, այդ պատճառով նրանք կարող են իրենց թույլ տալ 1600-1700 կալորիա նաեւ դիետիկ սննդի պարագայում:
Օրվա ընթացքում կարելի է միայն առանց շաքարի թեյ ու սուրճ խմել եւ ջուր: Թույլատրված է մեկ բաժին ալկոհոլ:
Բանջարեղենին չի կարելի կարագ կամ մայոնեզ ավելացնել: Ցանկության դեպքում դրանց վրա կիտրոնի հյութ լցրեք, քացախ: Համեմունքներ ավելացրեք` կանաչի, սխտոր:
Ցերեկային սննդակարգին կարելի է ավելացնել մեկ բաժին միրգ. 1 միջին եւ երկու փոքր, եթե բանան, ուրեմն փոքր:
Այսպես, ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը.
Նախաճաշ
1) մեկ բաժին առանց շաքարի վարսակի շիլա, միրգ,
2) մեկ բաժակ յոգուրտ, մի կտոր հաց, 2 թեյի գդալ մեղր,
3) մի կտոր հաց, բանջարեղենի, մի կտոր խոզապուխտի (ոչ ճարպոտ հավի մսի) կամ պանրի մի շերտի հետ
4) մի փոքրիկ գավաթ մրգահյութ, տոստ, խնձոր,
5) կես թուրինջ, հավ, մի կտոր հաց,
6) մի փոքրիկ կտոր առանց յուղի տապակած միս, լոլիկ, 2 խռթխռթան հացիկ,
7) ձկան կոտլետ, շոգեխաշած սունկ, մի կտոր հաց, կես բաժակ մրգահյութ՝ առանց շաքարի,
8) մի բաժին խաշած մակարոն՝ կանաչ բանջարեղենի հետ,
9) մրգային աղցան, առանց շաքարի յոգուրտ:
Ճաշ
1) 75 գ ոչ ճարպոտ միս, 200 գ խաշած կարտոֆիլ, 40 գ քերած պանիր,
2) 100 գ տավարի լյարդ` սնկերի հետ խորոված, 2 փոքրիկ լոլիկ,
3) 125 գ ոչ ճարպոտ լանգետ, 125 գ կճեպով եփած կարտոֆիլ,
4) 150 գ ձուկ, 75 գ կանաչ ոլոռ, 2 փոքրիկ խաշած կարտոֆիլ, մեկ բաժակ յոգուրտ,
5) 50 գ սպագետտի սոուսի հետ, որը պատրաստված է 100 գ ոչ ճարպոտ տավարի մսից, լոլիկից, գլուխ սոխից եւ կանաչուց,
6) 100 գ երիկամ, լոլիկ, մեկ կտոր խոզապուխտ, 1 ճ.գ. կանաչ ոլոռ, միրգ:
Հետճաշիկ
1) 2 կտոր հաց, երկու ձվով ձվածեղ լոլիկի եւ կանաչու հետ,
2) 100 գ չորացած բուլկի, 50 գ պանիր, թթու դրած բանջարեղեն,
3) 200 գ կճեպով կարտոֆիլ, 125 գ խաշած լոբի,
4) 2 փոքրիկ բուլկի խոշոր աղացած ալյուրից, բանջարեղենի աղցան, մի կտոր խոզապուխտ, մեկ բաժակ առանց շաքարի յոգուրտ:
Ընթրիք
1) 2 կտոր հաց խոշոր աղացած ալյուրից եւ մեկ կտոր ոչ ճարպոտ խոզապուխտ կամ 50 գ հավ, կամ` 90 գ թյունաձուկ, կամ 25 գ պանիր,
2) 125 գ խաշած լոբի, մեկ կտոր հաց մազմզուկներով, 12 գ քերած պանիր, մեկ բաժակ ոչ քաղցր յոգուրտ կամ 1 խնձոր,
3) կես թուրինջ, 150 գ առանց յուղի պատրաստված ձուկ,
4) մեկ ափսե բանջարեղենի սուպ, մի փոքրիկ չափաբաժին մակարոն,
5) բիֆշտեքս, բուլկի խոշոր աղացած ալյուրից:
Աղբյուր` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը