Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սիրային հարաբերությունների 7 փուլերը

21:12, 7 հոկտեմբերի

1․ Ծաղկեփնջային-կոնֆետային փուլը մոտ 18 ամիս է տեւում

Երբ տղամարդն ու կինը հանդիպում են իրար ու սիրահարվում, նրանց օրգանիզմում արտադրվում են որոշակի հորմոններ, որոնք աշխարհը վառ գույներով են ներկում։ Այդ պահին մարդուն ամեն ինչ հիասքանչ է թվում՝ արտաքինը, ձայնը, նույնիսկ բնավորության թերությունները զարմանահրաշ են թվում։ Մարդն ասեն թմրանյութերի ազդեցության տակ է լինում։ Այդ փուլում ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ճակատագրական որոշումներ կայացնեք, քանի որ թմրադեղի ազդեցությունը վաղ թե ուշ կավարտվի, ու ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

Բայցեւայնպես կոնֆետածաղկեփնջային ժամանակաշրջանը ամենառոմանտիկն ու հուզիչն է տղամարդու ու կնոջ հարաբերություններում։

2․ Հաջորդ փուլը հագեցման փուլն է

Զգացմունքները հանդարտվում են, դուք սկսում եք սթափ գնահատել ձեր զուգընկերոջ առավելություններն ու թերությունները։ Սկսում եք հարմարվել իրար, ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում։

3․ Երրորդ փուլ՝ հակակրանք

Այն պարտադիր է բոլոր տեւական հարաբերությունների համար։ Հակակրանքի փուլում սկսվում են վեճեր, դուք ասես բացառապես միմյանց բացասական կողմերի վրա եք կենտրոնանում։ Ամենահեշտ ու ամենավատ ելքը բաժանվելն է։ Ինչու ամենավա՞տ։ Նախ որովհետեւ դուք կհրաժարվեք ժամանակի փորձությունն անցած հարաբերություններից եւ հետո՝ շուտով նորից կմտնեք կոնֆետածաղկեփնջային փուլ ու ամեն ինչ նորից կկրկնվի նույն տրամաբանությամբ։

Անկասկած կան մարդիկ, որոնք այդպես էլ կառչած են մնում այս երեք փուլերից ու չեն կարողանում փոխադրվել հաջորդ փուլ։ Դրանք, ըստ Վեդաների, ցածր մակարդակի փուլեր են, որոնք միայն սահմանափակ մարդկանց են բնորոշ, որոնք դեռ չգիտեն, թե ինչպիսին են լինում իսկական հարաբերույթունները։

4․ Չորրորդ փուլը համբերությունն է

Զուգընկերները կարող են երբեմն վիճել կամ նեղանալ իրարից, բայց դրանք այլեւս այդքան ճակատագրական չեն, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճը կավարտվի, իսկ հարաբերությունները կշարունակվեն։ Եթե զուգընկերները ջանքեր են գործադրում համբերության զարգացման համար, ապա համբերության հետ միասին նրանք նաեւ իմաստություն են ձեռք բերում։ Դա բնության օրենքն է։ Եվ այսպես, այս փուլում զուգընկներներն իմաստուն են դառնում;

5․ Հինգերորդ փուլը պարտավորությունների կամ հարգանքի փուլն է, նաեւ՝ սիրո առաջին փուլը

Իրականում մինչեւ այս փուլը սեր դեռ չկար։ Այս փուլում յուրաքանչյուր զուգընկերը սկսում է մտածել ոչ թե այն մասին, թե ինչ են իրեն պարտք, այլ այն մասին, թե ինքը ինչ է պարտական անել իր սիրելի մարդու համար։ Մեր պարտավորությունների գիտակցումը զարգացնում է մեզ

6․ Վեցերորդ փուլը ընկերությունն է

Դուք իսկապես մտերիմ ու հարազատ եք դարձել միմյանց համար։ Դուք վստահում եք իրար, ինչպես մտերիմ ընկերների։ Ընկերությունը նախապատրաստում է սիրուն։

7․ Յոթերորդ փուլը սերն է

Իսկական սերը այդքան էլ հեշտ չէ։ Դրան տանող ճանապարհը երկարատեւ է։ Սիրել սովորում են կյանքի զանազան իրավիճակներով անցած երկարատեւ ու մտերիմ հարաբերությունների միջոցով։ Իսկական սերը կայծակնային չի լինում՝ առաջին հայացքից, ինչպես շատերն են կարծում։ Իսկական հասուն սիրո համար մենք հասունանում ենք, հրաժարվում եսասիրությունից ու նախապաշարմունքներից։

Մենք ինքներս ենք ընտրում մեր ամուսնուն կամ կնոջը։ Բայց որպեսզի ընտանեկան կյանքում իսկական սեր զգանք, պետք է լավ ծանոթանանք իրար հետ, հետո մտերմանանք, իսկ հետո նոր սիրենք իրար։ Շատ զույգեր սիրո հետ են շփոթում առաջին՝ ծաղկակոնֆետային փուլը։ Բայց հենց ռոմանտիկան վերանում է, ու վարդագույն ակնոցը հանում են, սկսվում են առաջին դժվարությունները, առաջին փորձությունները։ Եվ ոմանք այդ ժամանակ համարում են, որ սերն անցել է։

Բայց սիրո մեջ համատեղվում են բոլոր համերը՝ քաղցր ու աղի, դառը ու նույնիսկ թթու։ Իսկ համբերությունն ու նվիրվածությունը սիրո հիմնական հատկանիշներն են։ Եթե դուք կարծում եք, որ ձեր հարաբերություններում սերն ավարտվել է, ուրեմն կարող եք վստահ լինել, որ այն դեռ չի էլ սկսվել։

Աղբյուր՝ MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել