1. Նշեք հատուկ ամսաթվերը. այն օրը, երբ ծանոթացել եք, առաջին ժամադրությունը, առաջին համբույրը, երբ սկսել եք միասին ապրել, երբ իմացել եք, որ երեխայի եք սպասում… Միաժամանակ կարեւոր է, որ ուրիշ ոչ ոք չիմանա, թե դուք ինչ եք նշում: Մտերմությունը ստեղծվում է հենց ձեր գաղտնի ծեսերի շնորհիվ, որոնց մասին միայն դուք գիտեք: Դա հիշողություններ է արթնացնում, ձեզ հիշեցնում է, թե ինչու էիք սիրահարվել իրար: Միթե սքանչելի չէ, երբ ձեր կեսը ձեզ ասում է. «Իսկ հիշում ես, թե ինչպես մենք…» եւ դեմքին ժպիտ է հայտնվում` հասկանալով, որ դուք դեռ միասին եք: Նման առանձնահատուկ ամսաթվեր նշելիս դուք համատեղ նոր, հաճելի հիշողություններ եք ստեղծում: \
2. Նույն հանրության մեջ սեփական լեզվով եք խոսում: Մի ամաչեք իրար կոչել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս, նույնիսկ եթե ուրիշներին նյարդայնացնում են այդ «իկ»-երը, «նապաստակները», «կատվիկները»: Որովհետեւ այդպիսով դուք իրար ասում եք. «Ես քեզ այնպես եմ ճանաչում, ինչպես չի ճանաչում ուրիշ որեւէ մեկը: Եվ ես չեմ ամաչում ցույց տալ, որ քեզ սիրում եմ այդպիսին»: Դուք կարող եք կոդային բառեր եւ ֆրազներ հորինել, որոնք միայն դուք եք հասկանում: Օրինակ, երբ ձեզնից մեկն արդեն հոգնել է ընկերախմբում զբոսնելուց եւ չի ուզում տուն գնալ, բայց չեք ուզում ընկերներին ուղղակիորեն ասել դա:
3. Ձեր ամբողջ կյանքը մի տեղադրեք առցանց: Նորմալ է երբեմն գրել. «Ես աշխարհի ամենաալարկոտ տղամարդու հետ եմ ապրում»: Բայց ձեր ժամադրության մանրամասները, նրանից հսկայական ծաղկեփնջի կամ առանձնահատուկ նվերի լուսանկար տեղադրելուց առաջ, ինքներդ ձեզ հարցրեք. ինչն է ավելի կարեւոր` ձեր հարաբերությունները, թե սոցցանցերում մարդկանց հավանությունը: Եթե հարցը դա է, ուրեմն դուք պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեք ցանցից դուրս: Դուք պետք է չափից ավելի զբաղված լինեք իրականությամբ, որպեսզի ժամանակ չմնա մտածելու, թե հարաբերություններն ինչ տեսք ունեն առցանց:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով