Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր ռոմանտիկ հարաբերություններն են հավերժ եւ ոչ միշտ են ավարտվում Մենդելսոնի քայլերգով ու մինչ խոր ծերություն երջանիկ համատեղ կյանքով: Հաճախ հարաբերությունները խզվում են, եւ զույգը բաժանվում է, ընդ որում՝ դա տեղի է ունենում տարբեր պատճառներով: Բայց անկախ բաժանման պատճառներից, շատ կարեւոր է ժամանակին հասկանալ, որ սերն անցել է, հետագա հարաբերություններն անհնար բան են, եւ ընդունել այդ դառը ճշմարտությունը, ճիշտ եւ առանց ավելորդ ափսոսանքի բաժանվել զուգընկերոջից:
Հաճախ նախկին սիրեցյալներն անկեղծ զրույցի փոխարեն, որը վերջ կդներ բոլոր խնդիրներին եւ ավարտին կհասցներ անհաջող հարաբերությունները, նախընտրում են թաքնվել միմյանցից, չպատասխանել զանգերին եւ ընդհանրապես խուսափել այդ տհաճ անհրաժեշտությունից, չնայած դա միայն հետաձգում է հարաբերությունները պարզելու պահը:
Պատահում է նաեւ, որ բաժանվել կամ, ավելի ճիշտ, լքված չլինելու ցանկություն չունեցողները սկսում են շանտաժի ենթարկել զուգընկերոջ ինքնասպանության սպառնալիքով, մտացածին հղիությամբ եւ այլնով: Դա ամենեւին էլ լավ գաղափար չէ, քանի որ նման գործողությունները ոչ մի կերպ չեն ազդի սառած զգացմունքների վրա եւ, ցավոք, չեն վերադարձնի կորսված սերը:
Իսկ եթե բաժանումն այդքան դժվար է տրվում կամ զուգընկերները պարզապես վստահ չեն, որ բաժանումն անխուսափելի է, կարելի է փորձել ժամանակավորապես բաժանվել. դա կա՛մ կօգնի թարմացնել խամրող ռոմանտիկ զգացմունքները, կա՛մ բաժանումն ավելի դյուրին կդարձնի:
Հարկավոր է նաեւ հիշել եւ հասկանալ, որ բաժանումն ինչ-որ ամոթալի բան չէ, այն պետք է ընկալել որպես հասուն մարդկանց փոխադարձ եւ լավ մտածված որոշում: Հարաբերությունների խզման մեջ որեւէ ողբերգություն չկա, կյանքը շարունակվում է, եւ որոշ ժամանակ անց տհաճ հիշողությունները կհարթվեն եւ կհեռանան:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից