Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կենդանակերպի նշանների վախերը

21:13, 13 հունվարի

Խոյ

Քաջ և վճռական Խոյի բոլոր քայլերն այնքան անվախ են, որ երբեմն խենթության են հասնում։ Խոյը բավականին երկար կարող է աշխատել և միշտ գործն ավարտին է հասցնում՝ վստահ լինելով, որ նա կարող է ամեն ինչ։ Խոյերը շատ մեծահոգի են և անկեղծ։ Այնուամենայնիվ նրանց հատուկ է փակ տարածությունների վախը՝ կլաուստրոֆոբիան։ Նրանք նախընտրում են սանդուղքով բարձրանալ դեպի երկնաքեր՝ վերելակից օգտվելու փոխարեն։

Խոյերը շատ հարմարվող են, այդ պատճառով հաճախ վախենում են միայնությունից՝ իսոլոֆոբիա։ Խոյերը ինքնավստահ են, համառ, իրենց կարծիքը համարում են բոլորից ճշմարիտը և զայրանում են, երբ իրենց դատողությունների ճշմարտությունը կասկածի տակ է դրվում։ Խոյերը ազատությունն ու անկախությունն են նախընտրում, դրա համար էլ փորձում են խուսափել լուրջ հարաբերություններից, իսկ շատերին վախեցնում է նույնիսկ ռոմանտիկ ժամադրության հեռանկարը։

Ցուլ

Հանգիստ և մարդամոտ Ցուլը ոչ բոլորի առջև կարող է անկեղծանալ։ Ցուլին լավ ճանաչել կարող են միայն նրա մտերիմ ընկերներն ու ազգականները։ Ցուլին չի կարելի չափից ավելի ընկերասեր անվանել՝ զգացմունքների հարցում նա մի քիչ ժլատ է։ Ցուլի կյանքում կարևորը ընտանիքն է՝ նա տան հարմարավետություն, հանգստություն է նախընտրում և աշխատում է խուսափել վեճերից։ Ցուլերը  թերհավատորեն են մոտենում միստիկ երևույթներին, այնպես որ իրենց բարդ է վախեցնել վամպիրների և ուրվականների մասին պատմություններով։ Սակայն, եթե իրենք հանդիպեն որևէ խորհրդավոր  երևույթի, որը ոչ մի կերպ չեն կարող բացատրել գիտական տեսանկյունից, ապա հնարավոր է վախն այցելի իրենց։ Առհասարակ, Ցուլերը այն ննշաններից են, որոնք հազվադեպ են տառապում ֆոբիաներով։ Սա կարելի է բացատրել նրանով, որ իրենք ուշադրություն չեն դարձնում  մանրուքներին և հեշտությամբ կարող են մոռանալ իրենց տագնապների մասին։

Երկվորյակներ

Բարդ և հակասական նշան է՝ ամենափոփոխվող և անկանխատեսելին  կենդանակերպի նշանների ցուցակում։ Երկվորյակների տրամադրությունը փոփոխական է , ինչպես եղանակը՝ լացն ու ծիծաղը, սերն ու ատելությունը, ուրախությունն ու վիշտը զուգահեռ քայլում են Երկվորյակի գլխում։ Իրենց մտքերը համոզիչ դարձնելու շնորհիվ , Երկվորյակները ազատում են իրենց բազմաթիվ վախերից։ Սակայան Երկվորյակները չեն կարող ազատվել մթության, խորության և փակ տարածքների վախից։ Երկվորյակները բավականին ուժեղ են ֆիզիկապես, սակայն իրենց նյարդային համակարգը և էմոցիոնալ դաշտը անկայուն են, իսկ ցավի նկատմամբ իրենք շատ զգայուն են, այնպես որ դժվար են դիմանում նույնիսկ ամենաչնչին ցավը։

Խեցգետին

Խեցգետինները աներևակայելի ամաչկոտ են, տպավորվող և խոցելի։ Այս տեսակ բնավորությունը նպաստում է տարբեր ֆոբիաների զարգացմանը դեռ մանկական տարիքից։ Ի դեպ, ոչ բոլորի մոտ կարելի է հանդիպել վախերի մի քանի տեսակները՝ կլաուստրոֆոբիա, վենուստրոֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից), անդրոֆոբիա( վախ տղամարդկանցից), նաև ավելի հաճախ հանդիպող վախեր՝ վախ մթությունից, խորոթյունից, հանդիսատեսի առաջ ելույթներից։  Խեցգետինները նեղացկոտ են և շատ են վախենում ծաղրի առարկա լինելուց։ Այս վախը կարող է վերածվել պաթոլոգիայի, և այս դեպքում կզարգանա կատագելոֆոբիա։ Խեցգետինը վախենում է արագությունից՝ տախոֆոբիա, թռչելուց՝ ավիաֆոբիա։  Ինչ վերաբերվում է հարաբերություններին, ապա այստեղ Խեցգետինը աներևակայելի կայուն է և մինչև խորը ծերություն կարող է պահպանել միությունը մեկ մարդու հետ։

