Հունիսի 1-ին՝ երեկոյան 19։00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խմբի երեւանյան համերգը։ Սակայն մինչ այդ խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հանդիպել է լրագրողների հետ եւ նշել, որ շատ ուրախ է լինել Հայաստանում։
Վակարչուկը վերջերս ուկրաինական «Ձայնը» նախագծում Դիանա Դիկովսկու ելույթից հետո (Դիանան կատարել է «Դլե Յաման»-ը) հայտարարել էր, որ այն իր ամենասիրելի հայկական երգն է։ Հաշվի առնելով սա՝ հանդիպմանը ներկա NEWS.am STYLE-ի թղթակիցը հետաքրքրվեց Սվյատոսլավից, որտեղ է լսել «Դլե Յաման»-ը եւ արդյոք գիտի երգի նշանակությունը։
«Այո, դա իմ ամենասիրելի հայկական երգն է։ Ես դրա մասին իմացել եմ իմ հայ եւ հայկական արմատներ ունեցող ուկրաինացի ընկերներից։ Նման ընկերներ ունեմ ոչ միայն Կիեւում, այլեւ Լվովում։ Ուկրաինայում հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը նույնպես իմ ընկերն է։ Այնպես ստացվեց, որ նրանց հետ շփվելիս ես սկսեցի հետաքրքրվել հայկական մշակույթով ու հայոց պատմությամբ եւ իմացա «Դլե Յաման»-ի մասին։ Ես գիտեմ, թե ինչի մասին է այն եւ ինչ իրադարձությունների՝ Ցեղասպանությանն է նվիրված։ Ես հիացած եմ հայկական մշակույթով, նախքան Հայաստան գալը։ Ընկերներս մի ամբողջ ցուցակ են ինձ համար գրել, թե ուր պետք է գնամ։ Այսօր մենք եղել ենք Էջմիածնում. շատ հավանեցի։ Գիտեք, Լվովում հայկական եկեղեցի կա, ես հաճախ եմ այնտեղ գնում։ Այնտեղ ինձ համար լավագույն փողոցը «Հայկական փողոցն» է։ Ափսոս, շատ ժամանակ չունենք Երեւանից հեռու վայրերն էլ այցելելու համար, բայց հոկտեմբերին մեկնելու ենք Թբիլիսի եւ ով գիտե՝ միգուցե նորից գանք Երեւան»,- պատասխանեց Վակարչուկը։
Խոսքն ավարտելուն պես լրագրողներից մեկը Վակարչուկին հարցրեց՝ արդյոք երաժիշտը կկատարի «Դլե Յամանը» երեւանյան համերգի ժամանակ.
«Ոչ, «Դլե Յամանն» այնպիսի երգ է, որը պետք է զգալ, ոչ թե ուղղակի կատարել։ Այն կարող են երգել միայն հայերը։ Իսկ համերգին մենք անակնկալ ենք պատրաստել, տեսնենք ինչպես կստացվի»։
Ասուլիսին ներկա լրագրողները նաեւ հարցրեցին «Օկեան Էլզի» ռոք խմբի եւ Ջիվան Գասպարյանի համագործակցության մասին, ինչին ի պատասխան Սվյատոսլավը նշեց.
«Շատ կցանկանայի նորից համագործակցել Ջիվան Գասպարյանի հետ։ Մենք նրան շատ ենք սիրում եւ շատ էինք ցանկանում այստեղ հանդիպել նրա հետ։ Բայց ինձ ասացին, որ այժմ Ջիվան Գասպարյանն ԱՄՆ-ում է, հետեւաբար չստացվեց։ Բայց նորից միասին աշխատելը չենք բացառում»։
Ձեր ուշադրությանն ենք նաեւ ցանկանում ներկայացնել խմբի մենակատարի պատասխանը ազգային եւ սահմանադրական հայրենասիրությունների մասին.
«Կյանքն այսօր այնպես է, որ սահմանները բաց են, եւ մենք կարող են հանգիստ դուրս գալ երկրից։ Ձեզ՝ հայերին, շատ ծանոթ է այն իրավիճակը, երբ մարդիկ երեխաների համար ավելի լավ կյանք փնտրելու համար հեռանում են, օրինակ, Լոս Անջելես, իսկ հետո տարին մեկ անգամ վերադառնում են այստեղ եւ հայտարարում, որ սիրում են իրենց ժողովրդին եւ դրա մասնիկն են իրենց համարում։
Բայց կան հասկացություններ, որոնք ես փորձում եմ տարածել Ուկրաինայում։ Դա մեկ այլ մակարդակի հայրենասիրությունն է։ Ես դա կոչում եմ սահմանադրական։ Կարեւոր չէ, թե դուք ինչ ազգություն ունեք, բայց եթե ձեր երկրի քաղաքացին եք, ուրեմն պարտավոր եք այն շենացնել։ Ոչ մեկը ձեր փոխարեն չի անի դա։ Ես ուզում եմ ապրել այստեղ եւ ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ այստեղ ապրեն, այդ պատճառով ես կառուցում եմ իմ երկիրը։ Ուզում եմ՝ հասնենք նրան, որ կոռուպցիան վերանա, խոսքի ազատություն լինի, ազատ բիզնես, լավ կրթություն եւ առողջապահություն։ Ես սկզբում երկիր եմ կառուցում, հետո սիրում եւ պաշտպանում այն, քանի որ ես եմ այն շենացրել։ Եթե Ուկրաինայում հասնենք կյանքի մակարդակի բարձրացմանը, ուրեմն դրանից բաժանված մասն ակամայից կցանկանա վերադառնալ»,- խոսքը եզրափակեց երգիչը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան