MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ճարպն այրող դիետա

19:19, 12 օգոստոսի

Այդ բազմատարբերակ ցածր ածխաջրային սննդակարգը հանձնարարված համադրություններում ցանկացած մթերքի ճկուն ընտրություն է առաջարկում: Միաժամանակ ենթադրվում է, որ սննդի մեջ կկրճատվեն ածխաջրերը, նախ եւ առաջ` օսլան  (հացը, ձավարեղենը, խմորե արտադրանքները եւ կարտոֆիլը)  եւ շաքարը (եւ դրանք պարունակող բոլոր մթերքները): Դա կայունացնում է ինսուլինի մակարդակը` դրանով խթանելով ճարպի այրման գործընթացը եւ արագացնելով նյութափոխանակությունը: Տվյալ սննդակարգը ժողովրդականություն է վայելում հոլիվուդյան աստղերի եւ այլ հայտնի անձանց շրջանում: 

Սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթի համար, որի ընթացքում հնարավոր է մինչեւ 5 կգ նիհարել։ Անպայման շատ ջուր խմեք (օրական 2,5-3 լ հեղուկ): Խորհուրդ է տրվում հետեւել այս կանոններին.

1. Նախաճաշը պետք է ընդունել արթնանալուց հետո ոչ ուշ, քան 2 ժամ անց:

2. Սննդի 4 ընդունում պետք է լինի. նախաճաշ (ժամը 6-9-ը), ճաշ (ժամը 10-13-ը), հետճաշիկ (ժամը 14-16-ը) եւ ընթրիք (ժամը 17-20):

Ամեն օրվա ճաշացանկը կազմվում է ինքնուրույն` ելնելով հետեւյալ սխեմայից. Նախաճաշ. 1 բաժին սպիտակուցներ (ցուցակ 1) եւ մեկ բաժին միրգ կամ բանջարեղեն (ցուցակ 2):

Ճաշ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/միրգ եւ մեկ բաժին ածխաջրեր (ցուցակ 3):

Հետճաշիկ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/մրգեր եւ մեկ բաժին ածխաջրեր:

Ընթրիք. մեկ բաժին սպիտակուցներ եւ մեկ բաժին բանջարեղեն կամ մրգեր: 

 

Ցուցակ 1. Սպիտակուցներ:  Հավի երկու ձու ցանկացած վիճակում:

- 100 գ կաթնաշոռ` ոչ ավելի, քան 2 տոկոս յուղայնությամբ:

- 120 մլ յուղազուրկ կաթ կամ 120 մլ յուղազուրկ յոգուրտ + կես մասնաբաժին ցանկացած տեսակի սպիտակուցային մթերք այդ ցուցակից:

- 110 գ ոչ ճարպոտ խոզապուխտ կամ էլ ցանկացած ոչ ճարպոտ միս:

- 170 գ թյունաձուկ կամ այլ ոչ ճարպոտ ձուկ, ծովամթերք:

- 2 ճաշի գդալ ընկույզի պաշտետ:

- 60 գ ոչ յուղոտ պանիր:

- 100 գ խաշած սոյա կամ տոֆու պանիր:

- 30 գ ցանկացած ընկույզ:

 

Ցուցակ 2. Մրգեր/Բանջարեղեն:

- Մի բաժակ ցանկացած միրգ` մանր կտրատված, կամ երկու միջին չափի միրգ կամ երկու կտոր սեխ: 

- 2-3 բաժակ բանջարեղենով աղցան ցանկացած հում բանջարեղենից կամ էլ մի քանի ամբողջական հում բանջարեղեն:

- 300 գ շոգեխաշած ցանկացած բանջարեղեն (բացառությամբ սիսեռի եւ եգիպտացորենի):

- 150 գ եգիպտացորեն կամ կանաչ ոլոռ:

- 60 գ չիր:

 

Ցուցակ 3. Ածխաջրեր:

- Մի կտոր հաց:

-Մի փոքրիկ յուղաբլիթ:

- Կես օղակաբլիթ:

- 3-4 ճաշի գդալ խաշած բրինձ, հնդկաձավար կամ մակարոնային արտադրանք տոմատի սոուսով:

- 3-4 ճաշի գդալ խաշած կարտոֆիլ, կարտոֆիլային պյուրե, ոլոռ, ոսպ կամ եգիպտացորեն: 

- Միջին չափի եգիպտացորենի մեկ կողր:

- 15 գ քրեքեր կամ չիփսեր յուղի ցածր պարունակությամբ:

- Մի բաժակ ադի-բուդի առանց հավելումների: 

Այս սննդակարգի համար մրգերի եւ հատապտուղների լավագույն հավաքածուն է թուրինջ  (նարինջ, մանդարին), տանձ, ծիրանաչիր, կիտրոնի շերտիկ, ելակ, բալ կամ գիլաս: 

 

Աղբյուրը` Dieta.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել