«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Եթե նույնիսկ թուրքական հեռուստաալիքներում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ երգերս. պոլսահայ երգչուհի Սիբիլ

12:15, 30 հոկտեմբերի

Պոլսահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն նոյեմբերի 4-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հանդես կգա համերգով: Փաստում է` առաջարկը շատ սպասված էր, և ինքն էլ մեծ ոգևորությամբ է պատրաստվում երեկոյին: Մասնագիտությամբ ֆինանսիստ երգչուհին վերջերս Երևանում էր։ Այստեղ նա ներկայացրեց իր վերջին երգի տեսահոլովակը, ինչպես նաև մասնակցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանի հայաստանյան համերգին: NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ երևանյան այցի, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ:

-Սիբիլ, վերջերս ներկայացրիք Ձեր նոր՝ «Վանայ լիճին…» տեսահոլովակը: Ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք երգի վերաբերյալ:

-«Վանայ լիճին…» երգը վավերագրական ֆիլմի համար ենք ստեղծել («Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակում նկարահանվել էր «Մենք կգանք» խորագրով ֆիլմը- հեղ.), բայց այս երգն այնքան սիրեցի, որ ցանկացա տեսահոլովակ նկարահանել, որ այն ավելի հասանելի դառնա: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը: Նկարահանումները կատարվել են Շորժայում (Սևանա լիճ): Անդրե Սիմոնյանն աջակցեց ինձ թե՛ երգի ձայնագրման, թե՛ տեսահոլովակի ստեղծման հարցում: Երգն էլ, տեսահոլովակն էլ շատ սիրվեցին: Ես արդյունքից շատ գոհ եմ: Ժամանակը ցույց կտա, բայց հուսով եմ, որ տարիներ կանցեն և «Վանայ լիճին…» երգը կհասնի նաև նոր սերունդներին:

- Տեսահոլովակն արդեն ցուցադրվե՞լ է թուրքական հեռուստաալիքներով: Ի՞նչ արձագանքներ կան:

-Տեսահոլովակն արդեն տեղադրված է Youtube-ում: Թուրքական հեռուստաալիքներում այնքան էլ հեշտ չէ ինչ-որ բան ցուցադրել, բայց հույսս չեմ կորցնում և ջանում եմ կապեր հաստատել: Իսկ տեսահոլովակս դիտած թուրքերի արձագանքները շատ լավն էին: Մի քանի օր առաջ Էսքիշեհիրում բնակվող մի կին ինձ նամակ ուղարկեց. «Ձեր ձայնի, ձեր երգերի երկրպագուն եմ, բոլոր երգերը գիտեմ և զավակներիս լսել եմ տալիս: Այս աշխարհին առանց Ձեզ հետ ծանոթանալու հրաժեշտ տալ չեմ ցանկանա»,-գրել էր նա:

«Վանայ լիճին…» երգի թուրքերեն թարգմանությունը ցանկացավ: Ինչպես և ուրիշ թուրքեր, նա նույնպես փափագում է, որ թուրքերեն երգեր երգեմ: Կջանամ նրանց բացատրել, որ իմ նպատակը հայերեն երգեր կատարելն է, բայց նաև շատ կուրախանամ նրանց նամակներից: Ուզում եմ իմանաք, որ ինչ լեզվով էլ երգեմ, ես մեծ նպատակ ունեմ՝ հայերեն երգերն ավելի լսելի դարձնել:

- Հավանաբար շատերն են այս հարցը տալիս, ես էլ բացառություն չեմ լինի: Դժվար չէ՞ հայ երգչուհու համար գործունեություն ծավալել Թուրքիայում։

-Այո, դժվար է, շատ դժվար: Իրականում չեմ ուզում շատ խոսել և խորհել, որ բացասական էներգիա չառաջանա և մարդկանց չկենտրոնացնեմ այս դժվարությունների վրա: Ես միայն աղոթում եմ Աստծուն, որ ինձ լավ մարդիկ շրջապատեն, որ պահի ու պահպանի ինձ: Եթե Աստված չցանկանա, ոչ ոք ձեզ վնաս չի կարող հասցնել:

Եթե նույնիսկ հեռուստաալիքներում կամ ծրագրերում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ իմ երգերը: Սիբիլն Աստծո տված ուժով պիտի հայերեն երգի, որովհետև Սիբիլի աշխարհ գալու նպատակը սա է:   

- Ձեր նախորդ այցի ընթացքում նշեցիք, որ կցանկանայիք Հայաստանն ավելի լավ բացահայտել: Հաջողվու՞մ է:

-Այո, արդեն շուրջ 5 տարի հաճախ Հայաստան եմ գալիս և գնում: Այստեղ ինձ շատ սիրող և գնահատող մարդիկ կան, երախտապարտ եմ նրանց: Նրանց անկեղծ սերն ինձ երջանկություն և դեպի առաջ գնալու, նոր ստեղծագործություններ անելու համար քաջալերանք է:   

-Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին մտածե՞լ եք:

-Հուսով եմ, որ մի օր բնակարան կունենամ և ավելի հաճախ կգամ: Հայաստանն ինձ համար սիրեցյալի նման է: Որքան հեռանում եմ՝ այնքան ավելի շատ եմ կարոտում և շատ ցանկանում տեսնել նրան:

-Վերջերս Երևանում էիք, ներկայացրիք նոր տեսահոլովակը, ինչպես նաև հանդես եկաք երգիչ Դանիել Դեքերի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր համագործակցությունը:

- Դանիել Դեքերի համերգն իսկապես շատ հաջող էր: Նա հայերեն երգերի բառերը զգալով էր երգում. շատ զարմանալի և գնահատելի էր: Ուրախ էի, որ ես էլ այս համերգի մաս կազմելու պատիվն ունեցա: Դանիելի հետ շատ մտերմացանք և խոստացանք միասին նորից աշխատել:

-Տեղյակ եմ, որ պարբերաբար համագործակցում եք Beautified Project-ի հետ: Ինչպե՞ս է սկսվել Ձեր համագործակցությունը: Առաջիկայում որտե՞ղ կտեսնենք Ձեզ և խմբին:

-Մեկ տարի առաջ պատահաբար Անդրե Սիմոնյանի հետ ծանոթացանք: Մեր ծանոթությունը բերեց հայ և թուրք երաժիշտների համատեղ Melody For Harmony նախագծի ստեղծմանը, որն իմ կյանքի ամենայուրահատուկ նախագծերից էր: Երևանում և Պոլսում համերգներ ունեցանք, որոշեցինք նախագծից դուրս էլ համագործակցել: Առաջին համատեղ համերգի առաջարկը եղավ Հոլանդիայից: Հոկտեմբերին հրաշալի համերգ ունեցանք: Նոր տարվա համար տարբեր երկրներից համերգների առաջարկներ ունենք: Ես ու Անդրեն շուտով հանդես կգանք անակնկալներով:

-Բացի վերոնշյալ արտիստներից, ու՞մ հետ կցանկանայիք համագործակցել:

-Երազանքներիցս մեկն է ծանոթանալ Անդրեա Բոչելիի հետ և նրա հետ “Time to Say Goodbye’’ երգը կատարել: Քանի որ երազելն առանց գումարի է, որքան կուզենամ կարող եմ երազել, այնպես չէ՞:

-Մի ժամանակ բանկում էիք աշխատում: Այս պահին կրկին համատեղու՞մ եք երաժշտությունն ու բանկային գործը:

-Հիմա կյանքումս միայն երաժշտությունն է: Ավելի ազատ եմ և կարող եմ կենտրոնանալ երաժշտության վրա:

- Ինչի՞ վրա եք այս պահին աշխատում: Նոր երգ և ձայնասկավառակ սպասե՞նք:

-Նոր տարվա ընթացքում անակնկալ կունենամ, որի իրականացմանը մեծ հուզմունքով եմ սպասում: Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հոկտեմբերի 4-ին համերգ կունենամ: Շատ սպասված առաջարկ էր, քանի որ երկար տարիներ լիբանանահայերը ինձ հետ անձամբ ծանոթանալու և երգերս լսելու ցանկություն էին հայտնում: Ես էլ շատ հուզված եմ: Ուր էլ գնում եմ՝ շատ մեծ ուրախություն և երջանկություն եմ ապրում: Նոր մարդկանց հետ եմ ծանոթանում և բոլորին պահում եմ սրտումս: Նրանք ինձ ասում են, որ ես միայն պոլսահայության Սիբիլը չեմ, համայն հայության Սիբիլն եմ: Իրենց Սիբիլը: Այնքա՜ն եմ ուրախանում:

Ռոզա Գրիգորյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում