Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես գլխապտույտի հասցնել տղամարդուն

20:16, 25 նոյեմբերի

1. Կինը ցանկացած իրավիճակում պետք է կին մնա

Ցավոք, մեզանից շատերը մոռանում են այդ մասին: Մեր գլխավոր թերությունն ավելորդ հուզականությունն է, որը դրսեւորվում է, երբ մեզ բարկացնում են: Շատ հաճախ կատաղության մեջ մենք շատ բառեր ենք ասում, որոնց համար հետո ափսոսում ենք, երբ ջղայնությունն անցնում է, եւ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս, որոնց համար հաճախ ամաչում ենք: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում պետք է սովորել ինքն իրեն ձեռքը հավաքել: Եթե դուք սովորեք դա, մեծապես աչքի կընկնեք նրա բոլոր ծանոթների ֆոնին: 

2. Նրա համար առեղծված դարձեք

Սիրելիին արցունքոտ հաղորդագրություններ մի ուղարկեք, եթե նա մի երկու օր չի հիշեցրել իր մասին: Դուք չպետք է 100 տոկոսով պատկանեք ձեր տղամարդուն: Երբ տղամարդը գիտակցում է, որ կինն ամբողջությամբ պատկանում է  իրեն եւ ինքը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի կարող է տեսնել նրան, ամբողջ ռոմանտիկան կորում է. նա կարող է երկար մնալ աշխատավայրում,  ձեր ժամադրությունների փոխարեն հանդիպել ընկերներին` նույնիսկ մոռանալով չեղյալ համարել ժամադրությունները: Եվ այդ ամենը նրա համար, որ գիտե, որ հերիք է զանգել եւ ներողություն խնդրել, եւ դուք անմիջապես նրա ոտքերը կընկնեք եւ կներեք նրան:  

3. Մի վախեցեք կորցնել ձեր տղամարդուն

Եթե վախենաք, շատ շուտով նա ձեզ հետ այնպես կխաղա, ինչպես խամաճիկի հետ: Նրան ցույց տվեք, որ դուք առանց իրեն էլ, երեկոն անցկացնելու շատ տարբերակներ ունեք: Եվ շուտով արդյունքներն իրենց սպասել չեն տա: 

4. Հարգեք ձեզ

Եթե անհրաժեշտ է ընտրել արժանապատվության եւ հարաբերությունները պահպանելու միջեւ, միշտ ընտրեք արժանապատվությունը: Դուք պետք է տղամարդուն անմիջապես ցույց տաք, որ չի կարելի ոտքերը մաքրել ձեզ վրա, որ դուք փալաս չեք, այլ շատ տղամարդկանց երազանքը:  Իսկ եթե նա դա չի հասկանում, թող կորի գրողի ծողը: Ձեզ պետք չէ այնպիսի տղամարդ, որը ձեզ չի հարգում: Շատ շուտով դուք կգտնեք այնպիսի տղամարդու, որն իրոք արժանի կլինի ձեզ:  

5. Անմատչելի եղեք

Անմիջապես մի համաձայնեք ժամադրության, ինտիմ հարաբերությունների, նույնիսկ եթե նրա տեսքից արդեն ձեր սիրտը սկսում է կատաղի խփել եւ ծնկները թուլանում են: Որքան քիչ հետաքրքրություն դրսեւորեք, այնքան նա շատ կտաքանա:  

6. Նրա համար մայրիկ մի եղեք

Պետք չէ չափից ավելի հովանավորել նրան: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Տղամարդը միշտ պետք է իրեն տղամարդ զգա, եւ ձեզ էլ, ամենայն հավանականությամբ, կոպիտ արու է անհրաժեշտ, ոչ թե հատակի փալաս, այդ պատճառով թույլ տվեք, որ նա ինքը որոշումներ կայացնի, նույնիսկ եթե հետո կափսոսա դրանց համար:  Բայց եթե արդեն անհնար է, մի մոռացեք ասացվածքը. «տղամարդը գլուխն է, կինը` վիզը»: Այնպես ուղղորդեք ձեր տղամարդուն, որ նա չկռահի դրա մասին: 

7. Հենց առաջին հանդիպումներին նրա հետ մի խոսեք լուրջ հարաբերությունների մասին

Դա կվախեցնի հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի: Ձեւացրեք, թե ձեզ էլ դրանք այնքան պետք չեն, որքան նրան, նույնիսկ եթե ձեր սիրտը ճմլվի այդ բառերից: 

8. Վստահություն ճառագեք

Ձեզ մի համեմատեք նրա այլ զուգընկերուհիների հետ: Դա հիմարություն է: Չէ որ դուք, ամենայն հավանականությամբ, անհամեմատ ավելի լավն եք, քան նրանք, եթե նա նրանցից հեռացել է ձեզ մոտ: Մտածեք այդ մասին: 

9. Կանացի եղեք

Դուք պետք է կանացի եւ քնքուշ տեսք ունենաք, ինչպես «Փոքրիկ իշխանի» վարդը, այդ դեպքում ձեր արքայազնը կցանկանա պաշտպանել եւ հովանավորել ձեզ փխրուն ծաղկի նման: Իսկ ձեզ հենց դա է պետք: Մի մոռացեք, որ դուք միշտ պետք է անթերի տեսք ունենաք: Դուք պետք է իդեալական մատնահարդարում ունենաք, իդեալական դիմահարդարում, կոկիկ, ոճային հագուստ, որն ընդգծում է կազմվածքի առանձնահատկությունները եւ թաքցնում է թերությունները: Մոռացեք շապիկի եւ սվիտրի հետ ջինսերի մասին: Դա հարմար է, բայց տղամարդկանց դա բոլորովին չի գրավում:  

10. Նրան հաճոյախոսություններ արեք

Մի մոռացեք հաճոյախոսություններ անել ձեր ընկերոջը: Տղամարդիկ դա շատ են սիրում: Նա հաստատ չի դիմանա, եթե սկսեք ականջին շշնջալ, թե ինչ լավն է, բարի, քնքուշ եւ ուժեղ: 

Եվ վերջապես. սիրեք ձեզ եւ ձեզ կսիրեն:  Եթե կինը սիրում է իրեն եւ իրեն արժանապատվորեն է վերաբերվում, տղամարդիկ էլ համապատասխանաբար կվերաբերվեն նրան:  

 

Աղբյուրը՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել