Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Իդեալական դիետա

19:13, 22 հունիսի

Այսպես, դիետոլոգների տեսանկյունից իդեալական սննդակարգը պետք է.

1. Հաշվեկշռված լինի: Նիհարելու սննդակարգը պետք է ներառի բանջարեղեն, մրգեր, ոչ ճարպոտ մսային եւ կաթնային մթերքներ, բուսական յուղեր փոքր քանակությամբ: Միաժամանակ սնունդը պետք է հաճախակի եւ փոքր չափաբաժիններով լինի, օրը 4-6 անգամ (սննդի 3 հիմնական ընդունում եւ 1-3 միջանկյալ):

2. Կազմված լինի միայն բնական մթերքներից:

3. Բազմազան եւ համեղ լինի: Հակառակ դեպքում դժվար կլինի խուսափել ընդհատումներից. վիճակագրության համաձայն, կարճաժամկետ սննդակարգերի 86 տոկոսն ավարտվում է վաղաժամ ընդհատմամբ կամ սննդակարգի ավարտից հետո պակաս մնացած կալորիաների վերականգնմամբ: 

4. Կանանց համար առնվազն 1100-1200 կկալ պարունակի, տղամարդկանց համար` առնվազն 1300-1400 կկալ: Սննդի կալորիականության ավելի լուրջ նվազումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղման, ինչն իր հերթին սննդակարգի ավարտից հետո քաշի ավելի մեծ կուտակման պատճառ է դառնում: 

5. Սպիտակուցների քանակը պետք է նորմայի սահմաններում լինի: Շատ կարեւոր է սննդում չկրճատել փոխարինելի եւ ոչ փոխարինելի ամինաթթուների պարունակությունը, որոնք կարգավորում են շատ գործընթացներ` նյութափոխանակությունը, մաշկի եւ մազերի վիճակը, ուղեղի աշխատանքը, մկանային հյուսվածքի պահպանումը, ինչպես նաեւ քաշի նվազման գործընթացը: 

6. Ճարպերի նվազագույն քանակություն պարունակի: Չնայած ճարպերի ավելցուկը քաշի կուտակման է հանգեցնում, դրանց պակասը կործանարար է ազդում առողջության վրա:  Ճարպերը կարեւոր դեր են խաղում մարսողության գործընթացներում, օրինակ, առանց դրանց չեն մարսվում մի շարք վիտամիններ:  

7. Բավականաչափ բջջանյութ եւ վիտամիններ պարունակի: Որպես կանոն, դրան կարելի է հասնել սննդի մեջ շատ բանջարեղեն եւ մրգեր ներառելով  (ըստ սեզոնի): Ի թիվս այլ բաների, բջջանյութն օգնում է հագեցածության զգացում ստեղծել, քաղց չզգալ: 

8. Միացնել խմելու ռեժիմը: Կարեւոր է ամեն օր մոտ 30 մլ ջուր խմել մարմնի ամեն 1  կգ զանգվածի համար, իսկ շոգ ժամանակ` ավելի շատ: Ճաշից առաջ մեկ բաժակ սովորական կամ հանքային ջուր խմելն օգնում է կարգավորել մարսողությունը եւ նյութափոխանակությունը: 

9. Մարդուն սովորեցնի ճիշտ սնվել, սովորեցնի աչքաչափով գնահատել չափաբաժինների կալորիականությունը, խթանի համեղ եւ ճիշտ սնվելը նաեւ սննդակարգի ավարտից հետո: 

10. Կոչ անի սննդակարգի համադրման ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածության հետ: Բոլորովին պարտադիր չէ մարզասրահ այցելել (ամեն դեպքում սկզբնական շրջանում): Սկսեք արագաքայլ զբոսանքներից, մարզանքից (մկանների բոլոր խմբերի համար վարժություններից), պարերից, լողից եւ սպորտի այլ տեսակներից, որոնք ձեզ դուր են գալիս եւ որոնցով պատրաստ եք զբաղվել ամբողջ կյանքում: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել