MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Դդումով և ցիտրուսներով «Արևային ջեմ». NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

19:18, 24 սեպտեմբերի

Աշնան գալուն պես արևն ավելի ու ավելի հազվադեպ է ուրախացնում մեզ իր ջերմությամբ, սակայն որպեսզի բաժանումն այդքան ցավոտ չլինի, առաջարկում եմ Ձեզ պատրաստել ջեմ, որի գույնը ամբողջ ձմռան ընթացքում կհիշեցնի արևոտ օրերի մասին։
Օրինակ՝ հնում մարդիկ կարծում էին, որ Աստվածները արևը թաքցնում են դդմի մեջ, չէ՞ որ հենց աշնանն էր  դդումը ոսկեգույն դառնում։ Բազմաթիվ լեգենդներ կան այս բույսի մասին։ Ըստ Աստվածաշնչի, Աստված աճեցրեց դդումը մեկ գիշերվա ընթացքում Յովնան մարգարեի համար։ Իսկ հին հույները Կոլոկասիա անվանեցին դդումը՝ այսպես գեղեցիկ, կարծես թագուհու։ Քրիստոնյաների մոտ դդումը կապված է հարության, ստեղծագործական ուժերի զարթոնքի հետ։

Նիգերիայի լեգենդների համաձայն, այնտեղ վաղուց ապրում էր մի մի շխանավոր՝ Կվակո Անանսեն, և ցանկացավ նա լինել ամենաիմաստուն մարդն աշխարհում։  Եվ որոշեց Կվակո Անանսեն յուրացնել մարդկության բոլոր խելացի մտքերը։ Օր ու գիշեր մտածում էր, թե ինչպես անել դա,  և մտածեց։

Մի հսկա դդումի մեջ հավաքեց և մի լավ խառնեց երկրի բոլոր խելացի մտքերը։ Իսկ որպեսզի դդումը ոչ ոք չգողանա, Կվակոն որոշեց տեղադրել այն իր թագավորության ամենաբարձր ծառին։ Բայց երբ նա բարձրացնում էր այն, դդումը ընկավ և կիսվեց։ Եվ մարդկության ամբողջ իմաստունությունը կրկին տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։

Ջեմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
դդում -3 կգ․

նարինջ -2 հատ

կիտրոն- 1 հատ

շաքարավազ- 1-1,5 կգ․ (ըստ ճաշակի)

Սկզբի համար պետք լավ լվանալ դդումը, նարինջները և կիտրոնը։ Դդումը կեղևազրկում ենք և կտրատում միջին չափսի խորանարտիկներով։ Կիտրոնն ու նարինջը կտրատում ենք  առանց կեղևազրկելու փոքր խորանարտիկներով։ 

Ամբողջը խառնում ենք, ավելացնում շաքարավազը և կրկին խառնում։ Թողնում ենք 12 ժամով, որպեսզի դուրս գա դդումի հյութը։

Եթե Դուք գնել եք ոչ այդքան հյութալի դդում, ապա մինչ եթելը կարող եք ավելացնել ջուր ըստ անհրաժեշտության, որպեսզի այն ծածկի դդումն ամբողջությամբ։

Այժմ դնում ենք խառնուրդը միջին կրակին  և եռալուց հետո եփում ենք 40-60 րոպե։ Երբ բոլոր բաղադրիչները համասեռ զանգավծի կվերածվեն, լցնում ենք այն ապակե տարաների մեջ և փակում։

Հուսով եմ, որ այս արևային քաղցրավենիքը կջերմացնի ձեր ձմեռային մռայլ երեկոները։

Ձեր Մաշա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել