Մազերը
Ամենից առաջ դրանք պետք է միշտ ՄԱՔՈՒՐ լինեն։ Մոռացե՛ք սարսափ–հեքիաթները, թե մազերը շաբաթական երկու անգամից շատ լվանալը վնասակար է։ Մազերը պետք է լվանալ, եթե դրանք կեղտոտ են, իսկ տարբեր մարդկանց մոտ դա տարբեր հաճախականությամբ է լինում։
Հիմա՝ գույնի մասին։ Եթե դուք սկսել եք ներկելու գործընթացը, այն պետք է ԿԱՆՈՆԱՎՈՐ պահպանել կամ լրիվ սափրել գլուխը։ 2 սմ–ից երկար ուրիշ գույնով աճող արմատները փնթի կերպար են ստեղծում։
Եվ վերջապես սանրվածքի ընտրությունը։ Իհարկե, դա ճաշակի հարց է։ Բայց հիշե՛ք, որ այն պետք է համապատասխանի ձեր դեմքի ձեւին։ Բացի այդ, ֆրանսիացիները մազերի երկարության ոսկե կանոն ունեն, որքան տարիքով է կինը, այնքան կարճ պետք է լինեն մազերը։
Մաշկը
Իհարկե, աշխարհի ոչ բոլոր կանայք կարող են հպարտանալ իդեալական մաշկով, ինչպիսին հունական աստվածուհիների ճենապակե արձանների մոտ է։ Բայց աշխարհում դեռ ոչ մի դիմափոշի, ոչ մի 10-կարատանոց ադամանդյա ականջօղ չեն կարողացել թաքցնել անխնամ մաշկը՝ անհարթություններով, պզուկներով, լայն ծակոտիներով կամ պիգմենտներով։ Այդ պատճառով մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի կանոնը, ինչպիսին «մաքրում–տոնիկ–խոնավեցում»–ն է, պետք է անգիր հիշի ցանկացած կին։
Մկաններ
Իհարկե, ձեզ ոչ ոք չի ստիպում ինքնամոռաց նվիրվել բոդիբիլդինգին եւ դառնալ Շվարցենեգերը։ Բայց նվազագույն մկանային տոնուսը պետք է կանոնավոր պահպանել։ Հակառակ դեպքում ձեր հետույքը շատ հեռու կմնա տղամարդկանց համար ակնահաճո «բրազիլական հետույքից», իսկ կախված ուսերը եւ սրունքների մսերը թույլ չեն տա հագնել բաց զգեստներ։ Բացի այդ, մկանները մարզելը շատ ջանք չի պահանջում. առավոտյան 15 րոպե մարզվելը եւ մարզասարքերի վրա 15-20 րոպե մարզումը բավական կլինեն։
Մանիկյուր
Միանշանակ խնամված կնոջ կերպարը սկսվում է խնամված ձեռքերից։ Եվ անգամ եթե տղամարդիկ հերթ չեն կանգնել ձեր ձեռքը համբուրելու համար (դեռեւս), ապա վստա՛հ եղեք, որ տան գործերից հետո դաստակի կոշտացած մաշկը կամ թափված եղունգի լաքը նրանք անպայման կնկատեն։ Հիշե՛ք, «Ֆրեդի Քրյուգերի նման» աճեցրած եղունգները եւ եղունգի լաքի թթու գույները վաղուց նորաձեւ չեն։ Իսկ ահա դասական մանիկյուր արժե անել ամեն 10 օրը մեկ։ Մի կարեւոր պահ. եթե լաքը մաքրվել է մի եղունգից, այն պետք է երկու ձեռքից էլ մաքրել եւ նորից քսել, այլ ոչ թե ծածկել մաքրված եղունգի լաքը։
Ոտքերը
Համաձայն վիճակագրության՝ աչքերից հետո մարմնի այս հատվածը երկրորդն է, որի վրա կանգնում է տղամարդու հայացքը կին տեսնելիս։ Այդ պատճառով դրանք պետք է միշտ գերազանց վիճակում լինեն։ Ավելի լավ է պարանոցին 3 կնճիռ, քան թե մեկը զուգագուլպայի վրա։ Ոչ մի «աստղիկ» եւ «ցանց» դրանց վրա եւ անպայման բարձրակրունկ կոշիկ (2-4 սմ, եթե ինչ–ինչ պատճառներով բարակ ու երկար կրունկ չեք կարող կրել), բայց ոչ մի դեպքում «բալետկա», սանդալ–հողաթափ կամ ուգգի։
Շպարը
Նույն այդ անմոռանալի Շանելն ասում էր. «Աղջիկը, որը չի շպարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին»։ Եվ շատ հեռու չէր ճշմարտությունից, որովհետեւ բնականը բնական, բայց մայր բնության շնորհած պարգեւները ընդգծելը մեղք չէ։ Կարեւորը չափը չանցնել, առօրյա շպարը չշփոթել երեկոյան շպարի հետ եւ միշտ ընդգծել կամ շուրթերը կամ աչքերը, բայց ոչ երբեք երկու միասին։
Հագուստը
Անգամ եթե ձեր ֆինանսական միջոցները սուղ են ձեզ թույլ չեն տալիս ամեն ամիս թարմացնել զգեստապահարանը, հիշե՛ք. հագուստը պետք է միշտ համապատասխանի տարիքին եւ կազմվածքին։ Իրականում խնամված կինը պետք է այսպես կոչված «բազային զգեստապահարան» ունենա՝ փոքրիկ սեւ զգեստ, սեւ տաբատ, սպիտակ վերնաշապիկ, բեժ ջեմփեր, V-ձեւ կտրվածքով, կոստյում, բեժ քաշմիրե վերարկու, սեւ անձրեւանոց, «մատիտ» կիսաշրջազգեստ, 3-4 զույգ կոշիկ։ Իսկ հետո ինքներդ փորձեր արեք աքսեսուարների հետ՝ գլխաշորով, զարդերով, պայուսակներով, ձեռնոցներով, գլխարկներով եւ այլն։
Օծանելիքը
Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը պետք է զգացվի խնամված կնոջ հայտնվելուց մի ակնթարթ առաջ եւ մնա օդում նրա հեռանալուց հետո որոշ ժամանակ։ Այդ պատճառով մի՛ խնայեք օծանելիքի վրա. թող այն մեկը լինի, բայց բացառապես ձերը, ոչ մեկի բույրին նման չլինի։ Բայց ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ. «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը չի գործում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