Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ընկերական սեքսի 5 կանոն

23:15, 15 նոյեմբերի

Կանոն առաջին. ազնիվ խաղ

Ընկերական սեքսի խնդիրներից մեկն այն է, որ ձեզնից մեկը կարող է հարաբերությունների պատրանքներ տածել։ Միգուցե քո ընկերը վաղուց է սիրահարված քեզ եւ միայն առիթ էր փնտրում մտերմանալու համար։ Կամ դու որոշել ես ընկերոջդ դիտարկել բոյֆրենդի դերում, ինչին երբեք չէիր հավակնում։ Արդյունքում ձեր ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի։ Մտածիր՛, արդյոք ուզում ես կորցնել մտերիմ մարդու։ Բացի այդ, եթե նա քեզ սիրում է, իսկ դու նրան՝ ոչ, ապա պետք չէ ինտիմ հարաբերություններ սկսել, դա դաժան է։

Կանոն երկրորդ. դա ելք չէ

Որոշ աղջիկներ կարծում են, որ ընկերական սեքսը գրեթե հոգեւթերապեւտի նման բան է։ Ընկերը նորից կամոքի կոտրված սիրտը, կվանի թախիծը, կստեղծի տեսլական, որ դու միայնակ չես։ Իրականում դա այդպես չէ. սեքսը լարվածությունից բացի, ուրիշ ոչնչից քեզ չի ազատի։ Եվ ընդունելով այդ «պլացեբոն»՝ դու շուտով կհամոզվես, որ քո կյանքում ոչինչ չի փոխվել։ Ավելին՝ որքան կրքոտ է ձեր ընկերական անկողինը, այնքան սառն է ձեր առօրյան։ Եվ դու, հիասթափվելով կարծեցյալ «դեղից», ռիսկի ես դիմում ավելի շատ ընկնել թախծի գիրկը։

Հիշի՛ր, որ սեքսն ընդամենը սեքս է, այլ ոչ թե նախկինին մոռանալու միջոց։ Եթե դու ցանկանում ես քո ընկերոջը, դա բավարար փաստ է նրա հետ քնելու համար։ Իսկ մնացած պատճառներն առանձին պարզի՝ թացն ու չորն իրարից զատելով։ Այդպես դու շանս կունենաս ազատվել քո խնդիրներից։

Կանոն երրորդ. ճակատագրական ոչինչ տեղի չի ունենա

Ընկերական սեքսից հետո ռեֆլեքսիայի հիմնական պատճառն այն է, որ մենք փոխում ենք մարդու նկատմամբ մեր վերաբերմունքը, որի հետ քնել ենք։ Ի դեպ, եւ՛ դրական, եւ՛ բացասական առումով։ Միգուցե այնպես պատահի, որ ընկերոջ հետ սեքսից հետո դու նրան նորովի նայես, հեռանաս, փակվես քո մեջ, ամաչես...իսկ նրա համար բոլորովին հասկանալի չի լինի, թե ինչու ես դու նրան անտեսում։ Ձեր հարաբերությունները կլարվեն կիթառի լարի պես։ Հաճելի զգացողությունների փոխարեն, որոնք կհիշի մարմինը, գլխում տհաճ մտքեր կհայտնվեն։ Մի խոսքով, դու կորոշես, որ դա մեծ սխալ էր։ Թեպետ ոչ մի սարսափելի բան էլ չի կատարվել։ Այդ պատճառով, եթե դու վստահ չես սեփական արձագանքիդ հարցում, ավելի լավ է չսկսել։

Կանոն չորրորդ. մի՛ վերցրու ուրիշինը

Նա ազատ է եւ հմայիչ, դու ազատ ես եւ անասելի գրավիչ… Ահա ձեզ պատճառ միմյանց մոտիկից ճանաչելու համար։ Իսկ եթե նա քեզ անկեղծ պատմում է, որ արդեն մի քանի ամիս է՝ չի քնում ընկերուհու հետ, եւ դու որոշել ես նրան օգնության ձեռք մեկնել, ապա մտածի՛ր հետեւանքների մասին։ Մի՛ արդարացիր, որ դա ուղղակի ընկերական սեքս է եւ միայն ձեր միջեւ կմնա։ Դուք հաստատ ընդհանուր ծանոթներ ունեք, ում մոտ դուք կարող եք պատահաբար լեզվից թռցնել, իսկ լուրը փչացած հեռախոսի սկզբունքով կտարածվի։ Եվ մտածեք նաեւ այն մասին, թե ինչ է զգում նրա ընկերուհին։ Կարման բումերանգի  հատկություն ունի։

Կանոն հինգերորդ. ոչ մի ստորջրյա քար

Ընկերական սեքսում կարեւորը հենց սեքսն է։ Այլ ոչ թե հոգեթերապիան, նախկինից վրեժ լուծելը, ազարտը, հետաքրքրությունը եւ այլն։ Եթե դու ուղղակի ուզում ես նրան, իսկ նա էլ քեզ, ապա ինչու՞ ոչ։ Պատրանքներ մի՛ կառուցիր եւ մի՛ մոռացիր, որ ձեր հարաբերությունները մի օր կարող են վերածվել ավելի մեծ բանի։ Ամեն ինչ կարող է լինել։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել