Աշնան գալուն պես արևն ավելի ու ավելի հազվադեպ է ուրախացնում մեզ իր ջերմությամբ, սակայն որպեսզի բաժանումն այդքան ցավոտ չլինի, առաջարկում եմ Ձեզ պատրաստել ջեմ, որի գույնը ամբողջ ձմռան ընթացքում կհիշեցնի արևոտ օրերի մասին։
Օրինակ՝ հնում մարդիկ կարծում էին, որ Աստվածները արևը թաքցնում են դդմի մեջ, չէ՞ որ հենց աշնանն էր դդումը ոսկեգույն դառնում։ Բազմաթիվ լեգենդներ կան այս բույսի մասին։ Ըստ Աստվածաշնչի, Աստված աճեցրեց դդումը մեկ գիշերվա ընթացքում Յովնան մարգարեի համար։ Իսկ հին հույները Կոլոկասիա անվանեցին դդումը՝ այսպես գեղեցիկ, կարծես թագուհու։ Քրիստոնյաների մոտ դդումը կապված է հարության, ստեղծագործական ուժերի զարթոնքի հետ։
Նիգերիայի լեգենդների համաձայն, այնտեղ վաղուց ապրում էր մի մի շխանավոր՝ Կվակո Անանսեն, և ցանկացավ նա լինել ամենաիմաստուն մարդն աշխարհում։ Եվ որոշեց Կվակո Անանսեն յուրացնել մարդկության բոլոր խելացի մտքերը։ Օր ու գիշեր մտածում էր, թե ինչպես անել դա, և մտածեց։
Մի հսկա դդումի մեջ հավաքեց և մի լավ խառնեց երկրի բոլոր խելացի մտքերը։ Իսկ որպեսզի դդումը ոչ ոք չգողանա, Կվակոն որոշեց տեղադրել այն իր թագավորության ամենաբարձր ծառին։ Բայց երբ նա բարձրացնում էր այն, դդումը ընկավ և կիսվեց։ Եվ մարդկության ամբողջ իմաստունությունը կրկին տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։
Ջեմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
դդում -3 կգ․
նարինջ -2 հատ
կիտրոն- 1 հատ
շաքարավազ- 1-1,5 կգ․ (ըստ ճաշակի)
Սկզբի համար պետք լավ լվանալ դդումը, նարինջները և կիտրոնը։ Դդումը կեղևազրկում ենք և կտրատում միջին չափսի խորանարտիկներով։ Կիտրոնն ու նարինջը կտրատում ենք առանց կեղևազրկելու փոքր խորանարտիկներով։
Ամբողջը խառնում ենք, ավելացնում շաքարավազը և կրկին խառնում։ Թողնում ենք 12 ժամով, որպեսզի դուրս գա դդումի հյութը։
Եթե Դուք գնել եք ոչ այդքան հյութալի դդում, ապա մինչ եթելը կարող եք ավելացնել ջուր ըստ անհրաժեշտության, որպեսզի այն ծածկի դդումն ամբողջությամբ։
Այժմ դնում ենք խառնուրդը միջին կրակին և եռալուց հետո եփում ենք 40-60 րոպե։ Երբ բոլոր բաղադրիչները համասեռ զանգավծի կվերածվեն, լցնում ենք այն ապակե տարաների մեջ և փակում։
Հուսով եմ, որ այս արևային քաղցրավենիքը կջերմացնի ձեր ձմեռային մռայլ երեկոները։
Ձեր Մաշա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:42, 20 փետրվարի
Ժաննա Բուտուլյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը23:08, 20 փետրվարի
Լագերֆելդի հսկայական կարողությունը կարող է ժառանգել նրա կատուն22:31, 20 փետրվարի
Հայտնի է բոլոր ժամանակների ամենալավ սաունդթրեքը22:01, 20 փետրվարի
«Էրեխա տղա»․ Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել՝ ինչպիսին է եղել տարիներ առաջ21:45, 20 փետրվարի
49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը21:12, 20 փետրվարի
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք օգտակար են յուրաքանչյուրի համար20:53, 20 փետրվարի
Իվետա Մուկուչյանի հրապուրիչ լուսանկարը՝ Թել Ավիվից20:33, 20 փետրվարի
Լավ մոռացված հինը՝ «Սատանայի փաստաբանը»20:12, 20 փետրվարի
«Սխալ գնացքը ձեզ կարող է ճիշտ կայարան հասցնել». Իննա Խոջամիրյան19:52, 20 փետրվարի
Բուրգեր` պատրաստված Թիմաթիի կողմից. Երեւանում կբացվի «Black Star Burger»19:04, 20 փետրվարի
«Հարրի Փոթերի» երկրպագուները շոկի մեջ են. Հերմիոնան եւ Մալֆոյը միասին են18:49, 20 փետրվարի
«Կյանքը հիասքանչ է». Անժելա Սարգսյան