Առյուծ

Առյուծը ազնվական, աներևակայելի քաջ  նշան է։ Թվում է , թե հնարավոր չէ վախեցնել Առյուծին, սակայն իր հիմնական արժանիքները նրա վախերի աղբյուրն են  հանդիսանում։ Առյուծը շատ է վախենում սխալվել և կորցնել արժանապատվությունը։ Առյուծների մոտ հաճախ է արտահայտվում չգնահատվելու  և ծաղրի առարկա  դառնալու վախը։ Առյուծը միշտ հիացմունք և բարձր գնահատականներ է ակնկալում շրջապատից։ Չնայած իրենց քաջությանն ու անվախությանը, Առյուծները շատ են վախենում ցավից և բժշկական ցանկացած մանիպուլյացիաներից՝ հատկապես ատամնաբույժներից։  Խուսափում են բարձրությունից և փակ տարածքներից։

Կույս

Կույսերը շատ նուրբ և համեստ մարդիկ են։ Չեն սիրում աղմկոտ երեկույթները՝ գերադասելով ընկերների նեղ շրջապատը։ Հակված չեն երազելու և երկարատև մտորումներով տարվելու։ Իրենց հատուկ է սթափ և ռացիոնալ միտքը։ Իրենք գրեթե միշտ մտահոգված են առօրյա գործերով։ Այս մարդիկ մի շարք վախեր ունեն, օրինակ, հասարակության կարծիքը շատ կարևոր է իրենց համար․ Կույսերը վախենում են ծաղրի, բամբասանքի  առարկա լինել։ Իրենք վատ ղեկավարներ են, չեն կարող միաժամանակ մի քանի գործ անել, ճշտապահ չեն և դանդաղաշարժ։ Կույս տղամարդկանց մոտ հաճախ զարգանում է գեղեցիկ կանանցից վախը՝ վենուստրաֆոբիան։ Կույսերը չեն հավատում սիրո գոյությանը՝ համարելով այն հեքիաթ հիմարների համար, այդ պատճառով էլ և կանանց , և տղամարդկանց  հատուկ է հոմոֆոբիան՝ ամուսնության վախը։ Այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչները վախենում են սարդերից, խավասերներից և այլ տհաճ միջատներից։ Կույսերն այնքան վախեր կարող են ունենալ, որ սկսում են տառապել ֆոբոֆոբիայից՝ վախը կրկին վերապրելու վախից։

Կշեռք

Կշեռքները միշտ ոսկե միջինն են փնտրում և տարբերվում են հոգու և մարմնի ներդաշնակությամբ։ Հաճախ են գնում փոխզիջումների, սակայն հազվադեպ են կարողանում հավասարակշռություն գտնել իրենց սեփական զգացմունքների և էմոցիաների մեջ։ Տրամադրության փոփոխությունն իրենց սովորական հոգևիճակն է՝ իրենք կամ խորը ընկճախտի մեջ են, կամ ուրախացնում են շրջապատին իրենց երջանիկ  և ուրախ տեսքով։ Հմայիչ են , զիջող, միշտ հաշվի են առնում ուրիշների կարծիքը։ Վախենում են միջատներից և սողուններից՝ հատկապես գորտերից և օձերից։ Ծանր են տանում ցավը և բժիշկի են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Տանել չեն կարող միայնությունը, հաճախ տառապում են առանց կողակցի մնալու վախերից և ընտանիք  են ստեղծում որքան հնարավոր է շուտ ։

Կարիճ

Կարիճները հաջողությամբ կարողանում են համատեղել իրենց մեջ էներգիան և նպատակասլացությունը, արժանապատվությունն ու տոկունությունը, տաղանդն ու կամքի ուժը։ Հաճախ Կարիճները կանխատեսում են  շրջապատի տրամադրություն ու արտահայտությունները։  Կարիճն այն հազվագյուտ նշաններից, որը երբեք չի վախենում։  Սակայն այն սակավաթիվ ֆոբիաները, որոնք կարող են գրոհել Կարիճներին, բավականին օրիգինալ են՝ վախ սուր անկյոևւններից, ալբինոսներից և մոլախաղերից։ Կարիճները գաղտնապահ անձնավորություններ են և շատ են վախենում, որ իրենց գաղտնիքները կարող են բացահայտվել։

Աղեղնավոր

Աղեղնավորները աներևակայելի համառ են և նպատակասլած, հարմարվող են և ընկերասեր։ Աղեղնավորները պաշտում են էքստրիմը , իսկ ռիսկն իրենց համար կենսական նշանակություն ունեցող անհրաժեշտություն է։ Աղեղնավորները բացարձակ տնտեսող չեն և հաճախ են գումար ծախսում անիմաստ իրերի վրա։ Ուրախ են և անհոգ, հումորի հրաշալի զգացողություն ունեն։ Միշտ ասում են ճշմարտությունը և տանել չեն կարող , երբ իրենց մեղադրում են սուտ խոսելու համար։ Աղեղնավորները հավատում են միստիկայի գոյությանը և վախենում են չար ոգիներից։ Շատ ազատատենչ  նշան է,  ալդ պատճառով էլ Աղեղնավորների շարքերում հաճախ կարելի է հանդիպել կլաուստրոֆոբիայով տառապող մարդկանց։

Այծեղջյուր

Այծեղջյուրը երջանիկ նշան է , որը ծրագրավորված է հաջողությանը արդեն ծնված պահից։ Այծեղջյուրը աներևակայելի աշխատասեր է՝ ապրում է երբ աշխատում է , իսկ եթե աշխատում է , ապա ապրում է։ Արտաքուստ իրենք մի փոքր մռայլ են , մտահոգ, սակայն ներքուստ բավականին ուժեղ։ Այծեղջյուրները սիրում են միայնությունը և նույնիսկ վայելում են այն։ Հաճախ հանդիպում են կոմպլեքսավորված և բազմաթիվ վախերով  Այծեղջյուրներ։ Այծեղջյուրների գիտակցությունը գերիշխում է զգացմունքները, իրենք թույլ չեն տալիս այնպիսի զգացմունքների արտահայտումը, ինչպիսին են խանդը, ծուլությունը, ազդակայնությունն ու անփութությունը՝ այս բոլորը մեծ  խոչնդոտ համարելով նպատակներին հասնելու համար։ Իրենց վախերն են ավիաֆոբիան և ամբոխները՝ ագորաֆոբիան ։

Ջրհոս

Այս նշանի ներքո ծնվել են բազմաթիվ հանճարներ՝ նկարիչներ, գրողներ, երաժիշտներ, քանդակագործներ, և սա նշանակում է, որ սա ամենատաղանդավոր նշանն է։ Ջրհոսները շատ հետաքրքրասեր են , հավասարակշռված և բավականին հանգիստ։ Իրենք ընկերասեր են և շփվող, փորձում են իրենց շրջապատել ընկերների մեծ քանակությամբ, սակայն  ժամանակ առ ժամանակ խնդրում են իրենց հանգիստ թողնել։ Այո, Ջրհոսները անկայուն են , սակայն դա լիովին համապատասխանում է իրենց բնավորությանը։ Ընտանեկան կյանում հավատարիմ, սիրող և հոգատար են ։ Վախենում են մենակությունից և ցավից։

Ձկներ

Ամենաերազկոտն է կենդանակերպի բոլոր նշաններից։ Զգայուն, խոցելի, նուրբ և խորհրդավոր Ձկների հետ կարելի շփվել ողջ կյանքի ընթացքում և այդպես էլ չհասկանալ իրենց էությունը։ Հավասարակշռված են , սակայն միևնույն ժամանակ իրենց հաճախ է տիրում զայրույթը։ Սիրում են միայնությունը, շատ ռոմանտիկ  և անվճռական էակներ են։ Օժտված են արտիստիզմի և ինտուիցիայի զգացողությամբ։ Իրենց հաջողությունը հաճախ պատահական է լինում։ Ձկները հավատում են խորհրդավոր և միստիկ երևույթներին, դրա համար էլ ամբողջ կյանքի ընթացքում վախենում են չար ուժերից՝ կախարդներից, հոգիներից, ուրվականներից և այլմոլորակայիններից։ Խոցելի բնավորությանը համաձայն իրենց հաճախ ուղեկցում է պատժված լինելու վախը, և եթե մանուկ հասակում Ձկնիկին պատժեն, ապա հետագայում դա վերածվում է պաթոլոգիական  վախերի՝ մաստիգոֆոբիա։



Աղբյուրը՝ Otvetninavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել