MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Օգտակար կանոններ ամուր ամուսնությունը պահպանելու համար

21:14, 2 նոյեմբերի

1. Յուրաքանչյուր օրը սկսեք համբույրից: Որոշեք օրը սիրուց սկսել:

2. Միշտ կրեք ձեր ամուսնական մատանին: Նրան թույլ տվեք ձեր կարգավիճակի տեսողական հիշեցումը լինել:

3. Շաբաթական գոնե մեկ անգամ ձեր կողակցի հետ ժամադրության գնացեք: Ձեր ժամանակի մի մասը միայն երկուսիդ հատկացրեք:

4. Ընդունեք ձեր կողակցի յուրահատկությունները: Փորձեք հիշել, թե ինչպես եք մի անգամ արդեն որոշել, որ համակրում եք ձեր կողակցի տարօրինակություններն ու սովորույթները: Դրանք փոխելու ձեր կարողությունները սահմանափակ են:

5. Հարգալից եղեք: Չե՞ք նկատել, որ ավելի հարգալից եք գործընկերների կամ խանութի վաճառողների հանդեպ, քան նրանց, ում սիրում եք: Լավ վերաբերմունք դրսեւորեք նաեւ տանը:

6. Քնքուշ եղեք: Կտրուկ խոսքերն ու գործողություններն այլեւս տեղ չունեն ձեր տանը: Բարի եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք, եւ ով ձեզ է սիրում:

7. Նվերներ մատուցեք: Եվ չնայած հայտնի է, որ կանանց լավագույն ընկերներն ադամանդներն են, նույնիսկ հաճելի բառերով փոքրիկ բացիկը կարող է հաճելի եւ ոչ պակաս թանկարժեք անակնկալ դառնալ:

8. Ավելի հաճախ ժպտացեք: Թող ձեր երջանիկ դեմքը ցույց տա ձեր վերաբերմունքը զուգընկերոջ հանդեպ: Հիշեք, թե ինչպես էիք նայում միմյանց, երբ խոստովանում էիք ձեր սիրո մասին:

9. Հպումներ: Մեջքը, այտերը, պարանոցը քնքուշ շոյելով՝ ցույց կտաք ձեր սերն ու կապվածությունը:

10. Միասին երազեք: Հանգիստ, հարմարավետ իրավիճակում խոսեք ձեր երազանքների մասին: Դա հաճախ արեք, եւ զարմանքով կհայտնաբերեք, թե որքան նման երազանքներ ունեք:

11. Չլուծված խնդիրներ կամ կոնֆլիկտներ մի թողեք: Եվ թող դա միանգամից չստացվի, մի՛ վախեցեք: Խնդիրն այսօր լուծելով՝ դուք քայլ եք անում դեպի երջանիկ ապագա:

12. Ծիծաղեք միասին: Ամեն օր որեւէ զվարճալի եւ ուրախ բան գտեք: Ձեր համատեղ կյանքը ծիծաղով լցրեք:

13. Ձեր կողակցի ցանկությունը կատարեք ավելի վաղ, քան նա կասի այդ մասին: Առաջ ընկեք նրա ցանկություններից:

14. Ձեր կողակցի պահանջմունքները ձեր սեփական հարմարավետությունից վեր դասեք:

15. Լսեք: Դուք չպետք է լուծեք խնդիրները, բավական է միայն ակտիվ ունկնդիր լինել: Անջատեք հեռուստացույցը, փակեք ամսագիրը եւ ամբողջ ուշադրությունը տրամադրեք ձեր կողակցին:

16. Գովեստի խոսքեր ասեք: Դա լավագույն աջակցությունը կլինի: Գովեստը վստահություն է հաղորդում եւ նպաստում է ավելի բարձր նպատակների հասնելուն:

17. Զանգահարեք ձեր կողակցին: Օրվա ընթացքում զանգահարեք միմյանց՝ պարզապես «Ողջույն» կամ «Ես քեզ սիրում եմ» ասելու:

18. Միմյանց ձեռք բռնեք: Միասին զբոսնեք կամ հեռուստացույց դիտեք՝ ձեռք-ձեռք բռնած:

19. Փորձեք հրաշալի տեսք ունենալ: Հին, տեսքը կորցրած հագուստ չի հագեք, մի ղեկավարվեք «այդպես հարմար է» սկզբունքով:

20. Ներողություն խնդրեք: Դա նույնքան հաճախ արեք, որքան սեր եք խոստովանում կամ քնքշություն ցուցաբերում: Ամուսնությունը խաղ չէ, որտեղ հաշիվ պետք է պահեք: Եվ երբեմն կարեւոր էլ չէ, թե ով է ճիշտ:

21. Հարցրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի նա երջանիկ լինի: Կզարմանաք, թե այդ պարզ խոսքերը որքան կուրախացնեն ձեր կողակցին:

22. Միասին հիշեք ձեր սիրելի իրադարձությունների մասին: Ավելի շատ խոսեք այն մասին, թե որքան լավ են դրանք տեղի ունեցել:

23. Ամեն օր աղոթեք ձեր ամուսնու համար: Ոչ մի օր մի անցկացրեք՝ առանց ձեր ամուսնության, կողակցի եւ ընտանիքի համար աղոթքի:

24. Մայրամուտը միասին դիմավորեք: Կյանքի կողմից տրված ամեն ինչում գտեք հրաշալին եւ վայելեք այն:

25. Օրն ավարտեք գրկախառնությամբ: Որոշեք օրը սիրով ավարտել:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել