Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Շոու-բիզնեսն ու հայ բեմի սիրված դերասանները` Էվելինա Շահիրյանի հոբելյանական երեկոյին (ֆոտոռեպորտաժ)

13:51, 4 նոյեմբերի

Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում հայկական թատրոնի եւ կնոյի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին, որի ծննդյան 75-րդ հոբելյանին նվիրված երեկոն կայացավ երեկ` նոյեմբերի 3-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Երեկոն անակնկալ էր տիկին Էվելինայի համար, իսկ գլխավոր «մեղավորներն» ընտանիքի անդամներն էին` զավակներն ու թոռները, որոնք համերգային ծրագրի սկզբում փոքրիկ «վիճաբանություն» ունեցան, թե ով պետք է առաջինը հայտարարի սիրելի տատիկի անունը, թեպետ խոստովանում են` նրան նայելով դժվար է ասել տատիկ:

«Ամբողջ կյանքումս տատիկիս ասում եմ «մամա»: Երբ 8 ամսեկան էի, հայրիկիս տարան բանակ եւ մայրիկիս հետ ապրում էինք տատիկիս ու պապիկիս տանը: Մայրիկս ու մորեղբայրս տատիկիս ասում էին մամա, ես էլ փոքր էի ու այդպես նրանցից սովորեցի ու տատիկիս սկսեցի անվանել մամա: Կարծում եմ` դա շատ տրամաբանական է. նրան նայելով կարելի է ասել, որ կարող էր նաեւ մայրիկս լինել»,-նշեց հաղորդավար Արման Մարգարյանը, որը ողջ երեկոն վարում էր մայրիկի` Նաիրա Շահիրյանի հետ:

Շնորհավորանքներ, հուշեր, հատուկ մրցանակներ եւ պարգեւներ. օրն անակնկալներով լի էր տիկին Շահիրյանի համար: Իսկ օրվա ամենախորհրդանշկան պարգեւներից մեկը Գրիգոր Նարեկացու հուշամեդալն էր, որը դերասանուհուն հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  թատերարվեստում ոււնեցած նշանակալից ավանդի համար.

«Հայտնի կարծիք կա, որ կան մարդիկ, որոնց դեմ ժամանակն անզոր է: Այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ինքն է ստեղծում ժամանակն ու ժամանակաշրջանը եւ այդ ժամանակաշրջանի մեջ ստեղծում է մարդկային երեւակայությունները: Ես ընտրեցի ռեժիսորի մասնագիտությունը, որպեսզի իմ սիրելի դերասանուհուն` Էվելինա Շահիրյանին, կարողանամ նկարահանել իմ ֆիլմերում: Ցավոք, չստացվեց, բայց շատ հպարտ եմ, որ կարող եմ համարվել նրա գործընկերը, որովհետեւ նա իր կարիերան սկսել է հեռուստատեսությունից:»,-նշեց պարոն Ամիրյանը:

Երեկոյի ընթացքում շատերը շնորհավորեցին տիկին Էվելնային, բարեմաղթանքներ ուղղեցին եւ արտահայտեցին իրենց հպարտությունը` նման ընկեր եւ կոլեգա ունենալու առթիվ, սակայն դերասանուհի Նաիրա Շահիրյանի խոսքն ավելի քան հուզիչ էր.

«Բոլորի համար դու սիրված դերասանուհի ես, գեղեցկության խորհրդանիշ, սակայն ինձ համար դու իմ անփոխարինելի մայրիկն ես ու ես միշտ թաքուն հպարտացել եմ, որ իմ մայրիկն աշխարհում ամենագեղեցիկն է»:

Եվ իրոք, տիկին Էվելինայի գեղեցկության  եւ հմայքի մասին մեկ անգամ չէ, որ խոսվեց երեկոյի ընթացքում: Իսկ ո՞րն է նրա գեղեցկության եւ հաջողության գաղտնիքը.

«Այդ հարցը ինձ միշտ տալիս են, սակայն ես չգիտեմ, թե որն է այդ գաղտնիքը: Պարզապես, պետք է հոգում ոչ մի վատ բան չպահել, ուրախանալ յուրաքանչյուր օրով, լինել բարի…»,-նշում է վաստակավոր դերասանուհին, որի կյանքում, սակայն, եւս եղել են դերեր, որոնք նա այդպես էլ չի մարմնավորել.

«Իհարկե, յուրաքանչյուր դերասան էլ երբեմն երազում է մի որեւիցե դեր խաղալ, սակայն չի ստացվում, իմ կյանքում էլ շատ են եղել այդպիսի դերեր, բայց, ամեն դեպքում, ինձ տրված բոլոր դերերն էլ հաճույքով եմ խաղացել»:

Սիրելի դերասանուհուն շնորհավորելու էին եկել հայկական բեմի մյուս անվանի եւ սիրված դերասաններն ու արվեստի հայտնի գործիչները, նրանց թվում էին` Գուժ Մանուկյանը, Արմեն Մարությանը, Տիգրան Ներսեսյանը, Նելլի Խերանյանը, Սոֆի Դեւոյանը, Արա Գեւորգյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Լուիզա Ղամբարյանը, Գոհար Իգիթյանը, Սամվել Բաղինյանը, Հրաչյա Հարությունյանը, Արթուր Ութմազյանը, Ջուլիետա Բաբայանը եւ այլք: Հոբելյանական երեկոյին ներկա էր նաեւ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Իրենց ելույթներով տիկին  Էվելինային շնորհավորեցին հայկական էստրադայի հայտնի կատարողներ Ֆորշը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Պետրոսյանն ու Հայկոն:

Էվելինա Շահիրյանի հոբելյանական երեկոյի մանրամասները` մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել